Երևան
12 °C
Երևանի պետական համալսարանը, ընթանալով բարեփոխումների ճանապարհով, որակյալ մասնագետներ կրթելու նպատակով նորանոր ակադեմիական ծրագրեր է ձեռնարկում՝ դրանով նաև լայն հնարավորություններ ստեղծելով ներկա և ապագա ուսանողների համար:
Դրանցից է, օրինակ, «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական ծրագիրը: Այն ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել ոչ միայն նոր գիտելիք՝ կապված տուրիստական ոլորտի հետ, հարստացնել լեզվական հմտությունները, նաև՝ հետագայում ստեղծել սեփական տուրիստական ընկերությունը:
ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ դոցենտ Ռուզան Ղազարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում շեշտում է՝ այս ծրագիրը նաև կօգնի, որ ուսանողը ստանա տվյալ ոլորտի թարգմանչի որակավորում: Այն մեր երկիրը զբոսաշրջիկներին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու քայլերից մեկն է:
«Թարգմանիչ հասկացությունը ընդհանրական միտք է: Սա է պատճառը, որ որոշեցինք ստեղծել կոնկրետ մասնագիտացում պարունակող, ոլորտային որակավորում տվող մագիստրոսական ծրագիր: Ի դեպ, սա առաջինը չէ, մինչ այս՝ արդեն ունեինք «Թարգմանչական գործ» և «Վարչագործարարական թարգմանություն» ծրագրերը, որոնք նույնպես ոլորտային են: «Զբոսաշրջային թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը միջֆակուլտետային ծրագիր է: Համագործակցում ենք ԵՊՀ աստվածաբանության, տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության ֆակուլտետների հետ»,- ասում է Ղազարյանը:
Նրա խոսքով՝ զբոսաշրջային թարգմանչի համար կարևոր է, որ իմանա, թե ինչ իրավունքներ ունի օտարերկրյա զբոսաշրջիկն այն երկրում, որտեղ այցելել է:
«Այսինքն՝ ՀՀ քաղաքացին այլ իրավունքներ ունի, զբոսաշրջիկը՝ այլ: Մասնագետը պետք է ունենա հենքային գիտելիք՝ այդ ոլորտում աշխատելու համար: Ծրագիրը ընթանում է երեք կիսամյակով, դասերը լինելու են շաբաթը երեք օր: Ուսանողը կարող է սովորելուն զուգահեռ աշխատել, փորձառություն անցնել այն տուրիստական գործակալություններում, որոնց հետ մենք համագործակցում ենք»,- ընդգծում է զրուցակիցը:
Ըստ նրա՝ թարգմանությունը, որպես այդպիսին, կարևոր դերակատարում ունի ադմինիստրատիվ-վարչական ոլորտում: Այն ներառում է դատական, դատաիրավական, նոտարական, դատաբժշկական, տնտեսագիտական փաստաթղթային մասը: Ուսանողը ձեռք է բերում բանավոր, գրավոր հմտություններ և տիրապետում տվյալ ոլորտի մասնագիտական բառապաշարին:
Առաջին փուլով մեկնարկել է ծրագրի դիմում-հայտերի ընդունումը միայն ԵՊՀ ուսանողների համար: Հուլիսի 15-ից մինչև 30-ը և օգոստոսի վերջ ընկած ժամանակահատվածում ծրագրին նաև կարող են դիմել այլ բուհերի ուսանողները: Կարևոր պայման է, որ տվյալ ծրագրին դիմելու համար ուսանողը տիրապետի անհրաժեշտ լեզվական գիտելիքների:
«Մեր նպատակն է կրթել որակյալ մասնագետ, որը կհամապատասխանի Մայր բուհի դիպլոմին: ՀՀ-ում որևէ բուհ նման ծրագիր չունի, ԵՊՀ-ն առաջինն է: Մագիստրատուրա կարող է դիմել այն անձը, որը ունի բակալավրի աստիճան և տիրապետում է լեզուների. մեր դասախոսները պատրաստ են աջակցել յուրաքանչյուր ուսանողի»,- ասում է Ղազարյանը:
Ուսանողների հետաքրքրվածությունը ծրագրին արդեն նկատելի է, նկատում է նա: Վերջինս շեշտում է՝ կրթությունը ներկայացնում է նույն բիզնես գաղափարը. պետք է ներդնել մտավոր պրոֆեսիոնալ ունակություններ, գիտելիք, որպեսզի արդյունքը նկատելի լինի:
«ՀՀ զբոսաշրջությունը հատուկ ուշադրության ներքո գտնվող ոլորտ է, և դրա զարգացումն ու խթանումը կարևորագույն տեղ են զբաղեցնում ՀՀ մշակութային և տնտեսական զարգացման ռազմավարության մեջ։ Առաջարկվող մագիստրոսական ծրագրի շրջանակներում պատրաստված որակյալ թարգմանիչներն իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով էապես կխթանեն զբոսաշրջության հետագա զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, կշեղվեն տուրիստական գործակալությունների ստանդարտ երթուղիներից, այսինքն՝ հիմա ավելի արդիական են գյուղական համայնքներում կազմակերպվող զբոսաշրջային այցերը»,- նշում է ԵՊՀ թարգմանության և տեսության ու պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը:
Մագիստրոսական ծրագրի դիպլոմը ընդունելի է նաև օտար երկրներում: Դեռևս, սակայն, այս ծրագրով այլ համալսարանների հետ համագործակցություն չկա, քանի որ ծրագիրը նոր է, բայց ծրագրի հետագա ընթացքը նաև նոր համագործակցությունների դռներ կարող է բացել:
Ռուզան Ղազարյանի խոսքով՝ մեր իրականության մեջ, հատկապես 21-րդ դարի նոր տեխնոլոգիաների դարաշրջանում, թարգմանական ոլորտն ամենամեծ պահանջարկն ունեցող և արդիական բնագավառներից է, առանց որի դժվար է պատկերացնել միջմշակութային և գործնական որևէ հաղորդակցություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT