Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով:
Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման և զարգացման գործում:
2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում, և այդ արժեքն անշրջելի է ու անսասան:
Ընտրությունների կեղծման և այսպիսով Քաղաքացուն որոշումներ կայացնելու սահմանադրական իրավունքից զրկելու էջը մնացել է անցյալում, և Հայաստանն այլևս ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ընտրական ժողովրդավարությամբ երկիր: Նաև այն պատճառով, որ 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թույլ չտվեց իր պետության քաոսացումը, այլև ետպատերազմյան դժվարագույն ժամանակահատվածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացիներ, մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն, ուղիղ ասենք, անտանելի դժվարություններով: Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլափոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հավատը մեր անցյալի ու ապագայի և որ առավել կարևոր է՝ մեր առաքելության նկատմամբ:
Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ՝ մի՛ երկմտեք, մի՛ կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության՝ առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:
Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա, առավել, քան երբևէ, համոզված եմ՝ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի:
Եվ ուրեմն՝
Կեցցե՜ Ազատությունը, Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՜ն մեր երեխաները, որ ապրելու են Ազա՛տ և Երջանի՛կ Հայաստանում: Հավերժ փա՛ռք մեր նահատակներին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվել է
Դերասանուհի Ջեյն Բիրկինի պայուսակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
ՎՈԻՆԻ դեմքի ջղաձգումներն ավելի են ակտիվացել, Հունաստանի ամբողջ հանգիստը՝ տակնուվրա եղել․ Սիմոնյանը՝ Քոչարյանին
Կգործարկվի էլեկտրական շչակ. ՆԳՆ-ից իրազեկում են, խնդրում խուճապի չմատնվել
Պայմանավորվել են ֆլեշմոբ անել սեփական տեռորի հերթական փորձը «սղցնելու» համար․ Սաֆարյանը՝ ընդդիմադիրների մասին
Նախարարը դեսպան Քվինի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդի հետ քննարկել է համագործակցության հարցերը
Իձիոտներիցասումը շարժումը պնդում է՝ «միջանցք են տալիս», ձեր երազանքները չեն իրականանում․ Ալեքսանյան
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձն անհրաժեշտ է ներդնել 8 մարզում և Երևանում
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը
ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին․ Պետքարտուղարություն
Այլ պետությունների թեզերի քարոզիչների պակաս երկրում չկա, չի աշխատելու, մենք «խոր անասուն ազգ» չենք. Ղազարյան
Global First Ladies Alliance. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է
Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». ՀՀ-ն Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Անհետ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տրամադրվել է Գյումրուն. այն ամրակայված է համայնքապետարանի շենքում
Օմանում և Հորդանանում Հայաստանը նոր դեսպաններ ունի. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում
Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղշինկոմիտեն նոր կապալառու է ներգրավել
Իջևանում «դրիֆթ» արած 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Հայաստանը ծայրագավառ չի դառնալու. Լիլիթ Մինասյան
Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ»-ի տակ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին
Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել, Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո
Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում
ԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով
ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել
Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ
Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ
ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT