Երևան
12 °C
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Կառավարությունը շատ է կարևորում Հայաստանի համայնքներում բնակվող քաղաքացիների համար ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով նրանց կյանքը հեշտացնելու հարցը, և դա անելու լավագույն լուծումներից մեկը, ըստ փոխվարչապետի, պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը:
Համբարձում Մաթևոսյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.
- Պարոն Մաթևոսյան, 9 ամիս է, ինչ զբաղեցնում եք ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Խնդրում ենք արձանագրել այն նշանակալի ձեռքբերումները, որոնք գրանցել է Ձեր գրասենյակն այս ժամանակահատվածում:
- Չէի ցանկանա գրասենյակի գործունեությունն ու կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված ձեռքբերումներն առանձնացնել Կառավարության հաջողություններից. դրանք պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Կառավարության ջանքերն ուղղված են Հայաստանի տնտեսությունը զարգացնելուն և մեր քաղաքացիների կյանքի որակն ավելի լավը դարձնելուն։ Այդ աշխատանքները տարբեր ուղղություններով են իրականացվում՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումից մինչև նվազագույն կենսաթոշակի չափի բարձրացում, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի հաջող ընթացքից մինչև Հայաստան մուտք գործող օտարերկրյա ուղղակի ներդրումներով ընկերությունների թվի ավելացում, «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ ծրագրի իրականացումից մինչև բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման հարցում պետական օժանդակության տրամադրում։ Ձեռքբերումները շատ են, բայց մենք կենտրոնանում ենք առկա խնդիրների համար լուծումներ գտնելու և դրանց ուղղությամբ ամենօրյա ռեժիմով աշխատանք իրականացնելու վրա։
- Դուք հաճախ մարզային այցելություններ եք իրականացնում. խնդրում ենք մատնանշել առանցքային այն խնդիրները, որոնք առկա են գրեթե բոլոր մարզերում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք լուծելու համար:
- Այո՛, ճիշտ եք նկատել, որ աշխատանքային գրաֆիկումս մեծ տեղ են զբաղեցնում մարզային այցերը, որոնց նպատակը տեղում հիմնականում սուբվենցիայի ծրագրերով ու պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն ու բարեխիղճ շինարարներին անձամբ շնորհակալություն հայտնելն է։ Մարզերից կախված՝ խնդիրները տարբեր են լինում, հիմնականում դրանք վերաբերում են մթերումներին, ոռոգման ջրի խնդրին, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից օգտվելու ընթացակարգերին։ Դրանով պայմանավորված է մարզային այցի պատվիրակության կազմը բավական ընդգրկուն լինում, որպեսզի հենց տեղում, ըստ ոլորտների, բարձրացվող խնդիրներն արձանագրենք ու լուծման ճանապարհներ գտնենք։ Որոշ տեղերում նաև արձանագրում ենք խնդիրներ՝ կապված, օրինակ, շինարարական աշխատանքների որակի հետ․ մեր դիրքորոշումը հստակ է՝ մինչև շինարարությունը լիարժեք և որակով չիրականացվի, շինարարից աշխատանքը չի ընդունվի։
- ՀՀ-ում մեծ թափով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում, սակայն քաղաքացիներից շատերին հետաքրքրում է, թե վերջապես ե՞րբ կգործարկվի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը: Ի՞նչ խնդիրներ են առաջացել տվյալ ճանապարհը գործարկելու հարցում, և ե՞րբ այն վերջնական պատրաստ կլինի:
- Տեղյակ եք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը Հայաստանի ճանապարհային ցանցի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է։ Ծրագրի իրականացումը մեր Կառավարության առաջնահերթություններից է, այն նաև ներառված է Կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում։ Չնայած ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներին՝ կապված հողերի օտարման, բնապահպանական, աշխատանքների թերությունների, հայտնաբերված հնագիտական հուշարձանների և այլնի հետ, վերջին 2-3 տարիներին «Հյուսիս-հարավի» շինարարության հետ կապված մեծ առաջընթաց է արձանագրվել։
Մասնավորապես՝ Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ (18,7կմ), Լանջիկ-Գյումրի (27,8 կմ) հատվածներում մեծ թափով առաջ են գնում ասֆալտապատման աշխատանքները։ Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը և կհանձնվի շահագործման, իսկ Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը կավարտվի և շահագործման կհանձնվի 2023թ-ին։ Ծրագրի մեկ այլ հատվածի՝ Աշտարակ-Թալին ճ/հ (42 կմ) վերակառուցման աշխատանքները վերսկսելու նպատակով իրականացվում է միջազգային մրցութային գործընթաց՝ հաշվի առնելով, որ նախկին կապալառուի հետ շին․ աշխատանքների կատարման պայմանագիրը լուծարվել է։ Այս հատվածում առաջիկայում կմեկնարկեն Ագարակը շրջանցող մոտ 8կմ հատվածի վերակառուցման աշխատանքները, իսկ մնացած՝ 34կմ երկարությամբ հատվածում աշխատանքները կվերսկսվեն մրցութային գործընթացն ավարտվելուց հետո՝ 2023թ-ի գարնանը։
Ծրագրի իրականացման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի դրա հարավային՝ Սիսիանից-Ագարակ հատվածի շինարարությունը, որը նախատեսվում է իրականացնել մի քանի ենթածրագրերով՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհի կառուցում, Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 32 կմ հատվածի վերակառուցում, Քաջարանի 7կմ թունելի և 4 կմ մոտեցող ճանապարհների կառուցման ծրագրի իրականացում։ Ավարտվել են թունելի նախագծային աշխատանքները։ Այս հարցի հետ կապված մանրամասները շատ են, այս պահին խոսքս թերևս եզրափակեմ այսքանով։
- Սուբվենցիոն ծրագրերի միջոցով ՀՀ կառավարությունը մարզերում մի շարք բարեփոխումներ է իրականացնում: Սուբվենցիոն հայտերի մասով ո՞ր մարզերն են առավել ակտիվ, և հիմնականում ի՞նչ հարցերի լուծմանն են ուղղվում գումարները:
- Ճիշտ եք։ Կառավարությունը շատ է կարևորում Հայաստանի համայնքներում բնակվող մեր քաղաքացիների համար ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով նրանց կյանքը հեշտացնելու հարցը, և դա անելու լավագույն լուծումներից մեկը պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են, որոնք վստահությամբ կարող եմ ասել, որ ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ես ինքս եմ գլխավորում Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը, որի նիստերի ընթացքում ուսումնասիրում ենք համայնքներից ստացված հայտերն ու տալիս դրական կամ բացասական եզրակացություն։
Ասեմ, որ վիճակագրությունը բավական ոգևորող է․ եթե 2020թ-ին հաստատված ծրագրերից ներկա դրությամբ իրականացվել են 34 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 19,35 մլրդ դրամ, ապա 2022թ-ին հաստատվել է 74,8 մլրդ դրամի ծրագիր (պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 39,8 մլրդ դրամ), իսկ արդեն 2023թ-ի համար ստացել ենք 112 մլրդ դրամ ընդհանուր արժեքով նախնական հայտեր (պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 60 մլրդ դրամ)։
Համայնքների խոշորացումը ևս նպաստեց ավելի մեծ բյուջեով ընդգրկուն ծրագրերի իրականացմանը։ Մենք էլ, տեսնելով համայնքների շահագրգռվածությունն ու ծրագրերը ժամ առաջ իրականացնելու պատրաստակամությունը, այս տարի հայտերի ներկայացման ժամկետում փոփոխություն արեցինք. առաջին անգամ սուբվենցիոն հայտերը համայնքներից ընդունում ենք նախապես՝ դրանցով նախատեսվող աշխատանքներն ավելի շուտ սկսելու համար. 2023թ. համար արդեն նախնական քննարկման է ներկայացվել 445 հայտ։
Ինչ վերաբերում է ակտիվ մարզերին, դրանք երկու ուղղությամբ կդասակարգեմ․ 2022 թվականին, ըստ հայտերի թվի, ակտիվ են Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերը, ըստ արժեքների՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու և Արարատի մարզերը, իսկ 2023 թվականի համար ստացված նախնական հայտերի մասով նշեմ, որ, ըստ հայտերի թվի, ակտիվ են Լոռու Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը, ըստ արժեքների՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։ Սուբվենցիայով իրականացվող ծրագրերը հիմնականում ուղղված են փողոցների ասֆալտապատմանը, ջրամատակարարման համակարգերի կառուցմանը, նախադպրոցական հաստատությունների, հասարակական շենքերի կառուցմանն ու վերակառուցմանը, ինչպես նաև՝ փողոցային լուսավորության անցկացմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT