Երևան
12 °C
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն այսուհետեւ կօգտվեն բժշկական ապահովագրական ծառայություններից։
Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ հենց թատրոնում անցել է աշխատանքի, առաջնային ծրագրերի մեջ արտիստների ապահովագրության հարցն է ներառել։
«Պարտավոր էինք ապահովագրություն անել, որովհետեւ ամբողջ աշխարհում դա կա։ Թատրոնում, բեմահարթակում, եթե փորձի կամ ներկայացման ժամանակ արտիստն ստանում է վնասվածք, թատրոնը պետք է հոգա դրա համար»,- նկատում է նա։
Տնօրենի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ մի քանի ամիս այդ ուղղությամբ թղթաբանական եւ այլ հարցեր կարգավորելուց հետո ապահովագրության փաթեթն արդեն գործում է։ Ասում է՝ լուրը լսելուց հետո պարողներից երկու երիտասարդ է իրեն մոտեցել խնդրով, որոնք այժմ բուժհաստատություններից մեկում ստանում են իրենց անհրաժեշտ բուժումը։
«Իհարկե, լավ կլինի, որ ընդհանրապես վնասվածքներ չունենան մեր արտիստները, բայց գրեթե յուրաքանչյուր պարող ունենում է։ Բալետի արտիստ լինելը շատ բարդ է։ Բացի այն, որ սա դժվար մասնագիտություն է, նաեւ շատ կարճ է արտիստական կյանքը՝ մինչեւ 35 տարեկան են պարում, դրանից հետո արդեն կա՛մ ուրիշ մասնագիտություն են փնտրում, կա՛մ իբրեւ ուսուցիչ ու փորձավար են շարունակում իրենց աշխատանքը։ Այդ կարճ կարիերայի ընթացքում պատահում է, որ մկաններն են կտրվում, կամ այնպիսի վնասվածք են ստանում, որ մեկ տարի չեն կարողանում վերականգնվել. բալետի արտիստը բավականին դաժան ճանապարհ է անցնում։ Հիմա մենք փորձեցինք մեր ուժերի հնարավորության սահմաններում այդ բեռն ինչ-որ չափով թեթեւացնել»,- ընդգծում է նա։

Դուրգարյանն ասում է՝ աշխատել են ամեն ինչ այնպես կազմակերպել, որ արտիստն այդ բարդ ճանապարհին իրեն միայնակ չզգա եւ վնասվածքները բուժելու դեպքում էլ հավելյալ քաշքշուկների մեջ չհայտնվի։
Անդրադառնալով արդեն մեկ տարի ստանձնած տնօրենի պաշտոնակատարի պարտականություններին՝ վերջինս նկատում է՝ առաջին քայլը, որ փորձել են անել, յուրաքանչյուր ներկայացման համար անձնագիր պատրաստելն է, ինչը թատրոնում նոր բան է․ «Նախ, փորձում ենք հասկանալ, թե ներկայացումն ինչ արժե, ինչ ծախսեր են պահանջվում ու ինչ փոփոխությունների կարիք ունի։ Այդ ամենը գրանցվում է, նոր սկսվում են աշխատանքները։
Նրա դիտարկմամբ՝ անչափ կարեւոր է արտիստներին խրախուսելը։ Նայում են, թե որքան ռեսուրս ունեն եւ ինչ գումարի չափով կարող են հավելյալ խրախուսել նրանց․ «Անչափ կարեւոր է ստեղծել կոմֆորտ, որպեսզի արտիստը այլ հարցերի մասին շատ չմտածի։ Իհարկե, յուրաքանչյուր արտիստ իր կենցաղն ունի, այդ դաշտ չենք էլ մտնում, բայց եթե թատրոնը գումար է հայթայթում ու վաստակում, ուրեմն պարտավոր է որոշակի տոկոսը հատկացնել արտիստին։ Արդեն որոշ խմբեր այս ներդրած համակարգից օգտվում են, բայց սա եւս փուլային աշխատանք է։ Յուրաքանչյուր դեր ունի իր գինը, միջազգային փորձից ելնելով եւ համապատասխանեցնելով հայաստանյան կարգավիճակին՝ յուրաքանչյուր արտիստ ամսվա վերջ ստանում է գումար»։
Կարեն Դուրգարյանը, անդրադառնալով նաեւ արտիստների՝ ժամանակին բարձրաձայնած բեմական հագուստ եւ կոշիկ չունենալու խնդրին, շեշտում է՝ այն արդեն լուծված է։ Հիշեցնենք՝ արտիստները բողոքում էին եւ ստորագրահավաք էին իրականացրել՝ հայտնելով, որ իրենց տրամադրվող բեմական հագուստներն ու կոշիկներն անմաքուր են, չունեն նաեւ պատշաճ հանդերձարաններ։
«Այդ անձնագիր ասվածը մեզ նաեւ թույլ է տալիս հասկանալ՝ արդյոք արտիստի բեմական հագուստը պատրա՞ստ է, կոշիկներն ախտահանվա՞ծ են։ Այս ամենը բացթողած էր, ինչը կամաց-կամաց փորձում ենք շտկել»,- ընդգծում է նա։
Տնօրենի պաշտոնակատարը նաեւ հայտնում է՝ աշխատանքներ են տանում թատրոնի օտարված տարածքների վերադարձման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ թատրոնի տարածքը սահմանափակ է, օտարման գործընթացներն սկսվել են 20-25 տարի առաջ։ Մոտավորապես 1050 քմ կիլոմետր տրված է «Օպերա» ակումբին։
«Շորերն ու կոշիկները պետք է պատշաճ տեղում պահվեն, դեկորներ ենք պահպանում, այդ ամբողջ համակարգը խախտված է։ Հագուստը պահպանելու համար անհրաժեշտ են օդափոխիչներ, ճիշտ ջերմաստիճան եւ այլն։ Այս տարիների ընթացքում հագուստները պահվել են տոպրակների մեջ, իրար վրա լցված, կոշիկներն էլ՝ նույն ձեւով։ Այդ ամենը եւս փորձում ենք փուլ առ փուլ շտկել։ Այժմ ունենք համարակալված պահարաններ, որտեղ հագուստներն ու կոշիկները կանոնավոր կերպով շարված են, բայց մեզ անհրաժեշտ են դրանց համար պատշաճ սենյակներ»,- եզրափակում է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT