Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնի է, 96 տարեկան հասակում վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որը երկիրը ղեկավարել է ուղիղ 70 տարի։
Նոր թագավորը նրա ավագ որդին է՝ արքայազն Չարլզը, որը այժմ կկրի Չարլզ Երրրոդ անունը։ Նրա խոսքով՝ իր սիրելի մոր մահը մեծ տխրություն է իր և ողջ ընտանիքի համար և խորապես կզգացվի ամբողջ աշխարհում։
Ավելի վաղ՝ այն բանից հետո, երբ բժիշկները մտահոգություն հայտնեցին միապետի առողջության վերաբերյալ, թագուհու բոլոր երեխաները, ինչպես նաև նրա թոռն ու գահաժառանգը՝ արքայազն Ուիլյամը, հավաքվել էին թագուհու շոտլանդական Բալմորալ նստավայրում: Ավելի ուշ Բալմորալ էր ժամանել նաև Ուիլյամի եղբայր Հարրին։
Չարլզ III-ը կղեկավարի սգո արարողությունները՝ որպես նոր միապետ և պետության ղեկավար Միության 14 երկրներում: Նրա կինը՝ Կամիլան, կդառնա թագուհի։


Եղիսաբեթ թագուհին և նրա ավագ որդին՝ նոր թագավոր Չարլզ Երրորդը
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը, որին այս պաշտոնում երեքշաբթի օրը նշանակել էր թագուհին, կարճ ելույթ է ունեցել Դաունինգ սթրիթում: Նա ասել է, որ թագուհու մահվան լուրը «մեծ ցնցում էր բոլորի համար երկրում և ամբողջ աշխարհում»: Թրասը թագուհուն անվանել է «այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է ժամանակակից Բրիտանիան»՝ հավելելով, որ Եղիսաբեթ II-ի շնորհիվ է, որ երկիրն իսկապես հզոր է դարձել:
Ինչ վերաբերում է նոր թագավորին, ապա Թրասն ասել է, որ առաջարկում են նրան իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը, ինչպես որ նրա մայրն այդքան երկար ժամանակ իրեն նվիրել է շատերին։
«Եղիսաբեթական դարաշրջանի ավարտով մենք ողջունում ենք մեծ պատմության նոր դարաշրջանը և հայտարարում, որ սիրելու ենք մեր մեծ երկրին այնքան, որքան ցանկանում էր Նորին Մեծությունը և ասում՝ Աստված պահապան նոր թագավորին»,- հավելել է նա:


Նորանշանակ վարչապետն իր պաշտոնավարման առաջին օրը Եղիսաբեթ թագուհու հետ հանդիպմանը
Եղիսաբեթ II-ը հաստատակամորեն կառավարեց Բրիտանիան 70 տարի՝ առաջնորդելով երկիրը բոլոր փոփոխություններով և արժանանալով հարգանքի ու հիացմունքի ամբողջ աշխարհում:
Նրա կառավարման տարիներին երկիրը վերականգնվեց ավերիչ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դադարեց կայսրություն լինելուց, բայց դարձավ Ազգերի Համագործակցության անդամ, արևմտյան այլ երկրների հետ միասին հաղթական դուրս եկան Սառը պատերազմից, միացան, ապա հեռացան Եվրոպական Միությունից:

Եղիսաբեթ Երկրորդի գահակալության տարիներին նա ունեցել է 15 վարչապետ՝ սկսած 1874 թվականին ծնված Ուինսթոն Չերչիլից, ներառյալ՝ Լիզ Թրասը, որը սըր Ուինսթոնից 101 տարով փոքր է։
Այսօր Մեծ Բրիտանիայում և Ազգերի Համագործակցության երկրներում ապրող մարդկանց մեծ մասը ծնվել և ապրել է ողջ կյանքն իր կառավարման օրոք, որը սկսվել էր 1952 թվականին և կոչվել «Նոր Եղիսաբեթական դարաշրջան»:

Թագուհու մահվան մասին լուրից կարժ ժամանակ անց Բուքինգհեմյան պալատի վրայի դրոշը խոնարհվել է։ Այնուհետ հերթականությամբ դրոշներն իջեցվել են ողջ երկրում։ Թագուհու մահվան մասին հայտարարությունից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են պալատի դարպասների առաջ։
Երեկվանից սկսած՝ ամբողջ թագավորական ընտանիքը սգի մեջ է. բոլոր պաշտոնական միջոցառումները կհետաձգվեն կամ կչեղարկվեն, թագավորական նստավայրերի, կառավարական շենքերի, ռազմական օբյեկտների վրա դրոշները բուն Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս կխոնարհվեն: Խորհրդարանի անդամները հարգանքի տուրք կմատուցեն թագուհուն և հավատարմության երդում կտան նոր թագավորին։


Տեղական և ազգային պետական և բարեգործական կազմակերպությունները եկեղեցական զանգերի և սգո ողջույնի ներքո կանցկացնեն իրենց սեփական արարողությունները և կբացեն ցավակցական գրքեր: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում տեղի կունենա նաև միապետի պաշտոնական պետական հուղարկավորությունը։
Շատ օտարերկրյա առաջնորդներ արդեն հարգանքի տուրք են մատուցել թագուհուն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիշել է, թե ինչպես Եղիսաբեթ Երկրորդը համերաշխություն դրսևորեց ամերիկացի ժողովրդին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել է «բարի սրտով թագուհի» և «Ֆրանսիայի ընկեր», իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հիշել է կանադացիների կյանքում թագուհու մշտական ներկայության մասին և նրա մասին խոսել որպես աշխարհի ամենահարգված գործիչներից մեկի:

Թագուհին թողել է մեծ ու իրեն չափազանց նվիրված ընտանիք։ Նա ունի չորս երեխա՝ Չարլզը, Աննան, Էնդրյուն և Էդվարդը, ինչպես նաև՝ 8 թոռ և 12 ծոռ։ Արքայազն Չարլզի թագավոր դառնալուց հետո նրա ավագ որդին՝ արքայազն Ուիլյամը, առաջինն է գահի հերթում:

Թագուհի Եղիսաբեթը ավագ որդու՝ Չարլզի, ավագ թոռան՝ Ուիլյամի, և վերջինիս առաջին որդու հետ
Բոլորովին վերջերս ընտանիքին միավորել էր մեկ այլ տխուր իրադարձություն՝ թագուհու ամուսնու՝ 100-ամյա արքայազն Ֆիլիպի մահը։ Հիմա նրանց նոր սուգ է սպասվում:
Համաձայն Politico հանդեսի՝ դեռ տարիներ առաջ կազմվել է հատուկ գործողությունների ծրագիր, որն ունի «Լոնդոնյան կամուրջ» անվանումը, որի նպատակն է թույլ չտալ, որպեսզի միապետուհու մահվան հանգամանքն օգտագործվի և ազգային անվտանգությանը սպառնալիքներ ստեղծվեն, ինչպես նաև այս ծրագրի նպատակն է կանխել անկարգությունները Լոնդոնի փողոցներում, ուր կարող են հավաքվել Նորին Մեծության քաղաքացիները՝ վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։


Հրաժեշտի հարյուրավոր ծաղկեփնջեր՝ քաղաքացիներից
Մշակված է նաև «Գարնանային մակընթացություն» անվանումով գործողությունը, որը կոչված է գահաժառանգ արքայազն Չարլզին գահակալման արարողությունները կազմակերպելու համար։ Այս երկու գործողությունները այն ընթացքն են, որոնք պետք է իրականացվեն հաջորդող 12 օրերի ընթացքում։



Քաղաքացիները ժամանում են՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու համար
Նոր միապետը՝ արքայազն Չարլզը, որը այլեւս կոչվում է Նորին Մեծություն Չարլզ 3-րդ, ուղերձով կդիմի իր հպատակներին, ելույթը լինելու է բոլոր պետական և ոչ պետական հեռուստաընկերությունների, ռադիոեթերների ուղիղ հեռարձակմամբ: Այդ ընթացքում Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում տեղի է ունենալու հոգեհանգստյան արարողություն։ Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում հրապարակվել է բացարձակապես սև էջ և կարճ տեղեկատվությամբ հաղորդվել միապետուհու մահվան մասին։
Պետական ոչ մի հաստատություն առաջիկա տասը օրերի ընթացքում ոչ մի տեղեկատվություն հրապարակելու իրավունք չի ունենա, բացի թագուհու մահն ազդարարող հայտարարությունից։ Հուղարկավորությունից երեք օր առաջ միապետուհու դիակը տեղափոխվելու է Վեսթմինսթրյան աբբայություն, որը բաց է լինելու օրական քսաներեք ժամ։ Տասներորդ օրը տեղի է ունենալու թագավորական հուղարկավորության արարողությունը։ Հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունենալու նաև Վինձորյան դղյակի Սուրբ Գեորգի մատուռում։ Թագուհին հուղարկավորվելու է Գեորգ 6-րդ թագավորի մատուռում։

Եղիսաբեթ Ալեքսանդրա Մերի Վինձորը՝ ապագա թագուհի Եղիսաբեթ II-ը, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, Լոնդոնի Մեյֆեր քաղաքում։
Այն ժամանակ դժվար թե որևէ մեկը կարող էր կանխատեսել, որ նա կդառնա միապետ, բայց 1936 թվականի դեկտեմբերին նրա հորեղբայր Էդվարդ VIII-ը հրաժարվեց գահից, որպեսզի ամուսնանա երկու անգամ ամուսնալուծված ամերիկացի Ուոլիս Սիմփսոնի հետ:
Արդյունքում Եղիսաբեթի հայրը դարձավ թագավոր՝ Ջորջ VI-ը, իսկ Լիլիբեթը, ինչպես նրան անվանում էին ընտանեկան շրջապատում, 10 տարեկանում դարձավ գահաժառանգ։

Երեք տարի անց սկսվեց պատերազմը նացիստական Գերմանիայի հետ։ Եղիսաբեթն ու նրա կրտսեր քույրը՝ Արքայադուստր Մարգարեթը, պատերազմի մեծ մասն անցկացրել են Վինձոր ամրոցում, քանի որ նրանց ծնողները կտրականապես հրաժարվել են նրանց տարհանել Կանադա:
Երբ Եղիսաբեթը դարձավ 18 տարեկան, նա հինգ ամիս անցկացրեց բրիտանական բանակի տարածքային օժանդակ ծառայությունում, որտեղ նա վերապատրաստվեց որպես վարորդ: Պատերազմի ողջ ընթացքում նա նամակագրություն է ունեցել իր երկրորդ զարմիկի՝ հույն արքայազն Ֆիլիպի հետ, որը ծառայում էր նավատորմում և առաջին իսկ հանդիպումից ուժեղ տպավորություն թողեց արքայադստեր վրա։ Պատերազմից հետո նրանք սկսեցին ռոմանտիկ հարաբերություններ, և 1947 թվականի նոյեմբերի 20-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ նրանց հարսանիքը։ Արքայազնին տրվել է Էդինբուրգի դուքսի կոչում։

Էլիզաբեթն ու Ֆիլիպն ամուսնացած են եղել 74 տարի՝ մինչև նրա մահվան օրը՝ 2021 թվականի ապրիլը, երբ նա մահացավ 100 տարեկանում:


Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT