Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին, Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիին, Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն ասել է.
«Հարգելի բարեկամներ,
Ողջունում եմ բոլորիդ մեր երկրում, մեր մայրաքաղաքում: Եվ ողջունում եմ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի անցկացումը մեր երկրում:
Այս տարի կրկնակի հոբելյան ունենք՝ նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության կազմակերպության ստեղծման 20-ամյակը:
Շատ հաճելի է նկատել, որ այս հոբելյանական տարում՝ կորոնավիրուսի համավարակից հետո, կրկին վերականգնվում է այն դինամիկան, որն ավանդաբար ունեցել ենք: Եվ, ինչպես բազմիցս այդ մասին խոսել ենք, կարծում եմ, որ հոբելյանը շատ լավ առիթ է՝ անցած ճանապարհը վերլուծելու, մեր ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ընդգծելու և նաև այն թերությունների մասին խոսելու համար, որոնք նկատվել են մեր կազմակերպության գոյության ու աշխատանքի ընթացքում:
Գիտեք, որ ՀԱՊԿ-ն մեր երկրների անվտանգության ապահովման ոլորտում կարևորագույն գործոններից է, և պետք է ցավով նշեմ, որ մեր կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակն այդքան էլ կայուն չէ: Այս համատեքստում, կարծում եմ, պետք է սերտ համագործակցել, փոխանակվել տեղեկատվությամբ, իրավիճակի գնահատականներով՝ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և կառավարման համար նախատեսված մեխանիզմներն անհրաժեշտ պահին գործարկելու համար:
Պետք է նշեմ նաև, որ շատ ուրախ ենք այսպիսի ինտենսիվությամբ հյուրընկալել ՀԱՊԿ տարբեր միջոցառումներ: Վերջերս Երևանում հյուրընկալեցինք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, հիմա՝ այս կարևոր միջոցառումը: Հունիսի 17-ին սպասում ենք ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարներին: Սրանք իսկապես շատ լավ առիթներ են՝ խոսելու և քննարկելու այն օրակարգը, որ ունի մեր կազմակերպությունը:
Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ և հույս ունեմ՝ արդյունավետ նիստ և ժամանակ եք անցկացնում մեր հանրապետությունում»:
ՀՀ վարչապետը ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակին՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի մասին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը:
Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանցքային է համարել ԼՂ կարգավիճակի հարցը և ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
ՀՀ վարչապետը նկատել է՝ դեռևս բաց է մնում 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը, ինչի կապակցությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մշտադիտարկման և արագ արձագանքման մեխանիզմների լավարկման շուրջ, ինչը կբարձրացնի կազմակերպության գործունեության և անդամ երկրների անվտանգային մարտահրավերների սպասարկման արդյունավետությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին
Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ինչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը
Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ
ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում
Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ
Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները
Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է
Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո
ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ
Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր
Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը
Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում
ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը
Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով
Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց
Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ
Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան
Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում
ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ
Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին
Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով
Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT