Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք:
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Ոստիկանության հարգելի ծառայողներ,
Կառավարության, իրավապահ մարմինների, գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի անդամներ,
Հարգելի դեսպաններ,
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Լոռու մարզի համար նշանավոր օր է՝ մեկնարկում է Պարեկային ոստիկանության ծառայությունը: Շատ խորհրդանշական է, որ Ոստիկանության օրը մենք 2022 թվականին դիմավորում ենք այսպիսի նորամուծությամբ:
Նախ ուզում եմ Ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած ծառայության համար: Հատկապես՝ վերջին տարիներին մենք շատ բարդ իրադարձությունների միջով ենք անցել, և պետք է արձանագրել, որ այս ընթացքում Ոստիկանությունը մնացել է իր բարձրության վրա՝ մի կողմից մեր իրավապահ և հատուկ մյուս ծառայությունների հետ պաշտպանելով իրավակարգը, Սահմանադրական կարգը, մյուս կողմից՝ հնարավորություն է տվել, որ քաղաքացիները լիարժեք իրացնեն իրենց իրավունքները:
Հույս ունեմ, որ Պարեկային ծառայությունը կվերցնի մեր Ոստիկանության բոլոր լավագույն ավանդույթները և կլրացնի այն բոլոր թերությունները, որոնք մենք նախկինում ունեցել ենք: Ըստ էության, Պարեկային ոստիկանությունը շատ խորհրդանշական ծառայություն է, որովհետև մի կողմից այստեղ ընդգրկված են Ոստիկանության երկարամյա աշխատողներ, մյուս կողմից՝ քաղաքացիներ, որոնք Ոստիկանության հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ առնչություն են ունեցել որպես քաղաքացի:
Սա նշանակում է, որ Պարեկային ոստիկանությունն իրադրություններին կարող է նայել երկու կողմից, իրադրությունները հասկանալ երկու կողմից և իրադրությունները հասցեագրել հավասարակշռված, բայց վճռական: Ես ցանկանում եմ սա հատկապես ընդգծել՝ օրենքի, իրավունքի, Սահամանդրական կարգի, քաղաքացիների անվտանգության ապահովման տեսակետից, հանցավորության դեմ պայքարում, կարգուկանոնի պաշտպանության, սկսած՝ երթևեկության կարգուկանոնից, վերջացրած՝ առօրյա կարգուկանոնով Ոստիկանությունը պետք է լինի վճռական և հաստատակամ:
Այսօր ավտոմեքենաների թվի էական աճի արդյունքում ավելացել են ավտովթարները, մեծ քանակությամբ քաղաքացիներ են ամեն տարի զոհվում ճանապարհներին, վիրավորվում: Ես սա ինչո՞ւ եմ ընդգծում, որ մարզային փուլում Պարեկային ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու նաև մայրուղիների վրա: Եվ հատկապես ակնկալում եմ, որ մայրուղիների վրա ծառայությունն իրականացվի պատշաճ մակարդակով:
Ուզում եմ հատկապես ևս մի բան ընդգծել. մենք սկզբունքային պայքար ենք տանում կոռուպցիայի դեմ: Դա վերաբերում է բոլորին՝ կառավարությանը, քաղաքական իշխանությանը, իրավապահ մարմիններին և Ոստիկանությանը: Ցանկանում եմ հույս հայտնել, որ Պարեկային ծառայությունը, ընդհանրապես՝ Ոստիկանությունը, զերծ կլինի կոռուպցիայից:
Այսօր Սուրբ Զատկի ճրագալույց է, և ես ուզում եմ բոլորիդ հիշեցնել Նոր Կտակարանի խոսքերը, երբ ասվում է, որ հնարավոր չէ միաժամանակ ծառայել Աստծուն և մամոնային. մամոնան տվյալ դեպքում դրամն է: Իսկ Աստծուն ծառայել, նշանակում է ծառայել իրավակարգին, օրենքին, ժողովրդին, Սահմանադրական կարգին, օրինականությանը:
Քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում իրենց մի կողմից պիտի զգան ազատ, մյուս կողմից՝ պիտի հասկանան, որ այդ ազատությունը պահպանում և պաշտպանում է իրավակարգը, օրինականությունը: Ես այս գործում բոլորիս մաղթում եմ հաջողություն և հատկապես՝ ձեզ, Ոստիկանության հարգելի ծառայողներ, որովհետև այս գործի առաջին գծում հենց դուք եք:
Այսօր շնորհակալություն հայտնելով մեր ոստիկանությանը ծառայության համար, ես ուզում եմ, որ մենք կրկին հիշենք ոստիկանության այն ծառայողներին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ընթացքում, ովքեր զոհվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, ովքեր զոհվել են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, ովքեր զոհվել են օրենքը և իրավունքը պաշտպանելիս, հանցավորության դեմ պայքարելիս: Խոնարհում և գնահատանք նրանց նվիրվածությանը»:
Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, մարմիններին, ովքեր իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքներին:
«Այժմ Շիրակի և Լոռու մարզերում մենք գործարկում ենք Պարեկային ծառայության աշխատանքը, բայց հենց այս պահին էլ Պարեկային ոստիկանության հավակնորդների ընդունելությունը Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում շարունակվում է: Ես ուզում եմ քաղաքացիական անձանց և հատկապես կանանց կոչ անել ակտիվորեն մասնակցել ընդունելությանը, ինչը նշանակում է, որ նրանք հինգ ամիս ուսումնառություն կանցնեն Ոստիկանության ակադեմիայում, ապա որակավորման քննություն հանձնելուց հետո, կանցնեն ծառայության:
Պարեկային հարգելի ոստիկաններ, այսօր ձեր ծառայության առաջին օրն է, բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Սահամանդրական կարգի, օրինականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT