Երևան
12 °C
Հանդիսատեսը կնստի բեմում, գործողությունները կծավալվեն ետնաբեմում: Խոր ասելիքով ներկայացում է լինելու:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 157-րդ թատերաշրջանն աննախադեպ երկու մեծ նախագծով է բացվելու: Այս պահին ստեղծագործական կազմը բուռն աշխատանքային եռուզեռի մեջ է:
Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի օրը սկսվում և ավարտվում է մեծ լարվածությամբ, ամռան ամիսներին էլ են աշխատել: Այժմ հաճելի սպասումներ ունի: Հպարտությամբ ընդգծում է՝ դրամատիկականն իր բարձունքում է:
157-րդ թատերաշրջանը Հարությունյանն առանձնահատուկ է համարում, քանի որ միանգամից երկու առաջնախաղով է բացվելու, երկուսն էլ՝ խոր ու արդիական թեմաներ արծարծող: Առաջին ներկայացումը Սթիվեն Քինգի «Միզերին» է: Բեմադրությունը Գոռ Մարգարյանինն է, դերերում Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանն ու Գյումրու դրամատիկականի դերասան Արսեն Սաղաթելյանն են: Առաջնախաղը կկայանա սեպտեմբերի 17-18-ին:
«Ես 2-3 տարի հրավիրում էի Գոռին, սակայն մեծ զբաղվածության պատճառով չէր կարողանում գալ: Նա այն ռեժիսորներից է, որի հետ յուրաքանչյուր թատրոն երջանիկ կլինի համագործակցել: Վերջապես եղավ մեր համագործակցությունը: Եվ, եթե Գոռն է, ուրեմն պետք է լինի հետաքրքիր նորամուծություն, նոր ձևաչափ: Որոշեցինք, որ ներկայացմանը հրավիրենք նաև մեկ այլ դերասանուհու՝ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանին, ում համար կարող եմ ասել, որ լավագույն դերասանուհիներից է: Տաթևն ընդունեց առաջարկը: Խմբին նաև միացավ դրամատիկականի դերասան Արսեն Սաղաթելյանը: Արդեն 3 ամիս աշխատում ենք»,- ասում է Հարությունյանը:
Հանդիսատեսը ներկայացումը չի վայելի դահլիճում. անսովոր լուծումներ են մտածվել՝ «Միզերի» ներկայացման ժամանակ դահլիճը կլինի բեմում:

Այս ներկայացման տոմսերը, ի տարբերություն մյուսների, մի փոքր թանկ են, սակայն սա չի խանգարել, որ «Միզրիի» առաջին օրվա բոլոր տոմսերը սպառվեն շատ արագ: Սեպտեմբերի 17-ի համար այլևս տոմսեր չկան:
««Միզերին» ամբողջությամբ թատրոնն է իր բյուջեով իրականացնում: Թվում է, թե բեմում է, փոքր ներկայացում է, սակայն բավականին ծախսատար է: Նոր նստատեղեր ենք ստեղծել, հատուկ գոտի ունենք նաև: 106 հանդիսատեսի համար է նախատեսված և հատուկ ներկայացում է սա: Մոտ 2 մլն դրամ ենք ծախսել, տոմսի արժեքը 3000-4000 դրամ է»,- ասում է Հարությունյանը:

Գյումրու դրամատիկականի տարվա թատերական իրադարձությունն այս թատերաշրջանի երկրորդ պրեմիերան է՝ Ուիլյամ Գիբսենի «Հրաշագործը»: Այն համատեղ ներկայացնում են Գյումրու դրամատիկականն ու Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը: Բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանինն է:
«Հայաստանում առաջին անգամ է նման նախագիծ իրականացվում, երբ երկու թատրոններ ունենում են համատեղ մեկ ներկայացում, և այդ ներկայացման առաջնախաղով բացվում է թատերաշրջանը: Կա, որ ռեժիսոր, դերասան են հրավիրվում, մենք այդ փորձն ունենք, բայց որ ներկայացում ծնվի, որը պետք է լինի միաժամանակ երկու թատրոնների խաղացանկում և 2 թատրոնների թատերաշրջանների բացում, սա առանձնահատուկ է: Համազգային թատրոնից 2 դերասան է ընդգրկված, 4 դերասան էլ Գյումրու թատրոնից է: Եվ, եթե համազգային թատրոն, ուրեմն Նարինե Գրիգորյան: Մեր թատրոնի համար մեծ պատիվ էր նրա հետ համագործակցելը, որը նաև այս ներկայացման գլխավոր դերակատարն է»,- շեշտում է Գյումրու թատրոնի տնօրենը:
«Հրաշագործը» ողջունել է ԿԳՄՍ նախարարությունը և 5 մլն դրամ հատկացրել: Սակայն երկու թատրոններն էլ իրենց մասնակցությունն ունեցել են, քանի որ 5 մլն դրամով, ըստ դրամատիկականի տնօրենի, քիչ բան է հնարավոր անել: Նաև «Հայկական կարիտասն» է ընդգրկվել այս աշխատանքներում. թեման է հետաքրքրել: Արդեն 4 ամիս է՝ ընթանում են աշխատանքները:

«Շատ չեմ բացի չակերտները, բայց ասեմ, որ ակտուալ է թեման: Նպատակ կա նաև այս ներկայացումը խաղալ արտերկրում: Ներկայացման դեկորացիան հսկայածավալ է: Ճշտությամբ պահվել է անգլիական ոճը, ամբողջը, նաև զգեստներն են զրոյից ստեղծվում: Առաջնախաղը կլինի սեպտեմբերի 24-ին և 25-ին: Հոկտեմբերին նույն ներկայացմամբ կբացվի Համազգայինի թատերաշրջանը»,- տեղեկացնում է Լյուդվիգ Հարությունյանը:
Եվս մեկ ներկայացում դեռ խմորման փուլում է. նպատակ կա դրամատիկականում անդրադառնալ ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի պրոպագանդմանը: Գործը կլինի Ժուեն Պոմբրայի «Երկու Կորեաների վերամիավորումը»: Այս պիեսից նկարիչն ու երաժշտական ձևավորողը պետք է Ֆրանսիայից հրավիրվեն. «Իրականանալու է, բայց հստակ ժամանակահատվածը չեմ կարող ասել: Սեղանի շուրջ աշխատանքները սկսվել են: Եվ եթե ամեն բան նորմալ ընթանա, նոյեմբերին ևս առաջնախաղ կունենանք»:
Դրամատիկականը տարեվերջին կներկայանա ավանդական ամանորյա ներկայացմամբ: Մինչ այդ՝ Մհեր Մկրտչյան բեմը կվստահվի երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանին. կկայանա Մռոժեկի «Տունը սահմանին» ներկայցման առաջնախաղը:
Գյումրու դրամատիկականը ո՛չ հանդիսականի խնդիր ունի, ո՛չ տոմսի վաճառքի: Տնօրենն ասում է, դա ոչ թե իր անձով է պայմանավորված, այլ ստեղծագործական կազմով ու դրամատիկականի առողջ մթնոլորտով: Ապրիլ-մայիսին աննախադեպ ցուցանիշ են արձանագրել: Մեկ ամսում 30 ներկայացում են խաղացել, ընդունել 11.000 հանդիսականի: Քանի որ երկուշաբթի օրերը թատրոնը չի աշխատում, օր է եղել, որ 2 ներկայացում են խաղացել: Այս հարցում մեծ դեր է ունեցել նաև Կառավարության կողմից իրականացվող դպրոցական աբոնեմենտային ծրագիրը:
Հարությունյանին հաճելիորեն զարմացրել է, որ այդ բումային ամիսների հանդիսականի մեծ մասն այլ մարզերից են եկել թատրոն: Եկել են՝ որպես զբոսաշրջիկ, երեկոյան էլ թատրոնն են նախընտրել:
Դրամատիկականի տնօրենը «Հայկական ժամանակի» հետ զրույցը եզրափակում է իր սկզբունքային տեսակետով:
«Թատրոնը երբեք չպետք է ասի՝ մենք անելիք չունենք. անելիք միշտ կա: Ինձ համար՝ որպես գեղարվեստական ղեկավարի, խնդիր է անընդհատ թատրոնը պահել ժամանակին համահունչ, խոսել ազնիվ, առանց նեգատիվի: Բացասական թեմաների չեմ ուզում անդրադառնալ, մեր կյանքում դրանց հանդիպում ենք ամեն քայլափոխի: Թատրոնում խոսում ենք սիրո, ազնվության, համերաշխության, լավատեսության մասին»,- ասում է նա:

Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT