Անհանգստացած եմ դրույթներով, 4,5 ամսում չեն կարող տիրապետել ռազմական գիտելիքի. փորձագետը՝ ՊՆ-ի առաջարկած նախագծի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման համար նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ 4.5 ամիս պարտադիր զինծառայություն անցած զինծառայողը ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում հնարավորություն կստանա վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ ՊՆ-ի առաջարկած այս նախագիծը վտանգավոր տարրեր է պարունակում:

«Ամենակարևորը, որ այստեղ կա սոցիալական գործոն: Ստացվում է, որ մեր բանակը դառնում է «աղքատների» բանակ. ծառայելու են բոլոր նրանք, ովքեր վճարունակ չեն և չեն կարող այդ 24 միլիոն դրամը վճարել: Վճարունակներն այդ ուսումնական փուլը կանցնեն ու այլևս չեն շարունակի ծառայել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է փորձագետը:

Նրա դիտարկմամբ՝ դպրոցական տարիքից ամեն բան արվում է, որ սոցիալական անհավասարություն չդիտվի երեխաների դեպքում: Սակայն այս նախագծով ստացվում է՝ երբ տղա երեխաները մեծանում են, ով հարուստ է, ազատվում է բանակից, ով՝ ոչ, պետք է ծառայի. «Այդ տղան արդեն սկսում է բարձրից նայել մնացածին, քանի որ գիտի՝ իր հայրիկը գումար ունի, հարուստ են, ամեն բան կարող են անել, իսկ մյուսն էլ հասկանում է՝ իր հայրիկը գումար չունի»:

Ըստ նրա՝ այս քայլն ազդելու է նաև բանակի մարտունակության վրա. «4,5 ամսում զինվորը չի կարող դառնալ մարտունակ ու չի կարող տիրապետել ռազմական գիտելիքի ու տեխնիկային: Զորահավաքի անհրաժեշտության դեպքում 4,5 ամիս ծառայած զինվորը լրացուցիչ բեռ է դառնալու պետության համար, քանի որ պետությունը նրա վրա ռեսուրս ու գումար պետք է ծախսի՝ ռազմական գործին ծանոթացնելու համար»:

Փորձագետի խոսքով՝ ՀՀ-ում շատ ժամանակ որևէ օրենք ընդունելիս մեջբերում են, թե այսպես է ցույց տալիս միջազգային փորձը, սակայն այդ մեթոդը կիրառած երկրները գոնե 1945 թվականից հետո պատերազմի մեջ չեն եղել:

«Նրանց բանակներն այնպիսի մակարադակի են հասցված, որ արդեն ունեն պրոֆեսիոնալ բանակ: Չպետք է խառնենք պրոֆեսիոնալ բանակը վճարովի բանակի հետ: Այդ երկրների բանակները թվակազմի վրա շեշտը այլևս չեն դնում, այլ՝ մեկ զինվորի վրա տարբեր գործառություններ դնելու: Մենք սրան պետք է ուշադրություն դարձնենք: Մեր երկիրը հետպատերազմյան ծանր վիճակում է գտնվում, և մեր բանակը բարեփոխումների կարիք ունի, բայց ոչ թվակազմի կրճատման կամ նման ծրագրերի»,- շեշտում է Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ շատերը բանակում չծառայելու համար այլ երկրի քաղաքացիություն են ստանում, այս օրենքի շնորհիվ այդպիսի դեպքերը կնվազեն, չեն գնա այդ քայլին, զրուցակիցը նկատում է. «Այն մարդիկ, որոնք քաղաքացիություն են ստանում, օրինակ՝ հիմնականում ՌԴ-ի, դրա վրա ծախսում են 10 հազար դոլար ամենաշատը: Իսկ ազատվելու համար ստացվում է՝ 40-50 հազար դոլար ավելի պետք է վճարեն: Չեմ կարծում՝ որևէ կերպ կազդի քաղաքացիություն ստանալ-չստանալու վրա»:

Պաշտպանության նախարարությունը նախագծով առաջարկում է նաև «Հայրենյաց պաշտպան» ծրագրի ներդրում: Այս ծրագիրը շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցումն է: Ժամկետը նախատեսվում է 5 տարի: Ըստ նախագծի՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ:

Անդրադառնալով նախագծի այս հատվածին՝ Կարեն Հովհաննիսյանը նշում է՝ այն բավականին հետաքրքիր է, բայց նոր չէ: «Այս նախագիծը գործում է, երբ լավ ծառայողներին ուղիղ առաջարկվում է՝ եթե ցանկանում ես ծառայությունդ շարունակել, կարող ես շարունակել որպես սպա գումարի դիմաց: Հիմա բարելավում են պայմանները, գումարն ավելի շատ են առաջարկում»,- ասում է նա:

Ռազմական փորձագետը նկատում է՝ այս երկու նախագծերով այլընտրանք չի առաջարկվում, ուղղակի հարուստներն արտոնություններ են ստանում:

«Վատագույն դեպքում, եթե նախագիծը դառնա օրենք, կարծում եմ՝ այդ 24 միլիոն դրամները, որոնք քաղաքացիները պետք է վճարեն, պետք է ուղղվեն միայն ու միայն ժամկետային ծառայողներին վճարելու համար: Պետք է ծախսվի այն զինվորների վրա, որոնք շարունակելու են ծառայել, կամ աշխատավարձի կամ զորամասերի պայմանները բարելավելու տեսքով»,- նշում է զրուցակիցը:

Վերջինս կարծում է՝ այս հարցով պետք է անպայման հանրային լսումներ անցկացվեն, և ինքը կցանկանա ներկա լինել դրանց. «Շատ անհանգստացած եմ նախագծի դրույթներով: Կցանկանամ իմ մոտեցումն ու կարծիքը ներկայացնել համապատասխան մարմիններին: Հույս ունեմ, որ հանրային լսումներից հետո նախագիծը հետ կկանչվի, ավելի կկատարելագործվի ու ավելի մասնագիտական մոտեցում կցուցաբերվի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3117 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա