Իշխանափոխության հանրային պահանջ չկա. Գարեգին Միսկարյանը՝ ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության գործողությունների մասին

Իշխանափոխության հանրային պահանջ չկա, չկա նաև հանրության լայն զանգվածի շրջանում վստահություն փողոցում գտնվող ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Դա է պատճառը, որ «Դիմադրության» շարժումը չի դառնում զանգվածային: Եթե լիներ վստահություն, ապա նրանք, ովքեր գոհ չեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, դուրս կգային և կաջակցեին այս պայքարին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ընդդիմության սկսած շարժումը և դրա շրջանակներում ծավալվող գործողությունները՝ ասում է քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ նկատելով՝ ընդդիմությանը 300 հազար ձայն տված մարդիկ նրանց մանդատ են տվել խորհրդարան գնալու, ոչ թե փողոցային պայքար սկսելու համար:

Վերջինիս համոզմամբ՝ փողոցում գտնվող ուժերի պայքարելու գործիքակազմի որոշ կետեր վերցված են 2018-ի Թավշյա հեղափոխությունից. «Խնդիրն այն է, որ 2018-ին մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց, պարալիզացնում էին երկրի տնտեսությունը, ՀՀ-ի կյանքը, որը մեծ վնասներ էր հասցնում օլիգարխիկ համակարգին: Հիմա հասկանալի չէ, թե ո՞ւմ է վնաս տալիս ընդդիմությունը՝ պարալիզացնելով երթևեկությունը, այն ուսանողի՞ն, որն առանց այն էլ չի ցանկանում գնալ դասի, թե՞ բիզնեսմեններին, որոնք իրենց շարքերում են»:

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ ընդդիմության շարժման մեջ անհասկանալի կետեր ևս շատ են: Ասում է՝ եթե ինքը այնտեղ լիներ, ժողովրդին հստակ կներկայացներ տնտեսական ու քաղաքական այն փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան իր՝ իշխանության գալու պարագայում:

«Ընդդիմության պահելաձևից պարզ է դառնում, որ այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը իշխանության համար կռիվ է: Այստեղ չկա կռիվ Արցախի համար, ժողովրդի կյանքի բարելավման, հանրային կյանքի լավացման, արդար միջավայր ստեղծելու, ռեֆորմների համար»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ պայքարի սկզբնական փուլում ընդդիմությունը պնդում էր, թե սա պայքար է հանուն Արցախի և անձերի ու իշխանության կռիվ չէ, սակայն պայքարի հենց սկզբից հասկանալի դարձավ, որ ցանկանում են երկրում իշխանափոխություն իրականացնել, ինչո՞ւ փոխեցին մարտավարությունը, Գարեգին Միսկարյանն նշում է. «Քաղաքացիները մի կողմից չեն տեսնում վտանգ, որ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին, դա ի սկզբանե չէին էլ տեսնում, այդ խոսքերն ընդամենը միջոց են՝ մարդկանց էմոցիաների հետ խաղալու: Մյուս կողմից ակնհայտ էր՝ Արցախի համար պայքարը զուտ իշխանափոխության համար պայքար էր: Իրենք Արցախի խնդրի լուծման այլ ճանապարհ այսպես թե այնպես չեն ներկայացնում»:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը, որն այժմ ընթանում է, ով էլ լինի իշխանության, պետք է շարունակի, քանի որ դա է խելամտության չափանիշը:

«Դու չես կարող ամբողջ աշխարհին դեմ գնալ և մերժել բանակցություններն այն պայմաններում, որում դու ես հիմա՝ հաշվի առնելով մեր բանակի, տնտեսության, քաղաքական դաշտի դրությունը: Իսկ բանակցությունների գնալը դա դեռ զիջել չէ: Այդ բանակցությունները հնարավոր է՝ որքան Արցախի հարցում զիջումներ գնալուն միտված լինեն, նույնքան էլ Արցախի անկախությանը: Խոսք չկա Արցախի հարցի չեզոքացման և այդ խնդիրը օրակարգից հանելու մասին: Իսկ, իրենց պատկերացմամբ, դրանց չմասնակցելը հետագայում ոչ մի արդարացում չի ունենալու. դա պարտադրում են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները»,- նշում է Միսկարյանը՝ հավելելով՝ Հայաստանը չի կարող փակ ապրել և դառնալ Հյուսիսային Կորեա:

Անդրադառնալով այս օրերին ուժային կառույցների աշխատանքին և ընդդիմության այն պնդումներին, թե բիրտ ուժ է կիրառվում՝ զրուցակիցը նկատում է՝ ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա, ու չկան իդեալական ոստիկանական համակարգեր:

«Նախկինում ոստիկանության կիրառած բիրտ ուժը չի կարելի համեմատել այսօրվա գործողությունների հետ և ասել՝ այն ժամանակ ավելի բիրտ էին: Բոլոր դեպքերում ցանկացած բռնություն անընդունելի է՝ լինի շատ, թե քիչ: Այո՛, ոստիկանությունը երբեմն ոչ իրավաչափ գործողությունների է դիմում, սակայն երբեմն էլ անտեղի մեղմություն է դրսևորում: Օրինակ՝ երեկ մեքենաներով պարալիզացրել էին որոշ փողոցներ, իբր թե ակցիա էին իրականացնում: Եթե ես իմանամ՝ իրենք ամբողջ օրն այդ ակցիաներն անելու են, ի վիճակի են փողոցը պարալիզացրած պահել, կասեմ՝ մարդիկ պայքարում են, սակայն դա ընդամենը քաղաքացիներին անհարմարություններ պարգևելու ակցիա է: Իսկ քաղաքացիները, որոնք չեն միանում այս պայքարին, իրավունք ունեն ազատ տեղաշարժվել քաղաքում: Եթե այդ մարդիկ չեն մասնակցում այս գործընթացներին, չի նշանակում, որ նրանց կյանքը պետք է վերածել դժոխքի»,- շեշտում է Միսկարյանը:

Հարցադրմանը՝ ներքաղաքական այս իրավիճակում ինչպե՞ս է գնահատում իշխանությունների դիրքորոշումը, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միսկարյանն ասում է, այն, որ նա չի խառնվում այս ամենին, դրական է:

«Սակայն բացասական եմ գնահատում նրա վարած կադրային քաղաքականությունը: Այլ կադրային քաղաքականությունը կարող է բերել քաղաքական դաշտի կայունացման և զարգացման: Այսօր փողոցում մեր տեսածը դրա հետևանքն է: Այն, որ ընդդիմությունը հարցերի լուծումը քաղաքական ճանապարհով չի տեսնում, դրա պատճառը կուսակցական համակարգի չկայացած լինելն է: Նիկոլ Փաշինյանը խոստացել էր կուսակցությունների մասին օրենքը փոխել և նպաստել քաղաքական դաշտի կայունացմանը, սակայն արեց կիսատ: Այժմ պետք է օգտագործի իր դիրքը, որպես քաղաքական ուժի ղեկավար՝ կայունացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ասում է նա՝ ընդգծելով դրական է համարում, օրինակ, Էդմոն Մարուքյանի՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելը:

«Շատ ողջունելի քայլ է: Նույն կերպ Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի և շատերի ներուժը պետք է օգտագործվի՝ ի շահ պետության: Այս մարդիկ քաղաքական ճանապարհ ունեն անցած, նրանք պետք է որոշակի պաշտոններում լինեն»,- համոզված է Միսկարյանը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16084 դիտում

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Շրջանառվող տեղեկությունները՝ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ, կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին

Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ի՞նչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի՞ վրա է նա ծախսել մահից առաջ