Գասպարյան, մեզ սո՞ւտ ես հանում, էս ո՞վ է ուզում էս մի փողոցը սլլցնե. Գյումրու ավագանու նիստը կրկին հարթ չի ընթացել

15/04/2022 schedule23:03

Գյումրու ավագանու հերթական նիստը այսօր կրկին հարթ ընթացք չի ունեցել: Օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերել է Գյումրու սեփականություն հողամասերն աճուրդով օտարելուն և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելուն, վիճահարույց իրավիճակի պատճառ է դարձել:

Կառույցի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը զեկուցել է, որ քննարկման է ներկայացնում 9 տարածքի մասին օրակարգային հարցն ու առաջարկել քվեարկել:

Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը, սակայն, թույլ չի տվել քվեարկությունը՝ բարձրաձայնելով, որ ներկայացված հարցում լուրջ խնդիր կա:

«Հարցն ավագանի է հասել՝ մեր հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստանալով: Բայց այստեղ ուրիշ հարց կա. պարոն Սամսոնյան, մենք հանձնաժողովում քննարկել ենք 8 տարածքի մասին: Հիմա խնդրում եմ պատասխանել, թե ո՞ւմ գիտությամբ է հանձնաժողովով քննարկված 8-ը ավագանու նիստ հասել 9 հողամասով: Ո՞վ է ավելացրել Վազգեն Սարգսյան փողոցի տարածքը՝ 737 քմ մակերեսով: Էս ո՞վ է ուզում սլլցնե, դուք իրավունք չունեք սա մտցնելու օրակարգ»,- ասել է Հակոբյանը:

Համայնքապետ Վարդգես Սամսոնյանը փորձել է հստակեցնել՝ արդյոք Վարդան Հակոբյանը ճի՞շտ է ասում, թե՞ ոչ: Հանձնաժողովականները, որոնք հարցը քննարկել էին ավելի վաղ կայացած իրենց նիստում, հավաստիացրել են, որ իսկապես ընդամենը 8 տարածքի մասին է խոսվել: Ճարտարապետը, սակայն, պնդել է, որ 9-րդն էլ է եղել, գուցե՝ հավելվածի հատվածում: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն էլ ներկաներին առաջարկել է 9-րդ տարածքին վերաբերող թուղթը լավ որոնել իրենց մոտ առկա փաթեթներում:

Չնայած ունեցած վստահությանը, այնուամենայնիվ, բոլորը սկսել են փնտրել: Վարդան Հակոբյանը մեկ անգամ ևս պնդել է, որ զուր գործողություն է դա, քանի որ ոչ մի 9-րդ տարածքի մասին քննարկում իրենք չեն ունեցել:

«Գասպարյան, մեզ սո՞ւտ ես հանում, էս ո՞վ է ուզում էս մի փողոցը սլլցնե»,- զայրացել է Վարդան Հակոբյանը:

Ի պատասխան ասվածի՝ համայնքապետը հակադարձել է. «Պարոն Հակոբյան, ստեղ ոչ մի մարդու թույլ չենք տալու ֆռռցնել, սլլցնել, մենք շատ թափանցիկ կաշխատինք»:

«Սա՞ է ձեր թափանցիկը, ուզում եք 737 քմ 5 մլն-ով տալ առանց հանձնաժողովի, սա անթույլատրելի երևույթ է: Քաղաքաշինության հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, պարոն Սամսոնյան, պատկերացրեք՝ ինչի՞ մասին ենք խոսում: էլեկտրոնային ծանուցման մեջ չկա, հանձնաժողովը չի քննարկել, և միամիտ ստեղ գալիս է սլլցվելու 737 քմ տարածք»,- ասել է Հակոբյանը:

Ավագանու մյուս խմբակցությունները ևս պնդել են «Զարթոնք»-ի բարձրաձայնումը: Ճարտարապետն էլ մնացել է իր ասածին: Համայնքապետ Սամսոնյանն առաջարկել է հարցը դնել քվեարկության՝ առանց 9-րդ տարածքի: 17 կողմ 9 ձեռնպահ արդյունքով որոշումն ընդունվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16124 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ