Երևան
12 °C
Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի` մարտի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 16-ամյա Գեւորգ Խ.-ն, տիրապետելով համակարգչային եւ ծրագրավորման որոշակի հմտությունների` շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է pokerakcia.tk եւ akcia.tk ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը: «Այնուհետեւ www.odnoklassniki.ru կայքի Poker world club խաղի հայտարարություններ բաժնում, կեղծ գովազդի միջոցով, խաղացողներին հրավիրել է մտնել իր կողմից ստեղծված կայքերը: Վերջիններս, համոզված լինելով, որ բացել են www.odnoklassniki.ru կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը, իսկ Գեւորգ Խ.-ն, որսալով այդ տվյալները` դրանք ուղարկել է իր էլեկտրոնային փոստի հասցեով, որից հետո օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի նրանց միավորները»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ Գեւորգ Խ.-ն ներկայացրել է իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ առկա էին 57 «կոտրված» www.odnoklassniki.ru կայքի` տարբեր քաղաքացիներին պատկանող էջերի գաղտնաբառեր եւ այժմ կատարվում է քննություն: Երեկ մեզ հաջողվեց զրուցել 16-ամյա Գեւորգ Խաչատրյանի հետ: Նա Գեղարքունիքի Մարտունի քաղաքի բնակիչ է, սովորում է թիվ 2 դպրոցում: Նա մեզ պատմեց, որ դպրոցն ավարտելուց հետո պատրաստվում է շարունակել ուսումը եւ ծրագրավորում ուսումնասիրել: Համակարգչի հետ սկսել է աշխատել 10 տարեկանից. «Գնացել եմ համակարգչային դասընթացների, հետո զգացել եմ, որ ինձ դուր է գալիս համակարգչով աշխատել, դրա համար հետո ինքս սկսեցի անընդհատ համակարգչի հետ կապված բաներ սովորել»: Գեւորգը երեկ մեզ պատմեց, որ մարտի 30-ին իրենց տուն էին այցելել մի քանի ոստիկան եւ ասել, որ այն, ինչով ինքը զբաղվում է, համարվում է հանցագործություն, եւ «տարբեր մարդկանց անձնական տվյալների հետ կապված խախտում է արել»: Գեւորգի համար դա շատ անսպասելի է եղել, քանի որ ինքը չի իմացել, որ իր գործողությունների մեջ անօրինական ինչ-որ բան կա: «Չգիտեմ, թե ոնց են նրանք ինձ գտել, մենակ գիտեմ, որ մեր տան տեղը դպրոցից են իմացել ու եկել են մեր տուն: Էդ ամեն ինչը ասեցին, հետո ես ու պապան իրանց հետ գնացինք ոստիկանության բաժին»,- պատմեց Գեւորգը եւ ավելացրեց, որ ոստիկանության բաժնում իրեն բազմաթիվ հարցեր են տվել, հետո ասել, որ արդեն կարող է տուն գնալ, եւ նրա հետագա ճակատագիրը պարզ կլինի որոշ ժամանակ անց: 16-ամյա պատանին մեզ պատմեց, որ սոցիալական ցանցից օգտվողների անձնական տվյալները եւ գաղտնաբառերը գտնելու ձեւը հայտնաբերել է ինտերնետում. «Չեմ հիշում` որ սայթից: Google-ից կամ yandex-ից եմ գտել: Ես դա արել եմ սովորելու համար, համ էլ հետաքրքրության: Դա շատ շուտ էի սովորել, բայց ուշ որոշեցի անել: Էդ ամեն ինչը սարքել եմ կես ժամվա ընթացքում: Եղել են դեպքեր, երբ ընկերները կամ ծանոթները խնդրել են ինչ-որ մեկի էջի ծածկագիրը տամ, բայց ես չեմ տվել»: Նա մեզ ասաց նաեւ, որ թեեւ կարողացել է հավաքել սոցիալական ցանցի որոշ մասնակիցների գաղտնաբառերը, ինքն էլ երբեք չի օգտագործել դրանք: Գեւորգի խոսքով, իր արածի արդյունքում ինքն ընդամենը կարողացել է ինտերնետային խաղում միավորներ վաստակել եւ դրանից բացի այլ օգուտ չի հետապնդել. «Խաղում բոնուսներ էի կարողանում հանել: Խաղում բարձր ռեյտինգ էր ինձ տալիս, որեւէ մեկից ռեյտինգ չէր պակասում, ուղղակի ինձ մոտ էր ավելանում: Ես ուրիշների սայթերը չեմ օգտագործել, եղել է, որ ուզեցել եմ օգտագործել, բայց ինձ զսպել եմ ու չեմ արել»: Գեւորգը մեզ ասաց նաեւ, որ իր պատրաստած ծրագիրը արդեն փակվել է, բայց եթե ուզենա` կարող է նորից նման բան պատրաստել: Այնուհետեւ շտապեց ավելացնել, որ դժվար թե առաջիկայում իր մեջ նման ցանկություն առաջանա, քանի որ ինքն այժմ գտնվում է ոստիկանության հսկողության տակ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեզ հայտնեցին, որ նշված գործի առնչությամբ նախապատրաստված նյութերը ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից երեկ ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի քննչական բաժանմունք, եւ եթե երիտասարդի գործողություններում քրեորեն պատժելի արարք հայտնաբերվի, ապա քրեական գործ կհարուցվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց
Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին
Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան
Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է
Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ
Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան
ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան
Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ
Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում
Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան
Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում
Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ
Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան
Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ
Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ
Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել
Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են
Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական
Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում
Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ
Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել
Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը
Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը
Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ
Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը
Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը
Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան. Արարատ Միրզոյան
Արզնիի ձերբակալված համայնքապետն ազատ է արձակվել
Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել․ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT