Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 7-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար անձնակազմի, անդամ պետությունների և դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Վահրամ Դումանյանը ողջունել և բոլորին շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին ներկա գտնվելու համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ստեղծումից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետամուտ է եղել կրթության, գիտության և մշակույթի միջոցով խաղաղության ու համամարդկային արժեքների պաշտպանության և խրախուսման վեհ առաքելության իրագործմանը, և պատահական չէ, որ Հայաստանն իր անկախացումից ընդամենն ամիսներ անց՝ 1992 թվականի հունիսի 9-ին, անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այդ օրվանից կազմակերպության հետ ձևավորելով արդյունավետ համագործակցություն և հարուստ օրակարգ:
«Այս երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, անդամակցել և ղեկավարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք մարմիններ և կոմիտեներ` այդպիսով իր ներդրումը բերելով կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության և նպատակների իրագործմանը: Այդ հանձնառության վկայությունն է նաև Հայաստանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին 2021-2025 թվականների համար»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, սերտ համագործակցության և ջերմ գործընկերության մթնոլորտի վրա։
Անդրադառնալով հայկական հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախարարը նշել է, որ այն նմուշները, որոնց լուսանկարների շարքը ցուցադրվում է միջոցառման ընթացքում, իրենց արժանի տեղն են գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում, ինչպես նաև Համաշխարհային հիշողության ռեգիստրում:
«Ներկայիս աշխարհաքաղաքական նոր մարտահրավերները, ռազմական ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների ոչնչացման սպառնալիքն ու փաստացի ոչնչացումը մեզ պետք է ստիպեն վերաիմաստավորել և առավելագույնս ջանքեր գործադրել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմները լիարժեք կիրառելու ուղղությամբ։
Հայ ժողովուրդը, ինչպես գիտեք, սեփական պատմական փորձից ծանոթ է հոգևոր և մշակութային արժեքները կորցնելու ողբերգական երևույթին։ Ցավոք, այսօր ևս մենք առերեսվում ենք այդ արժեքների շարունակական խեղաթյուրման, յուրացման և ոչնչացման դեպքերին, որոնք նույնիսկ տեսագրվում և սոցիալական ցանցերում հրապարակվում են իրագործողների կողմից»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը և հույս հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության առաջատար միջազգային մարմին, միջազգայնորեն իրեն վերապահված մանդատի շրջանակում ջանք չի խնայի՝ ապահովելու Արցախի հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը:
Ելույթներով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Ելույթներին հաջորդել է հոբելյանական համերգը։ Համերգային ծրագրում հանդես են եկել ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան երաժիշտներ Արթուր Գրիգորյանը (դաշնակահար), Արմեն Պուչինյանը (դաշնակահար), Անի Մելիքյանը (ջութակահար)։ Տաղանդավոր հայ պատանիների կատարումներն արժանացել են մեծ հիացմունքի և բարձր գնահատականի:






ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT