Ընդդիմությունն արդեն քանի օր է՝ կրկին փողոց է դուրս եկել՝ ազդարարելով հայրենիքի փրկության երկրորդ՝ գարնանային սեզոնի մեկնարկի մասին։ Նկատենք, որ այս շարժման «մահանան» Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին աղմկահարույց հայտարարությունն էր, որն ընդդիմադիրները շտապեցին մեկնաբանել՝ ելնելով իրենց «կարդացածության եւ փչացածության» աստիճանից։ Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նստացույցով մեկնարկած, ապա ապրիլի 23-ի երթով շարունակված, իսկ հետո փողոցային ցիրուցան ակցիաների վերաճած այս շարժումը, որի լեյտմոտիվը Արցախի փրկությունն է «հանձնումից», տրամաբանորեն պետք է դադարեր այն պահից սկսած, երբ Փաշինյանը հերքեց հանրությանը մոլորեցնող պնդումը՝ իր հերթին պնդելով. «Արցախը իր չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»։

Սակայն պարոնայք եւ տիկնայք ընդդիմադիրները որոշեցին «զադնի» չդնել եւ արդեն իսկ հերքված թեզը վերաշրջանառելով՝ շարունակել իրենց փրկչարշավը՝ առայժմ զրոյական արդյունքով։ 

Նկատենք, որ հայրենափրկության այս սեզոնը, ի տարբերություն նախորդի, որի «պաշտոնական բացումը» տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ելքից անմիջապես հետո եւ ավարտվեց մի քանի ամիս անց արտահերթ ընտրություններով, չունի այն նույն քաղաքական կոնսոլիդացիան, որն առկա էր մեկուկես տարի առաջ, երբ 17 ուժեր (որոնց մեծ մասը թեկուզեւ մարգինալ, մարդ-կուսակցություններ էին) համախմբվել էին միեւնույն շարժման տրաֆարետի ներքո։ Այժմ, սակայն, նման քաղաքական լայն կոնսոլիդացիա առկա չէ, փրկիչների «հին սաստավը» այլեւս գոյություն չունի։ «ՀՓՇ-1»-ը որքան էլ անփառունակ վախճան ունեցավ, բայց եւ այնպես, գոնե առերեւույթ աչքի էր ընկնում որոշակիորեն համակարգված գործունեությամբ, ուներ առաջադրված լիդեր՝ ի դեմս վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի, որը թեեւ անհաջող ու իրեն սպառած կերպար էր, սակայն առաջնորդում էր շարժումը։

Փրկչական նախկին շարժումը ուներ հստակ կարգախոս՝ «առանց Նիկոլ Հայաստան», եւ կոնկրետ օրակարգ ու  նպատակ՝ գեներացնել թարմ սուգն ու պատերազմից հետո ի հայտ եկած ապատիան՝ հասնելու իշխանափոխության, եւ ձեւավորել ժամանակավոր կառավարություն, որի անցումային վարչապետը պետք է լիներ հենց Վազգեն Մանուկյանը։ Իսկ ինչ նոր նպատակ ու անելիքներ է առաջադրել այս՝ երկրորդ սեզոնի փրկչական շարժումը՝ Արցախի եւ Հայաստանի փրկությո՞ւն, թե՞, այնուամենայնիվ, արդեն խրոնիկ պահանջի վերածված իշխանափոխություն։ Թեթեւակի ուշադրությունը կհուշի, որ այս սեզոնի միակ նպատակը իշխանափոխությունն է, եւ որ այն սանձարձակ չերեւա ու «չխրտնեցնի» միամիտներին, որոշվել է կոմերցիոն խորամանկության դիմել՝ մատուցել հայրենիքի փրկության նոր փաթեթով։ 

Եվ բացի այդ՝ հայտնի չէ՝ ո՞վ կամ ովքե՞ր են, ի վերջո, առաջնորդում այս տարերային, բազմագլուխ, սակայն իրականում անգլուխ շարժումը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյա՞նը, թոշակառու Ռոբերտ  Քոչարյա՞նը, թե՞ չորս տարի առաջ այս օրերին մերժված Սերժ Սարգսյանը։ (Վերջին երկուսը ակնհայտորեն այս շարժման թիկունքում են, սակայն, ինչպես ասում են, «լայաղ» չեն անում մարդամեջ դուրս գալ, շփվել իրենց միացած քաղաքացիների հետ, բացատրել շարժման նպատակները)։ Գուցե իշխանական հավակնություններ ունեցող ՀՅԴ-ական «երիտդիմադրողականնե՞րն» են այս շարժման «սեւագործ բանվորները», որոնք արդեն մի քանի օր է՝ կաշվից դուրս են գալիս «լաոյին» զարթնեցնելու համար, սակայն՝ ապարդյուն։ Հայտնի չէ նաեւ, թե իշխանափոխության դեպքում ինչ է տեղի ունենալու հաջորդիվ՝ իշխանազավթո՞ւմ եւս 20 տարով, իշխանության կիսո՞ւմ նախկին երկու նախագահների միջեւ՝ փշրանքները, ինչպես միշտ, նետելով 131 տարվա ստաժով «կոալիցիոն գործընկերոջը», թե՞ արտահերթ ընտրություններ եւ այլ միջոցառումներ։ Չմոռանանք նաեւ հայրենիքի մասին՝ փրկության ի՞նչ դեղատոմս են առաջարկում «մեսիաները», որը չունի կամ չի կիրառում գործող իշխանությունը։    

Գործիքների մասին  

«ՀՓՇ-2» շարժումը, անխոս, բացահայտեց ընդդիմության ոչ միայն քաղաքական, օրակարգային, այլեւ ստեղծագործական մտքի ճգնաժամը։ Ասվածի ապացույցը 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ կիրառված մեթոդների անտաղանդ կրկնօրինակում է։ Մեթոդները կրկնօրինակել հնարավոր է, իսկ աուրան՝ ոչ։ Նկատենք, որ ժամանակին հեղափոխության կազմակերպիչները մեղադրվում էին Ջին Շարփի ուղեցույցով «գունավոր հեղափոխություն» անելու մեջ, մինչդեռ այժմ փրկչի փիլոն հագած նախկին մեղադրողները չեն խորշում ցանցային պայքարի՝ արդեն կիրառված մեթոդները պատճենելուց՝ փողոցներ փակելուց, գունավոր ծուխ արձակելուց մինչեւ ՀՀ տարբեր մարզերից մեկնարկող քայլերթեր։ Անգամ նախկինում գործածված ու արդեն ակտուալությունը կորցրած կարգախոսներին են վերագործարկել՝ սկսելով «Սկսվել ա»-ից՝ ավարտելով «հայեր միացեք»-ով ու «պայքար, պայքար»-ով։ Միակ վուլգար նորամուծությունը, թերեւս, անպետք անվադողերը մայրաքաղաքի կենտրոն բերելն ու այրելն է, որը, նկատենք, ավելի շատ ասոցացվում է վանդալիզմի, քան թե հայրենափրկչության հետ։

Թավշյայի եւ թավշազուրկի արանքում

2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը հասունացրեց նախկինում տրված  խոստման դրժումը, ավելի ճիշտ՝ սուտը, որի հեղինակը Սերժ Սարգսյանն էր իր՝ «երբեք չեմ հավակնի վարչապետի պաշտոնին» հավաստիացմամբ։ Թավշյա հեղափոխության կրեատիվ կարգախոսը պոզիտիվ, մոտիվացնող լինելուց զատ՝ նաեւ շատ ռիթմիկ էր, գործողության մղող՝ «Քա՛յլ արա», «Մերժի՛ր Սերժին»։ Այս կարգախոսը հեղափոխության հաջողության համար կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնելու մասին էր, այդ կարգախոսով   իշխանափոխության բեռը հավասարապես բաշխեց բոլոր՝ իրենց հպարտ համարող քաղաքացիների վրա, եւ նրանք սիրով ու համերաշխությամբ կրեցին իրենց բեռը՝ հասցնելով հանգրվանին։

Իսկ ի՞նչ ուղերձ է հղում այս օրերին ծավալվող պսեւդոհեղափոխությունը՝ «զարթնիր, լաո»։ Ո՞վ է այդ խորհրդավոր ու քնած «լաոն», արդյոք նա՞, որին մեկուկես տարի առաջ «ժեխ» ու «բոմժ» էին կոչում, եւ, ամենակարեւորը, այդ ի՞նչ պիտի անի լաոն զարթնելուց հետո։ Պետք է «քոքի» «Դլե յաման»-ն ու ձայնակցի «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ մարդասպան» եւ այլ նեգատիվ կոչերի՞ն, որոնք իռացիոնալ, քարացած գնահատականներ են եւ չեն կարող մղել քայլի՝ շարժի, գործողության ու կոնկրետ նպատակի։ Եվ բացի այս՝ լաոն չի զարթնում, քանի որ 4 տարի առաջ արդեն զարթնել, մեկ տարի առաջ էլ վերստին իրացրել է զարթնածի իր իրավունքը՝ քվեարկելով հանուն խաղաղ քնի ու խաղաղ արթնության։ Ի դեպ, «Զարթիր լաո» երգի էներգետիկայի մասին, այն բողոքի, թշնամու հանդեպ վրեժխնդրության կոչ է, իսկ հեղափոխության «հիմնը»՝ «Ես մենակ չեմ»-ը, պաշտպանվածության, համախոհներ ունենալու եւ հույսի մասին է։ Վրեժխնդրության կոչ երգով երթ առաջնորդելը հասկանալի կլիներ, եթե պարոնայք ընդդիմադիրները պատրաստվեին երթով մեկնել սահման՝ կռվելու թշնամու դեմ։ Մինչդեռ նրանք այդ կոչը տարածում են երկրի սահմաններից ներս՝ ուղղելով ընդդեմ ՀՀ իշխանության եւ նրան սատարողների։ Այդ վրեժխնդրության առաջին թիրախը օրերս դարձավ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։      

Երկու խոսք էլ կարմիր եւ սեւ գույների (արյան եւ սգո գույներն են) համադրությամբ «STOP Նիկոլ» գրությամբ ժապավենային պաստառի մասին։ Այն, կներեք, քարոզչական անգրագիտության ցցուն օրինակ է եւ հակասում է իշխանափոխության, Փաշինյանի հեռացման մասին շարժման պահանջին։ «STOP»-ը կանգն է, գործողության դադարեցումը, անշարժությունը, իսկ իշխանափոխությունը գործողությունների հաջորդականություն, որոշակի շարժ ենթադրող գործընթաց է, որը ենթադրաբար պետք է կատարի իշխանությունը փոխանցող կամ դրանից հրաժարվող սուբյեկտը։ Թե ինչպե՞ս են պարոնայք ընդդիմադիրները անշարժության կոչով շարժում առաջացնելու, հայտնի է միայն այդ կոչը հղացած PR-շչիկներին։    

Պարտությունը՝ իշխանափոխության պատրվակ

Ամենակարեւորի մասին․ հեղափոխությունը հասունացրած պատճառները բացահայտ էին՝ ընտրական համակարգի բռնաբարումից, ապաշնորհ կառավարումից մինչեւ քաղաքական, տնտեսական մոնոպոլիաներ եւ  համակարգային կոռուպցիա։ Այսօր ծավալվող շարժման հարուցիչը պատերազմում ՀՀ-ի կրած պարտությունն է, որի պատճառները մեկուկես տարի անց դեռեւս բացահայտված չեն։ Հարուցված քրեական բազմաթիվ գործերով նախաքննությունը շարունակվում է, պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն էլ դեռ նոր է սկսել աշխատել։ Իսկ չբացահայտված եղելությունը պարարտ հող է ծառայում մանիպուլյացիաների, սպեկուլացիաների, դրանք քաղաքական նպատակներով օգտագործելու համար, այնքան ժամանակ, քանի դեռ եղելության մասին ողջ ճշմարտությունը ջրի երես դուրս չի եկել։ Անհերքելի է, որ պարտության հարցում նախկին իշխանությունն ունի  պատասխանատվության իր բեռը, որը տղամարդավարի ստանձնելու եւ մինչեւ վերջ կրելու փոխարեն, փաստորեն փորձում է ազատագրվել դրանից՝ քաղաքացիներին օգտագործելու եւ իշխանափոխությունը «մի ոտ» շուտ անելու եղանակով։ Այս շարժումը երկրի համար պատասխանատվություն ստանձնելու մասին չէ, այն պարզապես քրեական պատասխանատվությունից երկու ոտքով փախչելու մասին է։ Ընդամենը։ 

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15236 դիտում

Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

Գյումրու «Չոր նավահանգստ»-ը գործիք է, որով զգալու ենք «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունավետությունը. մարզպետ

Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ դիտելով, համեղ ուտեստներ ուտելով. Էվա Խաչատրյան

ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական առաջին կոչումներն է հանձնել. տեսանյութ

Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը

Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին. Շիրակի մարզպետ

Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան

ՌԴ-ում ապօրինի միգրանտները կամ պետք է լքեն երկիրը, կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը

Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում վերահսկողությունն իրականացնում է միայն ՀՀ սահմանապահ զորքը. վարչապետ

58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար

Այցեր երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը

Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ. ինչպես գրանցվել

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամն ամփոփել է ամանորյա մեծ վիճակահանությունը. հայտնի են հաղթողները. տեսանյութ

Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ

Ինչ է լինում, երբ կամովին համաձայնում ես լինել նախկին նախագահների և Կրեմլի տիկնիկը. Սաֆարյանը՝ Կարապետյանին

Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանի ողբերգական ավիավթարի մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են տղամարդու գլխին, ընկած վիճակում ծեծել, կրակել. կա 2 կալանավորված

Ռուսական կողմը Արշակ Կարապետյանին բռնել է և բաց թողել. մանրամասներ

Տնտեսվարողն առանց հավաստագրի դեղորայք է ներմուծել ՀՀ և իրացրել. նշանակվել է ավելի քան 196 մլն դրամ տույժ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ

3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած 3 նախկին նախագահները Փաշինյանին մեղադրում են ստելու համար. Սաֆարյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները. տեսանյութ

2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ

Ֆերգանայից Մոսկվա թռչող ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն

Սախալինսկից Նովոսիբիրսկ ուղևորող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այլ վայրում

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը

Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

2025 թվականին Էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ

Շիրակի մարզի Փանիկի մշակույթի տունը հիմնանորոգված է. վարչապետ

Նորոգվում են Քոբայրավանքի մատուռների տանիքները, Լոռի բերդ ամրոցի՝ զբոսաշրջիկների սպասարկման կենտրոնը

Հնդկաստանում մեկ շաբաթից ավելի է՝ փորձում են փրկել 200 մետրանոց հորն ընկած 3-ամյա երեխային. տեսանյութ

UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում

Հրդեհ Երևանի բազմաբնակարաններից մեկում. հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ

Սևան Քոչարյանը նշանակվել է ՆԳ նախարարի խորհրդական