Երևան
12 °C
Այս տարվա մայիսի վերջերից դրամի նկատմամբ դոլարը նկատելիորեն էժանանում է։ Ըստ rate.am կայքի՝ հունիսի 9-ին բանկերում դոլարի առքը միջինում 418 դրամ է, վաճառքը՝ 425 դրամ։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ հունիսի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 430.79 դրամ: Նկատենք, որ դեռևս մեկ ամիս առաջ այն 470 դրամի սահմաններում էր։
Տնտեսագետ, tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ ՀՀ-ի փոխարժույթը մինչև վերջերս բավականին կայուն էր: 2015 թվականից սկած՝ մինչև 2021 թվականը, 1 դոլարը 480 դրամի միջակայքում էր տատանվում, ինչը, տնտեսագետի խոսքով, Հայաստանի համար բավականին բարենպաստ միջակայք է:
«Այս միջակայքը ինչպես արտահանողներին, այդպես էլ ներմուծողներին թույլ է տալիս անխափան աշխատել: Սակայն վերջին ժամանակահատվածում փոխարժույթը բավականին տատանողական է: Այն մարտին բարձրացավ մինչև 540 դրամ, իսկ այժմ իջել է մինչև 420-430 դրամ»,- ասում է Թավադյանը:
Խոսելով պատճառների մասին՝ վերջինս նշում է՝ քաղաքատնտեսական անկայունությունը մեծ ազդեցություն է ունենում, ինչպես նաև կարևոր ազդեցություն ունի գնաճը, ինչը համաշխարհային երևույթ է:
«Գնաճը սահմանափակում է Կենտրոնական բանկին փոխարժեքը կարգավորելու գործում: Այս պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը շատ բարձր է, սա որոշակիորեն սահմանափակում է Կենտրոնական բանկի գործողությունները ֆինանսական շուկաներում: Երբ այդ տոկոսադրույքն իջնի, ընդհանուր համաշխարհային բարձր գնաճի վիճակը կայունանա, ինչը դժվար է ասել, թե երբ կլինի»,- նկատում է նա:
Թավադյանը, սակայն, հայտնում է, որ անկայուն վիճակը փոխարժեքի շուկայում կարող է դեռ երկար շարունակվել:
Դիտարկմանը, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում ռուսական ռուբլին անկում էր ապրել մինչև 4 դրամի սահմաններում, սակայն այժմ դրա առքը միջինում կազմում է 6,40 դրամ, իսկ վաճառքը՝ 7,30: Հարցադրմանը՝ արդյոք ռուբլու փոխարժեքի բարձրացումը կապ ունի՞ դոլարի փոխարժեքի անկման հետ, զրուցակիցն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմը խթանեց, որ եվրոպական պետությունները պատժամիջոցներ կիրառեին ՌԴ-ի նկատմամբ՝ նրա տնտեսությունը սահմանափակելու նպատակով, սակայն մայիսի սկզբից ռուսական ռուբլին սկսեց վերականգնել իր դիրքերը:
«Այդ ընթացքում փորձ արվեց նաև վերականգնել հայկական դրամը: Ապրիլի վերջին 440 դրամ էր 1 դոլարը, հետո այն դարձավ 470 դրամ: Կարելի էր այդ ժամանակ ենթադրել, թե հայկական դրամը վերականգնվել է, բայց քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր է, ԿԲ-ն էլ առաջին հերթին պայքարում է բարձր գնաճի դեմ, ապա այս պահին, կարծում եմ, չունի համապատասխան ռեսուրսներ՝ փոխարժեքը վերականգնելու համար: Բայց ուզում եմ շեշտել, որ այն փոխարժեքը, ինչ կա Հայաստանում, աշխարհի վերջը չէ, քանի որ մեր արտահանումը հիմնականում գնում է դեպի Ռուսաստան ու Եվրամիություն, և փոխարժեքի վերականգնումը կբերի ռուսական ռուբլու անկմանը դրամի համեմատ, ինչը կարող է դեպի Ռուսաստանի Դաշնություն մեզ մոտի արտահանողներին այլևս ձեռք չտալ: Մենք այն պետությունը չենք, որ մեծ առևտրաշրջանառություն ունի ԱՄՆ-ի հետ: Այս տրամաբանությամբ պետք է նայենք Հայաստանի Հանրապետության փոխարժեքը ռուբլու ու եվրոյի համեմատ: Ռուբլու նկատմամբ մեր դիրքերը տարվա սկզբում և վերջում գրեթե նույնն են, այսինքն՝ Ռուսաստան արտահանողները ու ներմուծողները մեծ կորուստներ չեն ունենում: Դեպի Եվրամիություն ունենք կորուստներ, քանի որ դոլարին համարժեք արժեզրկվել է նաև եվրոն»,- նշում է տնտեսագետը:
Թավադյանը նկատում է՝ դոլարի փոխարժեքի անկման վրա ազդում է նաև այն փաստը, որ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիները փոխանակում են իրենց ունեցած դոլարային միջոցները, բացի այդ՝ տրանսֆերտների տեսքով արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներնն են էապես աճել, և այդ գործոններով պայմանավորված՝ մեծացել է դոլարի քանակը մեր երկրում և նվազել արժեքը։
Դիտարկմանը՝ քաղաքացիները, մտավախություն ունենալով, որ դոլարը ավելի կէժանանա, շտապում են դրամ դարձնել իրենց ունեցած դոլարը, տնտեսագետը նշում է՝ դա նույնպես ազդում է դոլար էժանացման վրա:
«Շուկայում որքան շատ է անկայունությունը, այդքան առքուվաճառքի տարբերությունը մեծանում է: Որքան շատ քաղաքացիները փորձեն փոխանակել արժույթը արտարժույթի և հակառակը, այդքան կկորցնեն: Եթե գործարարները դրամով են աշխատում, թող շարունակեն միայն դրամով աշխատել: Այլ դեպքերում պետք է դիվերսիֆիկացիայի դիմել»,- խորհուրդ է տալիս նա:
Անդրադառնալով այս օրերին դրամի վարքագծին՝ Աղասի Թավադյանը նշում է՝ դրամը շարունակում է արժեզրկվել հավելելով՝ դժվար է կանխատեսել, թե երբ կրկին դրամը կվերադառնա իր նախկին դիրքին:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT