Որևէ աշխատակից քաղաքական դրդապատճառով չի ազատվել աշխատանքից․ ՀՊՏՀ նախկին դասախոսը ահազանգում է, ռեկտորը՝ պարզաբանում

«Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախկին դասախոս, դոցենտ Արփենիկ Մուրադյանը՝ ահազանգելով, որ իրեն քաղաքական հայացքների պատճառով ազատել են համալսարանում աշխատանքից:

Ըստ Մուրադյանի՝ Տնտեսագիտական համալսարանում դասավանդել է 44 տարի։ 2019թ-ին մասնակցել է նախկին ռեկտոր Ռ. Հայրապետյանի կազմակերպած մրցույթին և հաջողությամբ անցել՝ հավաքելով համապատասխան միավորները, որն էլ իրեն հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը ՀՊՏՀ-ում: 2021թ-ին ևս մասնակցել է մրցույթի, սակայն, ըստ նրա, այս անգամ կազմակերպված ձևով, այսպես կոչված, «փակ, գաղտնի քվեարկությամբ» մերժել են իր դիմումը: Վերջինիս պնդմամբ՝ պատճառն այն է եղել, որ ինքը չի ստորագրել բուհի ներկայիս ռեկտոր Դիանա Գալոյանին աջակցելու նպատակով՝ ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի ներքո:

«2022թ. հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կ. Գրիգորյանին՝ խնդրելով ներկայացնել, թե 2022-2023 ուս.տարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել և մշտապես ստացել եմ անորոշ պատասխան՝ «աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա և շուտով կտեղեկացնենք»։ Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում էր օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ՝ հետագա անելիքներս և ծրագրերս պլանավորելու համար»,- մեզ հետ զրույցում ասում է նախկին դասախոսը։

Մուրադյանի փոխանցմամբ՝ օգոստոսի 22-ին աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին ՀՊՏՀ-ից ստացել է ծանուցագիր: Վերջինիս կարծիքով՝ իր նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է և բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիայի դրսևորումներից է:

«Ես այլ պատճառ չեմ տեսնում ինձ աշխատանքից ազատելու համար։ Դա է վկայում նաև մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կ. Գրիգորյանի քայլը, երբ ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ՝ ըստ էության՝ հաշվի չառնելով որևէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ։ Մինչև վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել ինձ համար, մինչդեռ ինձ՝ որպես հիմնական աշխատողի, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ»,- ասում է նա:

Ըստ Մուրադյանի՝ բուհում կան դասախոսներ, որոնք պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է իրեն ժամեր տրամադրել՝ պատճառաբանելով, որ, ռեկտորի հրամանով, ինքն աշխատանքից ազատվել է:

Հարցի առնչությամբ կապ հաստատեցինք նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ի՞նչ հիմքով է լուծարվել Արփենիկ Մուրադյանի հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը։ Ռեկտորի խոսքով՝ Արփենիկ Մուրադյանի աշխատանքային պայմանագիրը լուծարվել է ժամկետը լրանալու հիմքով: 

«ՀՊՏՀ-ում 2021թ. Կենտրոնական բանկի հետ համատեղ ամբողջությամբ վերանայվել և արդիականացվել են մի շարք կրթական ծրագրեր, այդ թվում՝ մակրոտնտեսական վերլուծություն կրթական ծրագիրը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նշված ամբիոնի ակադեմիական կազմում ներգրավել պետական քաղաքականության ոլորտում աշխատող մասնագետներ: Արդյունքում մասնագետներ են ներգրավվել ֆինանսների նախարարության մակրոնտնտեսական քաղաքականության վարչությունից»,- պարզաբանում է Գալոյանը:

Վերջինս վստահեցնում է՝ ՀՊՏՀ-ում որևէ աշխատակից քաղաքական, անձնական կամ այլ՝ ոչ աշխատանքային գործոններով պայմանավորված՝ աշխատանքից չի ազատվել և չի ազատվում: Ինչ վերաբերում է Մուրադյանի հիշատակած նամակին, ըստ որի՝ դա իրեն աշխատանքից ազատելու պատճառներից մեկն է, ռեկտորը ասում է՝․ «ՀՊՏՀ աշխատակիցները ԿԳՄՍ նախարարին նամակ են ուղղվել 2020թ-ին, որից հետո Ա. Մուրադյանը անխոչընդոտ աշխատել է ՀՊՏՀ-ում 2 ուսումնական տարի շարունակ և աշխատանքից ազատվել է բացառապես վերևում բերված հիմքերով: Իսկ ինչ վերաբերում է նշված մրցույթներին, ապա թե՛ 2019թ-ին և թե՛ 2021թ-ին գիտական խորհուրդը դեմ է քվեարկել Ա. Մուրադյանի՝ դոցենտի պաշտոնում ընտրվելուն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18759 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին