Երևան
12 °C
Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ կհատկացնի Հայաստանի տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման, վերականգնման և նախագծման աշխատանքները իրականացնելու համար:
Նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Նախագծով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ պետական բյուջեով նախատեսված՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման միջոցառման շրջանակներում 2022 թվականին իրականացվող՝ ներկայացված հավելվածի և մի շարք շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 4 միլիարդ 750 միլիոն դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 4 միլիարդ 536 միլիոն դրամ, նախագծման աշխատանքների համար՝ 76 միլիոն դրամ, փորձաքննական ծառայությունների համար՝ 16 միլիոն դրամ, և տեխնիկական հսկողության համար՝ 86 միլիոն դրամ, հեղինակային հսկողության համար՝ 30 միլիոն դրամ»,- մանրամասնեց ՏԿԵ նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ավարտական փուլում են Մ2 միջպետական նշանակության ճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17,7 կմ հատվածը, Մ2 միջպետական նշանակության ճանապարհի Սարավան-Սարալանջ 16,9 կմ հատվածը, Վարդավանք-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13,1 հատվածը, Մ11 միջպետական նշանակության ճանապարհի Մարտունի-Աստղաձոր 5,9 կմ հատվածը, Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման, Ալաշկերտ ավտոճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգման, Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
2022 թվականին մեկնարկում են հետևյալ աշխատանքները՝ Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ճանապարհի հիմնանորոգում, Այգավան-Եղեգնավան ավտոճանապարհի, Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում:
Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված բավական մեծ ծավալ կա. աշխատանքներն սկսվել են ու շարունակվում են:
«Ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին ճանապարհների որակի առումով էական փոփոխություններ են արվել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհը այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ, սակայն արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգման արդյունքում էական որակական փոփոխություն կունենանք»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT