Երևան
12 °C
Օրերս Հայաստանում հերթական խաչն է տեղադրվել, այս անգամ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղ տանող ճանապարհի մի հատվածում: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, տարածելով տեղադրված խաչի լուսանկարը, գրառումներ են կատարել՝ նշելով, որ կարծես մեզանում խաչ տեղադրելը դարձել է աննպատակ մի սովորություն. տեղադրում են՝ փորձելով այդ քայլով սեփական գովազդն ապահովել: Որոշ անձանց դիտարկմամբ էլ՝ մեզանից շատերը հավատն առարկայապաշտության մեջ են տեսնում:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ, հրապարակելով Ողջաբերդ տանող ճանապարհին տեղադրված խաչի լուսանկարը, գրել է՝ վայրը շատ անհարմար է ընտրված: «Հանկարծ չանի՝ Երեւանի՝ 2 օր առաջվա քամուց լինի. խաչն ընկնելու է փողոցով երթեւեկող մեքենաների վրա՝ պատճառ դառնալով դժբախտ պատահարների ու մարդկային զոհերի»,- գրել է նա:
Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ տարածքում այսքան խաչեր տեղադրելուն, ասում է՝ կարծես հիվանդագին երեւույթ է դարձել:
«Իմաստ չկա խաչերով լցնել ամբողջ Հայաստանը: Այո՛, մենք քրիստոնեությունն ընդունած ամենահին ազգն ենք, այո՛, խաչապաշտ ենք, բայց անընդհատ կանգնել նույն կետի վրա՝ խաչեր տեղադրելով ամենուր՝ ժայռին, սարին, փողոցի անկյունում, անիմաստ եմ համարում: Եթե այդ գումարների չնչին մասն ուղղվի ու օգնության ձեռք մեկնվի այն անձանց, ովքեր դրա կարիքն ունեն, հաստատ ավելի մեծ աջակցություն եւ ազգանվեր գործ կլինի»,- կարծում է Մինասյանը:
Վերջինս նաեւ ընդգծում է՝ եթե միայն խաչ դնելով առաջխաղացում լիներ, քրիստոնյա բոլոր երկրները վաղուց էին դա արել. «Խաչի միտքն այն է, որ աշխատես, բայց անընդհատ այդ մասին չբարձրաձայնես, մատնացույց չանես, թե՝ տե՛ս՝ ես խաչապաշտ եմ. դա բոլորն էլ գիտեն: Մեզանում սա դարձել է մեխանիկական մի գործողություն, մարդիկ տեղադրում են, հետո այդ մասին պարծենում ու բերնեբերան տարածում, որ ինչ-որ մի բլրի գագաթին կամ հեռավոր մի անկյունում խաչ են տեղադրել»:
Վերջինիս խոսքով՝ այն անձինք, ովքեր խաչեր են տեղադրում, միգուցե նաեւ բարեգործություններ են անում, բայց գրեթե միշտ հարց է առաջանում՝ արդյոք այդ հատվածում ամեն ինչ արվե՞լ էր, եւ իսկապե՞ս հերթը հասել էր խաչին: «Տեղադրում են ժայռին, բայց չէ՞որ նախքան դա, դեպի այդ ժայռ տանող ճանապարհը պետք է սարքվի, անտառազուրկ տեղերում են տեղադրում, նախ պետք է այդտեղ ծառ տնկվի կամ վատ վիճակում գտնվող տարածքը բարեկարգվի: Խաչը պետք է դնել մի այնպիսի տեղ, որ իմաստ ունենա, մարդիկ ասեն՝ ա՛յ, սա իսկապես տեղն էր, ոչ թե անհանգստանան դրա պատճառով»,- նշում է ճարտարապետն ու հավելում՝ Հայաստանում տեղադրված խաչերը իրենց ծանրության ու հաճախ ոչ պատշաճ աշխատանքի հետեւանքով ընկնում են ու վնասներ պատճառում:
Մինասյանը նկատում է՝ շատ հաճախ խաչերի տեղադրումը զավեշտալի ու միֆական քարոզներով է ուղեկցվում, մի անբարեկարգ ու դժվարանցանելի հատվածում ինչ-որ մեկը որոշում է խաչ տեղադրել, ապա հայտարարում, թե՝ եթե խաչին հասնելու «դժվարին» ճանապարհը ոտքով անցնեն, ապա իղձերը կկատարվեն: «Ի՜նչ ասեմ, սրանք բաներ են, որոնց մասին մարդիկ պետք է մտածեն: Մեր իղձերը կկատարվեն այն ժամանակ, երբ մենք աշխատենք, հանգստանալու ժամանակ չունենանք: Այդ ամենը հասկանալու, կարեւորն անկարեւորից տարանջատելու համար նախ կրթություն պետք է ստանանք, զարգանանք, յուրաքանչյուր ոք գա այն գիտակցման, որ վերջին հաշվով Հայաստանի ամեն մի քար ու թուփ բոլորինս է, մեկ խաչ տեղադրելով՝ երկիր չես կառուցի»,- ասում է նա:
Ճարտարապետական տեսանկյունից անդրադառնալով խաչերին, քաղաքի կամ գյուղի ընդհանուր տեսքի հետ դրանց համահունչ լինել-չլինելուն՝ Մինասյանն ընդգծում է. «Ես տեսել եմ այդ խաչերը, այնտեղ ընդհանրապես ճարտարապետություն չկա: Խաչն ինքն իրենով արդեն բավարար հագեցած ու ավարտված ֆորմա է, ճարտարապետություն չկա, ուղղակի դնում են մեկը մի փոքր ավելի մեծ, մյուսը՝ փոքր, մեկ ուրիշը՝ պճնված եւ այլն: Ապարանի կողում մի մետաղական խաչ կա, որը ես կասեի՝ զարհուրելի խաչ է: Ամեն տարի դրա վրա մի հատ ավելացնում են՝ իբր որպես ապացույց, որ հին ազգ ենք եւ այլն: Չգիտեմ: Նման բաներն արդեն ինքնանպատակ են դառնում»:
Զրուցակցի դիտարկմամբ՝ բնական է, որ պետությունը չի խառնվում, բայց ամեն տեղ չէ, որ պետք է այդ խաչը տեղադրվի: Վերջինիս նկատառմամբ՝ համատարած խաչեր տեղադրելու տենդենցը նկատվում է նաեւ հարեւան Վրաստանում:
«Վրաստանում էլ այնպիսի տեղերում են դնում, որ կարծես ուզում են հետքը ամրացնեն: Բայց, օրինակ, Եվրոպան նման քայլերի չի գնում, որովհետեւ այնտեղ շատ ազատ եկեղեցիներ կան, որոնք նույնիսկ վարձավճարով են տալիս, քանի որ այդ սրահների պահպանման խնդիր կա: Մեր ժողովուրդն էլ իր հայրենիքում հետք թողնելը, ցավոք սրտի, առայժմ միայն խաչ տեղադրելու միջոցով է անում: Ինքնապահպանման բնազդ է, բայց ինքնապահպանումը կրթվածության մեջ է: Եթե ինքնապահպանությունը այդքան հեշտ լիներ, ապա աշխարհի տաբեր ազգեր կսկսեին անխնա խաչեր տեղադրել, ոչինչ չէին անի, հույսը կդնեին խաչի վրա»,- շեշտում է Մինասյանը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Հայ առաքելական եկեղեցուց: Պատրաստվում էինք զրուցել Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ, սակայն, ըստ ընդունված կարգի, եկեղեցում ծառայող յուրաքանչյուր ոք լրատվամիջոցներով հրապարակային կարծիք հայտնելու համար նախ պետք է համաձայնություն ու թույլտվություն ստանա Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տեր Շահե քահանան այդպես էլ չկարողացավ համաձայնություն ստանալ: Իսկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը առավոտից մինչեւ աշխատանքային օրվա ավարտը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT