Երևան
12 °C
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ ընդդիմադիր առաջնորդները իրենց գործողություններով միայն բախման նպատակ են հետապնդում, որպեսզի դրանով անվանարկեն պետությանը և Հայաստանի գործող իշխանությանը: Ըստ նրա՝ երեկ ընդդիմադիրների՝ Կառավարական 3-րդ մասնաշենք ներխուժելու փորձը, որը կարող ենք որակել նաև հարձակում պետական համակարգի վրա, ևս մեկ անգամ փաստում է նրանց այդ մտադրությունը:
«Կենտրոնացել են միայն բախում բառի վրա և որևէ տրամաբանական քայլ չեն ձեռնարկում: Իրենց յուրաքանչյուր գործողություն ապացուցում է, որ շարժումը չունի հանրության լայն զանգվածի աջակցությունը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ երբ ընդդիմադիր ակտիվիստները փորձում են հրահրել բախում ոստիկանության հետ, և այդ ընթացքում նկատվում է հանրահավաքի մասնակիցների քանակի նվազում, տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության հավաքներին մեծ մասամբ մասնակցում է ժողովրդի հետ կապ չունեցող մի խմբակ:
«Ոչ թե հանրության մի մասն է, այլ կարող ենք նրանց անվանել վարձկան թափթփուկներ, որոնք պատրաստ են փողոց փակել, անկարգություններ, բախումներ հրահրել: Այդ վարձկանները բերվում են ոչ միայն Երևանից ու մարզերից, այլ նաև Արցախից ու Սփյուռքից, նաև այն շրջանակներից, որոնք մոտ են կանգնած Արցախի որոշ պաշտոնյանների: Այսինքն՝ ստեղծվում է մի պատկեր, որը բացի զզվանքից, հանրության մեծամասնության մոտ այլ վերաբերմունք չի ստեղծում»,- ընդգծում է Մեհրաբյանը:
Խոսելով իրավապահ համակարգի գործողությունների մասին՝ քաղաքագետը շեշտում է՝ թեև ոստիկանությունը ընդհանուր առմամբ ամբողջությամբ կատարում է իր պարտականությունները, սակայն համակարգում կարիք կա նոր օրենսդրության: Նրա կարծիքով՝ հատկապես կարիք կա, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպքում ստեղծվի օրենսդրական նոր համակարգ:
«Հայաստանը հիբրիդային վտանգներին դիմակայելու գործիքակազմով օժտված չէ: Խոսքը վերաբերում է ոչ միայն ուժային, այլ նաև տեղեկատվական գործիքակազմերի առկայությանը: Այսինքն՝ ընդունվեն նոր օրենքներ, որով ԱԱԾ-ն հնարավորություն կունենա այնպիսի գործիքակազմ իրականացնել, որ այն մարդիկ, որոնք, ժողովրդավարական պետության դեմ իրենց իրավունքներից օգտվելով, արտաքին պատվեր կատարելով, կվտանգեն անվտանգությունը, համապատասխան քայլեր ձեռնարկեն: Օրինակ՝ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ուկրաինան ընդունեց փաթեթ, որտեղ ողջ ռուսամետների մեդիա և ֆինանսական ռեսուրսները փակվեցին, և իրենց կառույցները ապամոնտաժվեցին, որոնք վտանգում էին ազգային անվտանգությունը: Հայաստանում նույնպես անհրաժեշտ է նման քայլերի հնարավորություններ ստեղծել»,- կարծում է զրուցակիցը:
Վերջինս ընդգծում է՝ կարևոր է նաև, որ որոշակի սահմանափակումներ մտցվեն Հայաստան մուտք այն մարդկանց դեպքում, որոնք թեև ունեն հայկական ազգանուն, սակայն փաստացի իրականացնում են մեր անվտանգությանը դեմ գործողություններ և արել են այնպիսի հայտարարություններ, որոնցով վիրավորել են հայ ժողովրդին:
«Այսինքն՝ արգելվի այնպիսի մարդկանց մուտքը մեր երկիր, ինչպիսին է, օրինակ, ռուսաստանաբնակ Անդրանիկ Միհրանյանը, որը 2018 թվականի հեղափոխության մասնակից ՀՀ քաղաքացիներին անվանել էր «охлос, чернь, мразь», և այժմ հանգիստ կարողացել է մուտք գործել ՀՀ և մասնակցել ընդդիմադիրների հավաքին: Պետք է որևէ սահմանափակում մտցնել, որ նման մարդկանց թույլ չտան մտնել երկիր: Պետությունը պետք է երկրում անվտանգություն ու կարգուկանոն ապահովի»,- համոզված է քաղաքագետը:
Անդրադառնալով նաև նրան, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը, կարելի է ասել, տվել է այս շարժման մեկնարկը, մի քանի օր է՝ երկրում չէ, ըստ իր պատճառաբանության՝ բուժման նպատակով է դուրս եկել, ինչպես նաև վերջերս ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ գրառում էր կատարել, որ մի քանի օրով բացակայելու է երկրից՝ գրառման մեջ խայթելով, թե՝ «բոլոր նրանք, ում իր ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս»: Հարցադրմանը՝ արդյոք կարո՞ղ ենք նրանց քայլերից եզրակացնել որ, ըստ էության, ընդդիմության առաջնորդների մեջ հակասություններ կան՝ քաղաքագետը նկատում է՝ նրանց գործողություններում և հարաբերություններում երբեք միաբանություն չի եղել:
«Միաբանություն, այո՛, չկա, ինչպես ցանկացած քրեական խմբավորման մեջ: Նրանք միայն մի նպատակ ունեն և գնում են այդ նպատակի հետևից: Այդ ընթացքում կարող են մեկը մյուսից խոսել, քննադատել, մեջքով միմյանց կանգնել, բայց իրենց գործողությունների միակ նպատակը բախումն է»,- ասում է նա:
Քաղաքագետ Մեհրաբյանը վստահ է՝ ընդդիմությունը հունիսի 3-ին ևս հաջողության չի հասնելու, ենթարկվելու է ծաղրուծանակի, թեև հայտարարել են ջրբաժանի օր:
«Իրենց ներկայացրած այդ առաջարկները նույնպես մեր պետականությունը թուլացնելու միջոց են: Դա կարող ենք որակել որպես անտեր թուղթ: Իրենց այդ քայլը աբսուրդ է: Նման քայլերի գնալով՝ նրանք նպատակ ունեն թուլացնել ՀՀ-ն բանակցային դիրքերում: Այսօր Հայաստանը բանակցային գործընթացներում օպտիմալ դիրքում է, սակայն այդ դիրքորոշումը ձեռնտու չէ մեր երկրի որոշ դաշնակից երկրներին, ու նման քայլերով նպատակ ունեն բարդացնել բանակցային գործընթացը ՀՀ-ի համար: Ջրբաժանումների մասին մենք բազմաթիվ անգամներ ենք լսել, սակայն երկիրը շարունակում է պտտվել իր առանցքի շուրջ»,- հավելում է նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT