Երևան
12 °C
2022թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջին տարիներին որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում:
Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։
Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ 2021թ. առաջին կիսամյակի համեմատ միջին ծանրության հացնագործությունների դեպքերը նվազել են 13.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 19.2%-ով (ծանր հանցագործությունների դեպքերի դինամիկան էական փոփոխություններ չի կրել): Ընդ որում միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.9%, իսկ առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 54.3%, 2021թ. նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 43.5%-ի և 52.3%-ի դիմաց:
Հատկապես կարևոր է, որ ծանր հանցագործությունների նվազումը տեղի է ունեցել սպանության, սպանության փորձերի դեպքերի նվազման հաշվին: Եթե 2021թ առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել էր սպանության 18 դեպք՝ ապա 2022թ.10 դեպք: Այսինքն սպանության դեպքերը նվազել են 44.4%-ով: 2022թ. արձանագրվել է սպանության փորձի 8 դեպք՝ 2021թ. 12 դեպքի դիմաց, կամ 33.3%-ով պակաս:
Զուգահեռաբար նվազել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և հատկապես ծանր վնաս պատճառելու դեպքերը: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 221 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 208 դեպք կամ շուրջ 6%-ով պակաս, իսկ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 15.2 %-ով (2021-ին՝ 66 դեպք, 2022-ին՝ 56):
Երկրում հացնավորության վիճակի գնահատման տեսանկյունից հանցագործության այս տեսակներով նվազման միտումները մեծապես պայմանավորված են եղել նախորդ և ընթացիկ տարում ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից համակարգված մասշտաբային բնույթ կրող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ:
Բացի այդ, դատախազության կողմից 2021թ. ընթացքում ոստիկանությանը հանձնարարություններ էին տրվել ձեռնարկելու անհետաձգելի համալիր միջոցառումներ՝ հանցածին միջավայր ստեղծող իրավիճակները պարզելու, վրեժխնդրության հողի վրա, շարունակություն ենթադրող, լարված իրավիճակները, նախկինում անձի կյանքի դեմ ուղղված, ինչպես նաև զենքի գործադրմամբ հանցանք կատարած, քրեական ենթամշակույթի կրող անձանց, քրեածին տարրերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ:
Իսկ ՀՀ դատախազության ստորաբաժանումներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էր կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմիններին ցուցումներ ու հանձնարարություններ տալու, դրանցով կոնկրետ արդյունքներ ապահովելուն հետամուտ լինելու հանձնարարություն:
Արդյունքում 2022թ. սկզբում Երևան քաղաքում, Լոռու մարզում բացահայտվել և կանխվել են առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT