Երևան
12 °C
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էր նաև ներքին գործերի նախարարության նախնական մոդելը:
«Հայկական ժամանակ»-ը նոր նախարարություն ստեղծելու գաղափարի մասին զրուցել է ՀՀ արդարադատության փոխնախարար, Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Արփինե Սարգսյանի հետ:
- Տիկին Սարգսյան, Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստի ժամանակ նաև անդրադարձ է կատարվել Ներքին գործերի նախարարություն ունենալուն: Խնդրում ենք ներկայացնել, թե ստեղծվելիք ՆԳՆ-ն հիմնականում ի՞նչ գործառույթներ է կատարելու, ի՞նչ ստորաբաժանումներից է կազմված լինելու:
- Արդարադատության նախարարությունն ամիսներ շարունակ աշխատել է միջազգային փորձագետների հետ և դիտարկել ներքին գործերի նախարարության ստեղծման մոդելային տարբեր լուծումներ: Ի վերջո, կանգ ենք առել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հիմքով ներքին գործերի նախարարության ստեղծման մոդելի վրա: Ըստ այդմ՝ մենք մշակել ենք մոդելային հայեցակարգը և ներկայացրել խորհրդի քննարկմանը:
Այս մոդելն ընտրվել է մի քանի հանգամանքի հաշվառմամբ. առաջին և թերևս ամենակարևոր փաստարկն այն է, որ տրամաբանորեն աղետների և այլ ճգնաժամային իրավիճակներում պետք է ունենալ մեկ կետից կառավարվող և միմյանց փոխլրացնող արձագանք, որը միայն միասնական կառավարման հաշվին առավել արդյունավետ կլինի: Այս մոդելի դեպքում պետությունը ոստիկանության, ոստիկանության զորքերի, փրկարար և այլ ծառայությունների նյութատեխնիկական, կարողությունների փոխլրացման ու կառավարման ռեսուրսների համատեղ օգտագործման հնարավորություն է ունենում, ինչը ևս բերելու է արդյունավետ կառավարման: Սա կօգնի նաև հաղթահարել ինստիտուտների հորիզոնական համագործակցության՝ ոչ բավարար աստիճանի զարգացած մշակույթը:
Ըստ այդմ՝ ներքին գործերի նախարարության առաջարկվող մոդելում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում, բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում, հումանիտար հարցեր:
Կառուցվածքի տեսանկյունից փորձել ենք մշակել հնարավորինս օպտիմալ լուծումներ: Հաշվի առնելով այն, որ 3 կառույցի միավորում ենք ունենալու՝ տրամաբանական է, որ պետք է ձևավորենք ծախսարդյունավետ, հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: ՆԳՆ ենթակա կառույցները, ի թիվս այլնի, կլինեն ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՆԳՆ կրթահամալիրը: Ընդ որում՝ կառուցվածքային տրամաբանությունն այն է լինելու, որ լիազորությունների տարանջատման հիման վրա ենթակա կառույցները ռեսուրսները կարողանալու են ուղղել իրենց իսկ հիմնական ֆունկցիաների իրականացմանը:
- Ստեղծվելիք նախարարությունը նախկին ՆԳՆ-ի մոդելո՞վ է աշխատելու, թե՞ նորովի է ներկայանալու:
- Ներքին գործերի նախարարության ստեղծման օգտին եղած փաստարկներն ինքնին շատ խոսուն են: Բավական է միայն նշել, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել հատկապես ոստիկանական ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողությունը, նախարարությունը կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:
Պետք է շատ հստակ արձանագրենք, որ ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի նախկին փորձի հետ: Նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե՛ քաղաքական, թե՛ քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են։ Այդ տարբերության օգտին են վկայում կառավարման ձևի փոփոխությունը և քաղաքացիական գիտակցության ավելի զարգացած մակարդակը, ուստիև՝ ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմների առկայությունը։ Բացի այդ, նոր Հայաստանին նոր ոստիկանություն բերելու ռազմավարական գաղափարի իրագործման առումով համակարգային ու մտածողության փոփոխություն բերելը դժվար կլինի առանց համակարգային և կառուցվածքային փոփոխությունների: Հետևապես պետք է ունենալ միասնական նախարարություն, որը թույլ կտա ապահովել ռեֆորմային օրակարգը:
- Իսկ հնարավո՞ր է՝ ՆԳՆ-ի ստեղծման դեպքում ոստիկանությունը, որպես կառույց, լուծարվի, ինչպես նաև՝ այս մոդելի ստեղծմամբ ոստիկանության աշխատակիցների թիվը կկրճատվի՞, թե՞ հակառակը:
- Ոստիկանությունը շարունակելու է գործել նախարարության տանիքի տակ: Առաջարկվող մոդելի դեպքում ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, իսկ ոստիկանապետն էլ պատասխանատվություն կկրի ծառայության ամենօրյա գործունեության համար: Ինչ վերաբերում է կրճատումներին, ինչպես նշեցի, մեր հիմնական խնդիրներից է ունենալ ծախսարդյունավետ, հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Այսպիսի կառուցվածքին գնալու համար տրամաբանական է, որ կունենանք հաստիքային վերանայումներ, որոնց ուղղությամբ քննարկումներ ենք իրականացնում:
- Ներքին գործերի նախարարը պարտադիր պետք է լինի համակարգի՞ց, թե՞ նախարարի պաշտոնում կարող է նշանակվել յուրաքանչյուր ոք:
- Ներքին գործերի նախարարն այնպես, ինչպես մյուս նախարարները, նշանակվելու է ընդհանուր կարգով:
- Համակարգի աշխատակիցների հետ այս թեմայով քննարկում ունեցե՞լ եք: Ի՞նչ տեսակետ ունի ոստիկանության բարձրաստիճան ղեկավար կազմն այս որոշման վերաբերյալ:
- Ոստիկանության ոլորտի բարեփոխումները միանշանակորեն շատ մանրամասն քննարկել ենք ոստիկանության մեր գործընկերների՝ թե՛ ղեկավար կազմի, թե՛ մյուս ծառայողների հետ, և դրանք շատ սպասված են: Ցանկացած մոդելային լուծումի մշակմանը հասնում ենք փոխըմբռնման մթնոլորտում՝ հիմքում ունենալով իրապես նոր ոստիկանություն ունենալու նպատակը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, դա նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT