Փաշինյանը, այսօր բացելով փակագծերը, հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտին առերեսեց միջազգային հանրության հետ. Բաբաջանյան

Վարչապետ Փաշինյանը այսօր փաստացի ներկայացրեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները, որոնք մեծ հաշվով ամենևին երեկ կամ մեկ ամիս ու տարի առաջ չէ, որ ձևավորվել են, այլ գործնականում եղել են կարգավորման ամբողջ գործընթացում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Իհարկե, հնարավոր է անվերջ կրկնել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և թերևս չկա որևէ հայաստանցի և որևէ հայ, որը կարող է ասել հակառակը:

Սակայն այս իրավիճակում քաղաքական ուժերից, անխտիր բոլոր, հատկապես խորհրդարանական, պահանջվում է ստանձնել հակառակի քաղաքական պատասխանատվություն, այդ թվում՝ և միջազգային դերակատարների հետ հարաբերակցության իմաստով: Իսկ դրանք առնվազն երեքն են՝ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:

Փաշինյանը, այդ իմաստով բացելով փակագծերը կարգավիճակի հանդեպ միջազգային վերաբերմունքի հարցում, հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտին գործնականում առերեսել է միջազգային հանրության հետ, յուրաքանչյուր քաղաքական ուժի թեկուզ իր, այսպես ասած, աշխարհաքաղաքական նախընտրությունների իմաստով:

Ի՞նչ պիտի անենք մենք՝ քաղաքական գործիչներս, ի՞նչ պետք է անեն հայաստանյան քաղաքական ուժերը արդ: Մեր գլխավոր անելիքը պետք է լինի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո «պատասխան դիրքորոշում» պահանջել՝ մեկը՝ Ռուսաստանից, մյուսը՝ ԱՄՆ-ից, մեկ ուրիշը՝ Ֆրանսիայից, նվազագույնը, որպես համանախագահ երկրներ, որոնց շատ հաճախ մենք վկայաբերում ենք որպես արժանապատիվ այլընտրանք, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի սուբյեկտ, իսկ հայկական քաղաքական ներկապնակի մասնակիցներից շատերը երբեմն երդվում են այդ ուժերի անունով:

Շատերը կարող են շարունակել երդվել, իհարկե, այդ երկրների կամ երկրների խմբի անունով:

Այստեղ թերևս գլխավոր հարցն է՝ Հայաստանի հանրության սթափ քաղաքական շերտերը պետք է խնդրի վերաբերյալ մոտեցումներով, լուծումներով առարկայական լուծումներով հանդես գան:

Հարցը այլևս ոչ թե կառավարող ուժի և մնացյալ ուժերի «փոխհարաբերությունը» կամ պայքարն է, այլ Հայաստանի և Արցախի համար կարևորագույն խնդրի լուծման վերաբերյալ քաղաքական պատասխանատվության ու սթափ, պաթոսից, պսևդոհայրենասիրությունից և բաժակաճառերից դուրս քննարկումները՝ բախտորոշ հարցում հայկական շահերի ու անվտանգության առավելագույնն ապահովելու համար»:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, մեզ վրա հույս չդնեք, ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16280 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ