Երևան
12 °C
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում սեփական երեխային Դեբեդ գետը նետած 2 տարեկան երեխայի մոր մոտ թաղամասի բնակիչներ, որտեղ ապրում է նա, տարօրինակ վարքագիծ չեն նկատել: Տեղի բնակիչների խոսքով՝ կինը վերջերս է Երեւանից տեղափոխվել Ալավերդի:
Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի բնակշահագործման տեղամասի աշխատակից Մարիետա Մանուկյանն էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ երեխայի մայրը ամուսնալուծված է երեխայի հորից, ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ:
«Նախկին ամուսնու հետ Երեւանում ժամանակին արկղեր էին տեղափոխում եւ նմանատիպ այլ աշխատանքներ կատարում, բայց հետո բաժանվեցին: Նրանց այստեղի տունն անգամ տան նման չէ, փլված, ծայրահեղ վատ վիճակում մի շինություն է: Երեխայի 2 հորաքույրերը հոգեկան խնդիրներ ունեն, մեկն այս պահին գտնվում է հոգեբուժարանում, մյուսը՝ Օձունում: Բայց հայրը նորմալ է, ապրում ու աշխատում է Երեւանում»,- մանրամասնեց Մարիետա Մանուկյանը:
Ըստ նրա՝ մինչ երկու տարեկան աղջնակի ծնվելը՝ ծնողները 2 անչափահաս երեխաների հետ տարիներ առաջ մեկնել են ՌԴ, որտեղ երեխաները կրակի ծխից խեղդվել են եւ մահացել: Ամուսինները դեպքից հետո Հայաստան են վերադարձել եւ ունեցել աղջնակին:
Մարիետա Մանուկյանի խոսքով՝ երեխայի մայրը ներկայիս ամուսնու հետ արդեն մի քանի ամիս է՝ Սարահարթ թաղամասում է ապրում: Այդ թաղամասի տեխնիկ Գոհար Ուլուխանյանն էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ մի քանի անգամ է կնոջը տեսել, արտառոց վարքագիծ չի նկատել:
«Վերջերս է ամուսնացել իրենից երիտասարդ տղայի՝ Աշոտի հետ, որը չի աշխատում: Հենց երեկ էլ ամուսնուն «Հայփոստ»-ում տեսա, հավանաբար կոմունալ վճարումներ կատարելու կամ նպաստ ստանալու համար էր եկել»,- ասաց նա:
Գոհար Ուլուխանյանը նաեւ նշեց, որ ընտանիքը, որտեղ հարս է գնացել 2 տարեկան փոքրիկի մայրը, բազմանդամ է, սոցիալապես անապահով, նպաստառու: «Տանը, իրենցից բացի, ապրում են ամուսնու ծնողներն ու եղբայրները: Այդ ընտանիքը միշտ նպաստ է ստացել, անտառ են գնում, սունկ, հոն, սինդրիկ եւ նմանատիպ այլ պտուղներ և խոտաբույսեր բերում, վաճառում որպես ապրուստի միջոց: Որքան գիտեմ, ամուսինները որեւէ տեղ չեն աշխատում»,- ասաց նա:
Ուլուխանյանի փոխանցմամբ՝ 2-ամյա փոքրիկին, չնայած խորթ լինելու հանգամանքին, ընտանիքում շատ են սիրել. «Նոր ձեր զանգից առաջ այդ ընտանիքին մտերիմ մարդու հետ էի զրուցում, ասացին, որ երեխային շատ սիրելիս են եղել հատկապես խորթն տատն ու պապը»:
Ըստ Գոհար Ուլուխանյանին հասած խոսակցությունների՝ երեխայի մոր գեների մեջ էլ հոգեկան հիվանդություն ունեցողներ կան:
Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 26-ին, հայտնի էր դարձել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Դեբեդ գետից, 2 տարեկան երեխայի են դուրս բերել: Կյանքը վտանգելով՝ երեխային անգիտակից վիճակում գտել եւ դուրս էր բերել քաղաքացիներից մեկը: Այսօր էլ արդեն սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման էր ենթարկվել երեխայի 30-ամյա մայրը:
Վերջինս ոստիկանությանն ասել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Սակայն որոշ ժամանակ հետո հաղորդում էր տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է գետը: Նշենք, որ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է:
Հիշեցնենք՝ գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել նրան տեղափոխել Երեւան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են, որ բժիշկները փոքրիկին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Նրա մոտ առկա են որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ
Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է
Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է
Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ
Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է
Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ
ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան
Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով
Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին
Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը
Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ
Նոր կադրեր Թայլանդում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից. երկնաքերները ցնցվում են. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT