Գիտելիքն ու կրթությունը անպարտելիության երկու հենասյուներն են. ՀՊՏՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ուսանողներ, ողջունում եմ ձեզ և շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ հավաստիացնում եմ, որ Տնտեսագիտական մայր համալսարանն ամենայն պատասխանատվությամբ ստանձնում է ձեզ որակյալ և 21-րդ դարի փոփոխվող պահանջներին համապատասխան կրթություն տալու առաքելությունը։

Գիտելիքն ու կրթությունը զորեղ ուժ են: Գիտելիքն ու կրթությունը անպարտելիության երկու հենասյուներն են:

Համոզված եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը ևս ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում մեր սիրելի համալսարանում գիտելիք, մասնագիտական բարձր հմտություններ, որակավորում ստանալու գործին, որի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Այսօրվանից սկսվում է ձե՛ր անձնական պատասխանատվության ժամանակաշրջանը:

Մեր բուհը տասնամյակներ շարունակ կերտել է բարի համբավ՝ կյանքի ուղեգիր տալով բարձրակարգ տնտեսագետների, գիտնականների։ Ուսումնական գործընթացն այստեղ զուգորդվում է գիտական, մշակութային, մարզական բազմաթիվ իրադարձություններով:

Մեր բուհի գործունեության առանցքն ուսանողն է, և առկա ողջ ներուժը ծառայեցվում է ուսանողից փայլուն մասնագետ, ինքնահավստահ քաղաքացի կերտելու նպատակի իրացմանը: Վստահեցնում եմ՝ ձեր սպասելիքները լիովին կարդարացվեն, և ՀՊՏՀ-ն չորս, վեց, գուցե և ավելի տարիների ընթացքում ձեզ ևս կտա ինքնավստահության և կայացման ուղեգիր: Սակայն նշված նպատակի իրացման գործում հիմնական դերակատարը դո՛ւք եք: Դուք կարող եք դառնալ լավ մասնագետներ, լինել առաջինը և լավագույնը: Դա հնարավոր է, ես վստահ եմ:

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ-ն մի մեծ և համերաշխ ընտանիք է, որտեղ մենք միասին իրագործելու ենք նորանոր իրատեսական ծրագրեր և կյանքի ենք կոչելու նոր նախաձեռնություններ: Բարի գալուստ ՀՊՏՀ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14660 դիտում

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով

Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան

Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով

ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան

Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար