Խարդախություններ փոստային ծառայության կեղծ կայքի միջոցով. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)

Ժամանակակից կյանքում օգտվելով համակարգչի, սմարթֆոնի և ինտերնետի ընձեռած հնարավորություններից՝ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց՝ վճարումներ անել, վարկեր ձևակերպել, ապրանք գնել ու վաճառել առանց տնից դուրս գալու։ Տեխնոլոգիապես արագ զարգացող կյանքում բազմաթիվ խնդիրների լուծումն իսկապես հեշտացել ու հեշտանում է, սակայն դրան զուգահեռ արագ զարգանում են նաև տեխնոլոգիական հանցավոր գործիքներով հանցավոր դրսևորումները։

Վերջին օրերին ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են խարդախությունների վերաբերյալ մտահոգիչ քանակի ահազանգեր ու հաղորդումներ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու, այսպես ասած, ինտելեկտուալ հանցավոր մեխանիզմ։ Ոստիկանությունը պարբերաբար հորդորում ու տեղեկացնում է, որ ոչ մի դեպքում անծանոթներին չտրամադրեք ձեր բանկային քարտի տվյալները։

Ներկայացնենք խարդախության նոր մեխանիզմը, որից տուժած քաղաքացիների թիվն ավելանում է օր օրի։ Այստեղ թիրախավորվում են առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Առաջին քայլով խարդախը, հիմնականում՝ «Վոթսափ» հավելվածի միջոցով, կապ է հաստատում վաճառողի հետ։ Հայտնում է, որ ցանկանում է գնել ապրանքը, ապա ասում, որ ինքը, ասենք, հեռավոր մի մարզում է և խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար. վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով, փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները և սպասել առաքիչի զանգին, որը կգա ու կվերցնի վաճառված ապրանքը։

Մասնագետի խոսքով՝ հենց այստեղ կիրառվում է տեխնոլոգիական հնարք։ Գնորդի ուղարկած հղումը, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում փոստային ծառայության պաշտոնական կայքից, իրականում պարզապես դրա լավ մշակված կրկնօրինակն է։ Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով ձեր բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է ձեր ֆինանսական միջոցները, այլ խոսքով՝ ձեր բանկային քարտից փոխանցումներ ու կանխիկացումներ է անում։ Զոհին ավելի մոլորեցնելու համար կեղծ գնորդը նույնիսկ վաճառողին հորդորում է օգտվել կայքի տեխնիկական աջակցության առցանց օպերատորի ծառայությունից, ինչը կօգնի ամեն ինչ ճիշտ անել։

Վերջում է պարզվում, որ օպերատորի փոխարեն պատասխանում է դարձյալ կեղծ կրկնօրինակը։ Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է նման մի քանի տասնյակ դեպք։ Տուժած անձանց քարտերից կանխիկացվել են տարբեր չափի գումարներ։

Կրկին զգուշացնում ենք, որ խարդախների ուղարկած հղումը առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում «Հայփոստի» պաշտոնական կայքից, բայց իրականում դրա լավ մշակված կրկնօրինակն է։ Խարդախության այս մեխանիզմին զոհ չդառնալու, հանցագործության նոր դեպքերը կանխելու համար հորդորում ենք լինել առավել զգոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1021 դիտում

Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Երևանի ԲԿ-ներից մեկի ծննդատուն 40 օրական երեխայի դի է տեղափոխվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքներին. տեսանյութ

Առինջ գյուղի տներից մեկում փլուզում է եղել. ներսում մնացած վատառողջ քաղաքացին դուրս է բերվել անվտանգ տարածք

Ոչ ոք չի կարող Խաղաղության համաձայնագիրը թաքուն ստորագրել, դա ընդդիմության մոլորեցնող ձևակերպումն է. Կոնջորյան

Սպառնում է ինձ և մանկահասակ երեխայիս, հուսամ կգտնեն nkr009-ին. Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին

Հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է

Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ

Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել

Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել

էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին

Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա

Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան

30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ

ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը

Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում

Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը

Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է

Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում

Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան

Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին

Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ

Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին

ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար

Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել․ նախարար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 14-ին

Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից. շինարարության մեկնարկից 4 տարի անց Գյումրիում բացվեց «Զանգակ»-ը

Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ