Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է (տեսանյութ)

Երևանի Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է: Զբոսայգու հարևանությամբ գտնվող շուկա առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:

Շուկայի տարածքն առանձնացվել էր մի քանի տարի առաջ, բայց առևտրականներն ապրանքն իրացնելու համար ընտրում էին մարդաշատ մայթերն ու խանութների հարակից տարածքները՝ զբաղվելով բացօթյա ապօրինի առևտրով:

«Մեզ ևս դուր չէր գալիս փողոցում կանգնելն ու առևտուր անելը, բայց ստիպված էինք: Այժմ այստեղ ավելի հարմարավետ է՝ ծածկ կա, տաղավար, մեքենաների կայանման առանձին հատված»,-ասել են առևտրականները:

«Երբ հորդորում էինք դադարեցնել ապօրինի գործունեությունը՝ մեզ վկայակոչում էին այլընտրանքի բացակայությունը, ինչը խոցելի թեմա էր: Մեծ ուժեր կենտրոնացրեցինք, որպեսզի առևտրականները գան այստեղ»,-նշել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրաչյա Հակոբյանը:

Շուկայի տարածքը մասնավոր է: Առևտրականները մեկ օրվա համար վճարում են 500-1000 դրամ: Այստեղ միաժամանակ առևտուր կարող է անել 50-70 հոգի: Անհրաժեշտության դեպքում տարածքն ընդլայնելու հնարավորություն էլ կա: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տարածքի սեփականատիրոջ հետ պայմանավորվել է՝ ավելացնել շուկայի հարմարությունները:

Դավթաշենում հաշվել են՝ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվում էր շուրջ 100 առևտրական: Հիմա արդեն թաղամասի կենտրոնական հատվածներում փողոցային առևտուր անողներ չկան, բայց այստեղ չեն շտապում խնդիրը լուծված համարել:

«Որոշ քաղաքացիներ փորձում են անօրինական առևտուրը կազմակերպել բակային տարածքներում, սակայն հսկողություն կսահմանվի, դա էլ կվերանա, և բոլորը կուղղորդվեն շուկաներ»,-ասել է Հրաչյա Հակոբյանը:

Խնդիրը վերջնականապես կլուծվի օրենսդրական փոփոխություններից հետո, երբ համայնքն ապրանքն առգրավելու հնարավորություն կունենա: Քաղաքային իշխանությունը զուգահեռ քայլեր է ձեռնարկում՝ Երևանի վարչական շրջանների շուկաների աշխատանքն աշխուժացնելու, նաև նոր փոքր շուկաներ հիմնելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2059 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ