Երևան
12 °C
«Կըսեն՝ մայլի տղեքը ձեզի տեղ կուտան, ընչի մենք մայլի տղեքով ենք երկի՞ր»:
Փողոցային առևտրով զբաղվող գյումրեցի առևտրականներն են, որոնք օգոստոսի 2-ից մնացել են առանց իրենց տաղավարների և մինչ օրս առևտրով զբաղվելու տարբերակ չեն գտնում:


Առևտրականները մեղադրում են համայնքապետարանին, մասնավորապես՝ համայնքապետ Վարդգես Սամսոնյանին: Կառույցից հակադարձում են՝ առևտրականները «կապրիզ են անում», ուզում են իրենց խոսքն առաջ տանել և մնալ հին տեղում:
Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն ասում է՝ բոլոր առևտրականներին, երբ տեղահանել, փողոցային առևտուրը կասեցրել են, դեռ օգոստոսի 2-ին այլ տարածքներ են առաջարկվել: Գրեթե 30 առևտրականի են հանել Շահումյան, Արագած, Հաղթանակի պողոտա հատվածներից: Շատերն ընդունել են իրենց հարմար տարբերակներից մեկն ու շարունակում են իրենց գործն արդեն ոչ թե փողոցում, այլ առևտրի համար նախատեսված վայրերում:
«Ըմբոստները մի քանի հոգի են մնացել, որ կարծում են, թե կկարողանան իրենց խոսքն առաջ տանել: Միանշանակ ասել եմ ու ասում եմ՝ կապրիզ է: Իրենց տարբեր ժամանակ ուզեցել են դուրս հանել, չեն հանել, հիմա էլի ուզում են պայքարել, բայց ում դեմ են պայքարում՝ քաղաքի՞: Դա քաղաքի տեսքն է, քաղաքացիների սննդի որակն ու ապահովությունն է: Ո՞ւմ դեմ են 5-6 հոգին պայքարում, ի՞մ: Ես խնդիր չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասում է Առուշանյանը:

Սուսաննա Հակոբյանը բողոքող առևտրականներից մեկն է: Ասում է՝ առանց իրեն զգուշացնելու փողոցից իր ապրանքը տարել, լցրել են մի անկյունում՝ վերածելով աղբի: Ֆինանսապես և՛ այդ ապրանքի մասով է տուժել, և՛ հիմա չի կարողանում առևտուր անել, գումար վաստակել:
«Մոտ 40 հոգի ենք, 40-ից 3-ն են Լաչին տեղափոխվել: Իրանք թաղի տղեքով ըսեցին՝ ձեզի կտեղավորենք, տեղ էլ չկա: Խանութների դեմն ով կթողնի, որ մենք առևտուր էնենք, իրանք էլ միրգ կծախեն, որը կթողնի, որ ես իրա մրգի կողքը իմս ծախեմ:
Սեպտեմբերի 1 է, բդի երեխեքին դասի ճամփենք, չթողին, որ մենք մեր հարցերը կարգավորենք: 20 օր է՝ կվազենք էս կառույցից էն կառույցը, քաղաքապետի մոտը, Առուշանյանի մոտը, Պապիկյանի մոտը, 2 անգամ Երևան՝ Կառավարություն ենք գնացել, մարզպետարան եմ գնացել, ու անօգուտ: Թող մեզի էլ Լաչինի նման արտոնություն տան: Լաչինն էլ է փողոց: Թե մենք մայթն ենք զավթել, իրանք՝ ամբողջ փողոցը»,- դժգոհում է տիկին Սուսաննան:

Լաչինի միջանցք կոչվող հատվածը, իսկապես, քաղաքի գլխավոր հատակագծով փողոց է, սակայն վաղուց է անցել առևտրականների տիրապետության տակ: Տասնամյակներ շարունակ տարածքում փողոցային առևտրով զբաղվողները հիմնական շինություններ են կառուցել: Հիմա արդեն անհնար է այն կրկին վերածել երթևեկելի փողոցի: Սա նաև քաղաքապետը չի հերքում:
Ո՞րն է տրամաբանությունը չկասեցնել Լաչինի փողոցային առևտուրն ու այլ փողոցներից տեղահանվածներին ուղղորդել այդ տարածք, եթե կրկին նույն գործով են զբաղվելու, կրկին ապրանքը նույն պայմաններում են վաճառելու, «Հայկական ժամանակի» հարցին փոխքաղաքապետը պատասխանում է.
«Լաչինի միջանցքը նույն Հաղթանակի պողոտան չէ, Շահումյանը չէ: Ճիշտ է, գենպլանով փողոց է, բայց հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ մեքենաների համար երթևեկելի չէ, տաղավարներ կան: Դա մաքրել, դատարկելը խնդիր չէր լուծի, դա փողոց չէր էլ դառնալու, ուղղակի խանութները իրենց ապրանքը ներս էին լցնելու: Ընդամենը 10 տոկոսն էր դուրս գալու»:
Նշենք, որ այս պահին Լաչինի միջանցք կոչվող տարածքի միջնամասն ամբողջությամբ մաքրվել է, դարձել երթևեկելի, առևտրով զբաղվելու սահմանագծեր են առանձնացվել: Տարածքի առևտրականներին ժամկետ է տրվել, պայման առաջադրվել. եթե մինչև դեկտեմբերի 31-ը կհատեն սահմանագծերը կամ տարածքը կրկին կաղտոտեն, իրենք ևս կտեղափոխվեն:
Լաչինից բացի, երկրորդ տարբերակը՝ Միկրոյի գործող շուկան, ինչո՞վ չի բավարարում այս պահին առանց աշխատանքի մնացածներին: Առևտրականները պնդում են՝ անհնար է մեծածախ առևտրով զբաղվողների կողքին մանրածախ առևտուր կազմակերպել:
«Առավոտ մարդ կա, որ դեղձը առել է 200 դրամով, որ 250-ով ծախե, բայց ումից որ առել է, էդ նույն մարդը 1 ժամ հետո 150 դրամ է դարձրել իր ա ապրանքը, էլ 250-ով ո՞վ կառնի մեր դեղձը: Չի էղնի, մեծածախն ու մանրածախն իրար կողք չի աշխատի»,- ասում են առևտրականները:

Առուշանյանը նկատում է՝ այդ նույն տարածքում միայն մեծածախ առևտրով զբաղվողների կողքին 100-ավոր մանրածախ առևտուր անողներ կան:
Միկրոյի շուկա չգնալու մեկ այլ պատճառ էլ են նշում առևտրականները. 1 գծամետրի համար սահմանված 300 դրամը, ասում են, բարձր գին է: Իրենց ամենաքիչը 5 մետր տարածք է պետք, որ կարողանան մի կերպ տեղավորվել: Դա օրական 1500 դրամ կկազմի, որը պատրաստ չեն վճարել:
«Երկու կողմին էլ ասել եմ, սեփականատերերի ու առևտրականների մեջտեղը կանգնած եմ ես, այսինքն՝ որևէ կողմը վնաս չի կրելու: Դա, որպես բարոյական մաս, մեր առևտրի բաժնի տղաները վերահսկելու էին»,- նշում է փոխքաղաքապետը:
1500 դրամ Միկրոյի շուկայում չեն վճարի, բայց եթե այլ շուկա լինի, անգամ ՀԴՄ-ով կաշխատեն, հարկեր, տուրքեր կմուծեն: Ասում են՝ համայնքապետ Վարդգես Սամսոնյանն իրենց նոր շուկա էր խոստացել՝ Ավտոկայանի հետնամասում գտնվող տարածքն էր հատկացվելու: Այս պահին, ըստ առևտրականների, որևէ աշխատանք չի կատարված տարածքում:
«Տարել են, կըսեն՝ շիբինի վրա կանգնենք, առևտուր էրեք: Կըսեմ՝ պարոն Սամսոնյան, ո՞վ գուկա շիբինի վրա առևտուր էնե, մարդ էլ չկա էդ տարածքի վրա, կամ հնարավո՞ր է էդ պայմաններում կանգնել: Ամիս 2-ից մինչև հմի հանել են, օգուտը ո՞րն է: Քանի կար ըսեց՝ 24-ժամյա ռեժիմով կասֆալտենք, 2 օր ժամանակ տվեք, մենք ըսինք՝ շաբաթմ ձեզի ժամանակ ու մինչև հմի բան չեն էրել:
Հմի ո՛չ կսարքե, ո՛չ մեզի կընդունե, ո՛չ էլ լուծում կուտա: Մենակ կըսե՝ գնացեք Գարենի բազար: Գարեն հա Գարեն, ըշտը դուք գնացեք, Գարենը թող գա, քաղաքապետ աշխատի, հարցի լուծումն էլ տա»,- վրդովված ասում են գյումրեցի առևտրականները:
Այս տարածքի մասով նաև իր ասելիքն ուներ փոխքաղաքապետը: Զարմացած է փաստից, որ տարածքը նախապես հավանած մարդիկ անսպասելիորեն փոխել են իրենց որոշումն ու հրաժարվել ավտոկայան տեղափոխվելուց նաև:
«Երբ որ քաղաքապետի մոտ հանդիպման էին եկել, ու քաղաքապետն առաջարկեց ավտոկայանի հետևի տարածքը, հենց էդ պահին կարգադրվեց, և առևտրականները մեր գլխավոր ճարտարապետի հետ գնացին, տարածքը նայեցին, ասացին՝ լավ է: Հենց հաջորդ առավոտվանից մեկնարկեց գործընթաց հարթեցման: Նույնիսկ տարածքում մի տնակ կար, քաղաքապետարանը պատրաստ էր բնակչին սոցիալական բնակարան տալ ու տարածքն ազատել, որ այդ հատվածն ավելի մեծանա: Բայց առևտրականները հենց հասկացան, որ դա արագ կարգավորվող հարց է, ասացին՝ չենք գնա, փոշի է, հարմար չէ»,- ասում է նա:
Նշենք, որ մեր այցի պահին տարածքում իսկապես աշխատանք չէր կատարվում, տաղավարներ չկային:
Լուսանկարներում Գյումրու համայնքապետարանի կողմից առևտրականներին որպես շուկա առաջարկված Ավտոկայանի հատվածն է




Առուշանյանը վստահ պնդում է՝ ինչ տարբերակ էլ առաջարկվի այդ մի քանի հոգուն, մերժելու են, բողոքելու են՝ հույսով, որ կրկին վերադառնալու են իրենց նախկին վայրը, ինչն անթույլատրելի է:
«30 տարի արմատացած-նստած են եղել էնտեղ, կապրիզն անելու են, քաղաքապետարանի շենքն էլ տանք իրենց, չեն գալու»,- կարծում է Դավիթ Առուշանյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ին ՍԱՏՄ ղեկավարը հայտարարել էր, որ Գյումրին այս պահին հանրապետությունում միակ քաղաքն է, որտեղ հաջողվել է մեծ մասշտաբով կասեցնել փողոցային առևտուրը: Կատարած աշխատանքի համար շնորհակալագրեր էին ստացել Դավիթ Առուշանյանն ու ՀՀ ՍԱՏՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT