Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Հանրային հեռուստաընկերության մի խումբ նվիրյալների (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:

Վարչապետը և նախագահը Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի առթիվ հեռուստաընկերության մի խումբ նվիրյալների հանձնել են պարգևներ:

201.jpg (418 KB)

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,  Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Նարա Շլեպչյանին և հեռուստաընկերության պրոդյուսեր Էլմիրա Արսենյանին: Վերջինիս պարգևը հանձնվել է նրա գործընկեր Արտավազդ Եղոյանին, քանի որ տիկին Արսենյանը գտնվում է արտերկրում:

Վարչապետի շնորհակալագրի են արժանացել Հանրային հեռուստաընկերության Թվային արխիվի ավագ թվային արխիվավար Ալվարդ Լազարյանը, Մոնտաժի բաժնի պետ Արսեն Նազարյանը, Լրատվական ծառայության Արտադրական գործընթացների ապահովման բաժնի մոնտաժող Սմբատ Սարգսյանը և Հեռուստաֆոնդի վերականգնման լաբորատորիայի ղեկավար Անիչկա Հունանյանը:

202.jpg (539 KB)

Պարգևատրման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի առթիվ և նշել. «Ընդհանրապես, կարծում եմ, որ հենց տարիքը հուշում է, որ համենայն դեպս ներկաներից շատերին Հանրային հետուստատեսությունն ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում: Սա է պատճառը, որ մենք Հանրային հեռուստաընկերության նկատմամբ ունենք առանձնակի վերաբերմունք ու առանձնակի զգացմունքներ, որովհետև մեր կյանքի յուրաքանչյուր փուլում մենք մեզ հիշում ենք Հանրային հեռուստատեսության հեռուստադիտողի դերում:

Այսօր ես շատ ուրախ եմ, որ պիտի առիթ ունենանք մեր գնահատանքի տուրքը տալու Հանրային հեռուստատեսության այն աշխատակիցներին, ովքեր այս տարիների ընթացքում առավել կարևոր դերակատարում են ունեցել: Եվ պիտի հույս ունենամ, որ, ահա, Հանրային հեռուստատեսությունը պիտի շարունակի Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության ոլորտի, լրագրության ոլորտի, հանրային քննարկումների ոլորտի նշանավոր և նշանակալի դեմքերով հանդես գալ: Այդ դեմքերը նաև պիտի ձևավորվեն Հանրային հեռուստատեսությունում և նրանք պետք է դառնան մեր հանրության հետ խոսելու, երկխոսելու կարևոր մունետիկներ: Եվ թերևս սա է ընդհանուր առմամբ Հանրային հեռուստատեսության դերակատարումը»:

203.jpg (465 KB)

Եզրափակելով՝ վարչապետը նաև շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Երևանում տարած հաղթանակի առիթով և հույս հայտնել, որ Հանրային հեռուստաընկերության 65-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունն առավել ևս կնշանավորվի Հայաստանի հավաքականի հաջող խաղով:

Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ հեռուստաընկերության բակում տեղադրված մեծ էկրանից հետևել է ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանը, որը հեռարձակվել է Առաջին ալիքով:

204.jpg (922 KB)205.jpg (592 KB)206.jpg (603 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1992 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի