Երևան
12 °C
Երեւանում հասարակական զուգարանների բացակայության խնդիրը եւ եղածների ոչ բավարար սանիտարական վիճակը շարունակում են արդիական մնալ: Այժմ քանի որ զբոսաշրջության ակտիվ շրջան է, հարցն առավել ակնառու է դարձել:
Նկատենք՝ մեր քաղաքացիներից շատերն անգամ տեղյակ էլ չեն, որ Երեւանում հասարակական որոշ զուգարաններ կան, իսկ նրանք, ովքեր տեղյակ են, չգիտեն՝ դրանք որտե՞ղ են տեղակայված եւ արդյոք բարվոք վիճակո՞ւմ են, թե՞ ոչ:
Իսկ ահա զբոսաշրջիկների եւ օրվա մեծ մասը դրսում անցկացնող անձանց համար իսկապես խնդիրը լուրջ է: Նրանց փոխանցմամբ՝ գիտեն, որ եթե տվյալ պահին մտնեն որեւէ սրճարան եւ թույլտվություն խնդրեն՝ զուգարանից օգտվելու, չեն մերժի, բայց գերադասում են վճարել եւ օգտվել պատշաճ, սանիտարական նորմերին համապատասխան զուգարաններից:
Քաղաքացիների շրջանում դժգոհություն կա նաեւ քաղաքում տեղադրված մի քանի բիոզուգարանների վերաբերյալ: Վերջիններիս փոխանցմամբ՝ դրանք անմաքուր են, տհաճ հոտ է գալիս: «Քանի որ այդ շարժական զուգարանից օգտվելու արժեքը սովորականից թանկ է՝ 200 դրամ, մտածեցի՝ մաքուր կլինի: Կոպեկը գցելուց հետո դուռը բացվեց, հոտից ինքնազգացողությունս վատացավ, անգամ օգտվել չկարողացա, ինձ մի կերպ դուրս գցեցի»,- «Հայկական ժամանակ»-ին դժգոհեց քաղաքացի Արմինե Բ-ն:
ՌԴ-ից եկած, բայց ազգությամբ հայ Ա. Կ-ի խոսքով էլ՝ մեկ անգամ է ստիպված եղել հասարակական զուգարանից օգտվել, սակայն կրկին դժգոհ է. «Աշխատում եմ սրճարանների զուգարաններից օգտվել, քանի որ անհամեմատ ավելի մաքուր ու պատշաճ վիճակում են»: Ուսանող Լ. Կ-ն էլ մարզից է գալիս Երեւան, սակայն աշխատում է չօգտվել: Երիտասարդ աղջկա խոսքով՝ անգամ տեղյակ էլ չէ, թե քաղաքի ո՞ր հատվածում կարելի է գտնել զուգարան:
Քաղաքացի Ս. Մ-ն էլ Երեւանում գործող ընդամենը երկու հասարակական զուգարանի մասին է տեղյակ, բայց աշխատում է չօգտվել: «Մի վայր, որտեղ ով ասես մտնում է եւ պատշաճ մաքրություն էլ չի ապահովվում, չի կարող վստահելի լինել»,- նշեց նա:
Քաղաքացիների բողոքների հիման վրա այցելեցինք մայրաքաղաքում գտնվող որոշ հասարակական զուգարաններ:
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը, որի մասին արդեն բացասական կարծիքներ էինք լսել, մեր այցելության պահին չէր գործում: Կանանց համար նախատեսված հատվածի բռնակը ջարդված էր, 200-դրամանոց մետաղադրման էլ սարքը չընդունեց: Իսկ տղամարդկանց համար նախատեսված հատվածում մուտքի մոտ կանաչ լույս էր վառվում, սակայն կրկին մետաղադրամ չէր ընդունում:

Իսկ «Վերնիսաժի» սկզբնամասում գործող զուգարանն անմաքուր էր: Մեր այցելության ժամանակ տեղում աշխատող կնոջ հավաստմամբ՝ ջուր չունեին եւ անհարմար պահի էինք գնացել, սակայն չխոչընդոտեց մեր մուտքը: Լվացարաններն ու սանհանգույցները կեղտոտ էին, իսկ զուգարանի հոտը՝ տհաճ: Սանհանգույցների անմաքուր լինելը աշխատակիցը պատճառաբանեց ջրի բացակայությամբ: Սակայն նկատեցինք, որ անմաքուր վիճակը մեկ օրվա հետեւանք չէր:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց՝ կանգառին հարակից զուգարանը, բավականին մաքուր էր:
Տիկին Անահիտի խոսքով, որն այդ զուգարանի մաքրման ու հսկման պատասխանատվություն է ստանձնել, երեկ մի երիտասարդ տղա, անկյունում կանգնած, հոգացել է կարիքները, իր աչքի առաջ. «Ասում եմ՝ տղա ջան, դու տնի՞ց ես հելել, մորդ տարիքի կին եմ, չե՞ս ամաչում: Փող չունես, առաջին հերթին ամոթ, որ երիտասարդ տղա ես ու չունես, երկրորդն էլ արի, ասա՝ մորաքույր, գումար չունեմ, թույլ կտա՞ք օգտվել: Հո ես չէի ասելու՝ չէ՛, գնա»:

Աշխատակցի վստահեցմամբ՝ չնայած ներսում փորձում են մաքրություն ապահովել, որպեսզի վատ հոտ չգա, սակայն հարակից տարածքը կեղտոտողները ազդում են նաեւ զուգարանի ընդհանուր հիգիենիկ վիճակի վրա:
«Լունապարկ»-ին կից գործող մեկ այլ հասարակական զուգարանի աշխատակցի պնդմամբ էլ՝ մեր քաղաքացիները թափթփված են. «Շատ դեպքերում տղամարդիկ ավելի կոկիկ են, քան կանայք»: Նրա խոսքով՝ երբեմն պատահում է, որ մայրերն իրենց երեխաների տակդիրները նետում են զուգարանում եւ գնում: «Բազմիցս զգուշացնում ենք, որ դրսում՝ հենց դիմացը, աղբամանա կա»,- գանգատվեց աշխատակիցը:

Մայրաքաղաքում զուգարանների սակավության եւ առհասարակ դրանց խնդրի կարգավորման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանից:
Քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց՝ համայնքն ունի շատ փոքր քանակությամբ սանհանգույցներ, որոնք հիմնականում հասարակական տրանսպորտի վերջին կանգառներում են, որպեսզի վարորդները կարողանան պատշաճ զուգարաններից օգտվել:
Նրա հավաստմամբ՝ վերջերս Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ քննարկումներ են ունեցել, խնդրի կարգավորմանն ուղղված որոշակի լուծումներ առանձնացրել. «Արդեն ամբողջությամբ գույքագրել ենք քաղաքում համայնքային եւ մասնավոր բոլոր սանհանգույցները՝ գործող եւ չգործող»:
Կոմունալ տնտեսության վարչության պետի փոխանցմամբ՝ առաջիկայում նոր նախագիծ է մեկնարկելու. բոլոր տնտեսվարող սուբյեկտները, որոնք ցանկություն կունենան կառուցել սանհանգույց եւ շահագործման հանձնել, Երեւանի քաղաքապետարանը տարածք կտրամադրի: «Արդյունքում մեր քաղաքացիները հստակ կիմանան, թե որտեղ կարելի է օգտվել բարվոք սանհանգույցից, իսկ տնտեսվարող սուբյեկտների համար էլ որոշակի եկամտի աղբյուր կդառնա»,- նշեց նա:
Հարցին՝ ի՞նչ արժեք է սահմանվելու, արդյոք պահպանվելո՞ւ է գործող 100 դրամը, Կարեյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով՝ դեռ հստակ չէ: Վարչության պետը, սակայն, ասաց՝ ամեն դեպքում, զսպող չափորոշիչներ կլինեն, որպեսզի գինը շատ բարձր չլինի:
Վերջինս անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի գետնանցումներում եւ տարբեր հատվածներում տիրող հակասանիտարական վիճակին՝ նշելով. «Պարբերաբար այդ տարածքները ջրցան մեքենաներով հնարավորինս մաքրվում են, բայց կարճ ժամանակ անց իրավիճակը նույնն է դառնում: Այդ մշակույթը եւս պետք է մեր քաղաքացիների շրջանում ձեւավորվի. իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերում: Եղել են սրճարաններ, երբ սեփականատերը որոշել է, որ դրա զուգարանները ծառայեցնի նաեւ որպես հասարակական, բայց կարճ ժամանակ անց համոզվել է, որ անհնար է»:
Նրա խոսքով՝ նաեւ հաճախ ահազանգեր են ստանում շենքերի բնակիչներից շքամուտքերի հատվածը, աստիճանավանդակը զուգարանի վերածելու եւ կարիքները այնտեղ հոգալու հետ կապված: «Ակտիվացրել ենք բազմաբնակարան շենքերում դռների եւ կոդավորված փականների տեղադրման գործընթացը՝ այդ կերպով փորձելով կանխել»,- հավաստիացրեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT