Երևան
12 °C
Հայաստանյան ներքաղաքական օրակարգում լարվածության նոր ալիք է բարձրանում կամ առնվազն դրա իմիտիացիա ստեղծվում։ Ընդդիմադիր ուժերը, իրար հերթ չտալով, հայտարարում են փողոցային պայքար սկսելու անհրաժեշտության մասին. մեկը միանում է մյուսին, երրորդն էլ՝ պնդում, որ չի միանալու արատավորված համբավ ունեցող լիդերներին՝ վկայակոչելով նախորդ տարիներին իշխանության եղած առաջնորդներին և նրանց հետ սերտ առնչություն ունեցող անձանց։ Կարճ ասած՝ ստեղծվել է մի խառնաշփոթային վիճակ, որն ամեն պահի կարող է «պայթել»՝ հանգեցնելով անկանխատեսելի հետևանքների։
Չնայած ընդդիմությունն իր ակտիվացումը հիմնավորում է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններով, սակայն միանշանակ է, որ այն ընդամենը պատրվակ է՝ ընդդիմությունը, ամեն դեպքում, գնալու էր նման գործողությունների, թեկուզ մեկ այլ պատրվակով՝ նպատակ ունենալով հերթական անգամ իշխանափոխություն իրականացնելու փորձ անել։
Հետաքրքիր զուգադիպություն էր նաև նման բազմակողմ ու համաժամանակյա ակտիվացման երևույթը. Արթուր Վանեցյանի ու մյուսների քաղաքական ակտիվացումը ժամանակագրորեն նախորդեց Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարվելիք այցին։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի միջազգային այցերն ուղեկցվում են ներքաղաքական լարվածության ահագնացմամբ։
Մի կողմ թողնենք հանգամանքը, որ ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է ընդամենը մի քանի ամիս, և մեծ հաշվով իրավիճակային լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, որը կարող էր կասկածի տակ դնել ընտրված իշխանությունների լեգիտիմությունը։
Խնդիրը դիտարկենք մյուս տեսանկյունից, թե ինչո՞ւ է հայաստանյան ընդդիմությունը ներքաղաքական լարվածություն հրահրելու փորձ իրականացնում հենց այն ժամանակաշրջանում, երբ տեղի են ունենում ակտիվ արտաքին քաղաքական բանակցություններ, երբ աշխարհը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որով պայմանավորված՝ ահագնացել են նաև ՀՀ-ի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները։
Ըստ էության՝ նման կերպ ընդդիմությունը փորձում է փաստացի խոչընդոտել ՀՀ իշխանություններին սևեռվել արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների լուծման վրա և ջանում տապալել խաղաղության օրակարգի հաստատման ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը՝ կասկածի տակ դնելով տարածաշրջանի հետագան՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով։
Արձանագրենք նաև, որ այս ամենը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ երկիրը նոր-նոր փորձում է տնտեսապես ոտքի կանգնել 44-օրյա դաժան պատերազմից ու կորոնավիրուսային համաճարակից հետո: Այն ժամանակ, երբ Հայաստանն իր անվտանգային ապահովության տեսանկյունից դարձել է ռուս ու ուկրաինացի քաղաքացիների ու բիզնեսի համար նախընտրելի երկիր:
Չնայած գործողությունների մեկնարկից անցել է 2-3 օր, սակայն արդեն ակնհայտ է, որ ընդդիմությունը չի հաջողելու։ Նոր խոսք, ապագայի հստակ տեսլական ու մարտահրավերները լուծելու կոնկրետ մոտեցումներ չունեցող ուժը կամ ճակատը չի կարող հաջողել, որքան էլ փորձ անի խաղալ հանրային նուրբ լարերի հետ ու շահարկել այնպիսի զգայուն հարց, ինչպիսին Արցախի հարցն է։ Ինչքան երկար ձգվեն վերջիններիս գործողությունները, այնքան ներքաղաքական լարվածություն առաջացնելու փորձերն իրենց բացասական հետքն են թողելու Հայաստանի բանակցային դիրքերի որոշակի խարխլման, տարածաշրջանային անորոշության պահպանման և խաղաղության օրակարգի հաստատման գործընթացի վրա։
Մովսես Հարությունյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT