Երևան
12 °C
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է երեկ հրազենային վնասվածքով նշված կենտրոն տեղափոխված քաղաքացին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, երեկ Ծերենցի փողոցում կրակոցների հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգու պարեկները տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել քրեական գործ:
Հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ կրակոցների հետևանքով տեղում մահացել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Փ.-ն, իսկ այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 47-ամյա Մանվել Հ.-ն:
Ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեկ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ծերենցի փողոցում՝ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում, միմյանց հետ վիճաբանել են Արթուր Փ.-ն, Մանվել Հ.-ն, Երևանի բնակիչներ 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն, 44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն և 27-ամյա Հովհաննես Պ.-ն:
Այնուհետև հեռանալով՝ Արթուր Կ.-ն 5 րոպե անց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Հովհաննես Պ.-ի հետ վերադարձել է նշված վայր, որտեղ վերջինս իր մոտ եղած՝ դեռևս չպարզված տեսակի հրազենից կրակոցներ է արձակել մի քանի հոգու ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Փ.-ն տեղում մահացել է, իսկ Մանվել Հ.-ն՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների ձեռնարկած հսկայածավալ միջոցառումների արդյունքում Հովհաննես Պ.-ն Բավրա սահմանային անցակետում, երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը, հայտնաբերվել ու ձերբակալվել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT