Գազաբալոնի լիցենզիա չունեցող մեքենաները «չեն լիցքավորվի». վարորդները դժգոհում են, պետությունը՝ կարևորում օրենքը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 1-ից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին մեկ առնվազն գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ ՀՀ-ում գազով շահագործվող շուրջ 450 հազար տրանսպորտային միջոց կա:

Գազով մեքենան շահագործող մի շարք վարորդներ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով սույն օրենքին, նկատում են՝ վատ օրենք չէ, սակայն այն նույնպես չի ապահովագրի:

Մեր զրուցակիցներից Արթուր Այվազյանն ասում է՝ ո՞վ է տալու այն ապահովագրությունը, որ գազաբալոնները ստուգելու դեպքում այն օրերից մի օր չի պայթելու: Արտյոմ Պողոսյանն էլ չի հավատում օրենքին, կարծում է, որ անհարկի հանրությունից գումար վերցնելու միջոց է: Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ էլ՝ օրենքը անտեղի է, բալոնները կարգին չեն ստուգում: «Բալոնս մաքրեցին, դրեցին տեղը, եթե այդպես են ստուգելու, ապա պայթյունների թվի վրա այս օրենքը ոչ մի ազդեցություն չի ունենալու»,- ասում է նա: Արման Բադալյանն էլ հակառակն է պնդում, նշում՝ օրենքը կօգնի, որ վարորդները ուշադիր լինեն, ժամանակին փոխեն մեքենայի բալոնները ու չվնասվեն ո՛չ իրենց, ո՛չ ուղևորներին:

Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից լիզենզավորում իրականացնելու թույլտվություն ստացած կազմակերպությունները հանրապետության տարածքում 15-ն են. 4-ը գործում է Շիրակի մարզում, 1-ը՝ Լոռիում, 1-ը՝ Գեղարքունիքում, 1-ը՝ Տավուշում, 8-ն էլ՝ մայրաքաղաքում:

ՏԿԵ-ի ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ ՀՀ-ում մեքենաների վրա անկանոն կերպով տեղադրված են գազաբալոններ, որոնց մեծ մասը ստուգման չեն ենթարկվել և ամեն պահի վարորդին կարող են խնդիրների առջև կանգնեցնել:

«Գազաբալոններից շատերի պիտանելիության ժամկետները վաղուց է, ինչ սպառված են: Եթե ժամկետներն էլ անցած չեն, շատերը վնասված են, ենթակա չեն շահագործման, և այսպիսի խոտանները հանգեցնում են գազաբալոնների պայթման, նման դեպքեր բավականին շատ են տեղի ունենում: Դրանց կանխման համար ՏԿԵ-ն որոշեց ավտոմոբիլային տրանսպորտի օրենքում փոփոխություններ կատարել: Այպիսով՝ գազով շահագործվող մեքենաների վարորդները պետք է մոտենան լիզենզավորված ընկերությունների կետեր և կատարեն գազաբալոնների վկայագրում: Վերջիններս վկայագրումից հետո տրանսպորտային միջոցի վարորդին տրամադրում են գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, ՀՀ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթեր, ինչպես նաև տեղի է ունենում ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների տվյալների մուտքագրում էլեկտրոնային շտեմարան»,- մանրամասնում է Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ հստակ սահմանված գումար չկա վկայագրերի համար, յուրաքանչյուր կազմակերպությունն ինքն է որոշում, թե որքան գումար պահանջի. 9000 դրամից սկսած՝ կան ընկերություններ:

Ըստ զրուցակցի՝ օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և վարչական պատասխանատվության միջոցներ է կիրառելու լիցենզիայի պայմանների խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ։

«Բոլոր այն գազալցակայանները, որոնք կլիցքավորեն լիզենզավորման վկայագրեր չունեցող մեքենաները, կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով»,- նշում է զրուցակիցը:

Դիտարկմանը՝ մտահոգություններ կան, որ գազալցակայանները ուշադրություն չեն դարձնի այն փաստին՝ մեքենան ունի՞ վկայագիր թե՞ ոչ, քանի որ այդպես գումար են կորցնում, և ամեն պահի չէ, որ գազալցակայանում ստուգումներ են իրականցվելու, Ստեփանյանը նշում է. «Այո՛, չի բացառվում, որ կարող են լինել այդպիսի դեպքեր: Սակայն կան տուգանքներ, պետությունը փորձելու է հսկել ամեն կերպ, որ օրինազանցներ չլինեն»:

Հարցադրմանը՝ ինչպե՞ս են ընտրվում, թե որ ընկերությունները կարող են վկայագրեր տրամադրել վարորդներին, ՏԿԵ նախարարության պաշտոնյան մանրամասնում է՝ կազմակերպությունները հայտ են ներկայացնում նախարարություն, նախարարությունում ստուգումներ են իրականացվում՝ արդյոք այդ կազմակերպությունը համապատասխանո՞ւմ է բոլոր պահանջներին, թե՞ ոչ, նոր թույլտվություն են տալիս գործելու:

Հարցադրմանը, որ ոչ բոլոր մարզերում են գործում լիցենզավորող կետեր, ստացվում է, օրինակ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը պետք է գնա մայրաքաղաք կամ որևէ մարզ, որտեղ կա այդ կետը, որպեսզի կարողանա վկայագիր ստանալ, Ստեփանյանը ասում է՝ այս պահին կա նման խնդրի. «Լիցենզավորումը շարունակական գործընթաց է, մենք դեռ ստանում ենք հայտեր, ուսումնասիրում դրանք, հուսով ենք՝ վերջնական արդյունքում լիցենզավորած ընկերություններ կլինեն բոլոր մարզերում, և մեր հայրենակիցները ստիպված չեն լինի վկայագրեր ստանալու համար այլ մարզեր գնալ: Սակայն չենք կարող խոստանալ, որ բոլոր մարզերում էլ կլինեն: Դա արդեն մեզնից չէ կախված»:

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի խոսքով էլ՝ լիզենզավորումը մի քանի տարին մեկ է լինելու, հնարավոր կլինի մոտենալ ավելի մոտ գտնվող լիցենզավորող կազմակերպություն: Վերջինս նաև ընդգծում է՝ գործընթացը շարունակական է, և, հույս ունի, որ այս տարվա ընթացքում արդեն բոլոր մարզերում կլինեն այդպիսի կազմակերպություններ:

«Մինչ օրենքի ընդունումը մենք ամեն բան քննարկել ենք մանրամասնորեն, բայց ցանկանում եմ նշել՝ շատ նուրբ խնդիրներ առաջանում են հենց օրենքի կիրառման ընթացքում: Համոզված եմ՝ Կառավարությունում այս խնդրի վերաբերյալ լուրջ քննարկումներ եղել են, լուծումներ կառաջարկեն»,- նշում է պատգամավորը:

Թունյանի խոսքով՝ եթե տարեկան կտրվածքով թեկուզ մի քանի գազաբալոնի պայթյունի դեպք է գրանցվում, դա նույնպես պետք է կանխվի:

«Կարծում եմ՝ մեր վարորդներն էլ շահագրգռված կլինեն իրենց անվտանգությունն ապահովելու հարցում: Գազալցակայանների կետերն էլ, հուսով եմ, բարեխիղճ կգտնվեն և չեն լիցքավորի առանց վկայագրերի մեքենաների գազաբալոնները, քանի որ սա անվտանգության հարց է: Ճիշտ է, կարող են լինել լցակայաններ, որոնք ուղղակի գումար աշխատելու համար կլիցքավորեն, սակայն, կածում եմ, այդպիսինները քիչ կլինեն. մեր տնտեսավարողները միայն «ես գումար աշխատեմ» կարգախոսով չէ, որ առաջնորդվում են: Բացի դրանից՝ պետությունը պետք է պատշաճ վերահսկողություն իրականացնի, ուշադիր լինի այս հարցում»,- ասում է պատգամավորը:

 Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10863 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ