ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում կառույցի նկատմամբ հանրային որոշակի տրամադրություններ են փոխվել. Փաշինյան

ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում կառույցի նկատմամբ հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել ու փոխվել:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված հանրային դժգոհություններին ու հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից:

«Վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել: Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն կկորցնի Հայաստանը: Բայց ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ՝  Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին:

Մեկ այլ ձևակերպմամբ ասում են, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն դուրս կգա Հայաստանից: Իրականում սա ամենևին բառախաղ չէ: Եկեք չմոռանանք, որ հիմա ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ, և ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին: Իմ այս՝ առաջին հայացքից ուղղակի բառախաղ թվացող ձևակերպումներով, կարծում եմ, ձևակերպեցի ամբողջ խնդիրը»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական:

«Աշխատանքային մակարդակով բազմիցս ՀԱՊԿ-ի ներսում խոսել եմ, բայց հիմա պատեհ է, որ հրապարակային խոսեմ դրա մասին:

Երբ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, որովհետև ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է, մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է:

Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավար հատվածի իրադարձությունները, այդ ժամանակ, բնականաբար, դիմեցինք ՀԱՊԿ-ին, և մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, թե սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ: Այստեղից հարց ծագեց՝ այդ դեպքում կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Դեռ այն ժամանակ ձևակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը: Ու սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի համար, որովհետև ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և այս սահմանը կոորդինատներով հայտնի է. «Այդ սահմանները Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք 1991 թվականի դեկտեմբերի 18-ի համաձայնագրով ճանաչվել են որպես պետական սահմաններ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2231 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս