Թեման շատերը դարձնում են քաղաքական հարցեր լուծելու միջոց. փորձագետը՝ փողոցներում բանակի համար իրեր հավաքելու մասին

Սեպտեմբերի 13-ից, երբ ադրբեջանական կողմը հերթական անգամ կրակ բացեց բացեց ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ, Երևանի փողոցներում ակտիվ կերպով կրկին սկսեցին բանակի համար տարբեր իրար հավաքել՝ սնունդ, հագուստ, էլեկտրական սարքավորումներ և այլն, և այլն:

Նախաձեռնություններին մի քանի անգամ արձագանքել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը՝ շեշտելով՝ Զինված ուժերը դրա կարիքը չունի:

Օրեր առաջ էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել այս նախաձեռնություններին՝ ասելով. «Ի՞նչ է նշանակում, որ փողոցում ինչ-որ բան են հավաքում։ Ես հանձնարարել եմ, որ հասկանանք՝ ո՞ւմ համար են հավաքում»:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ բանակին ամեն բան էլ հարկավոր է, և հանրության աջակցությունը շատ կարևոր է, սակայն այս պարագայում թացը խառնվել է չորին:

«Հանրության աջակցության անվան տակ ընթանում են այլ գործընթացներ, որոնք վարկաբեկում են ոչ միայն բանակը, այլ նաև հանրության վստահության ինստիտուտը: Մի կողմն ասում է՝ այս ինչ հասարակ բաներ են, որ ՊՆ-ն չունի, մյուս կողմից էլ հանրությունը սկսում է չվստահել նմանատիպ որևէ միջոցառման: Գալու է մի շրջան, երբ հանրությունն այլևս ոչինչի և ոչ մեկին չի հավատալու»,- նկատում է Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում: 

Անդրադառնալով հարցին, թե, ի վերջո, ՊՆ-ն ունի՞ տվյալ պարագաների կարիքը, Հովհաննիսյանը նշում է՝ բանակը ունի նյութատեխնիկական սարքավորումների կարիք, օրինակ՝ տեսանկարահանող, գիշերային տեսանելիության սարքեր, ջերմատեսիլներ և այլ պարագաներ:

«Նման սարքերի կարիք միշտ էլ կա, դրանք ո՛չ քիչ են լինում, ո՛չ էլ՝ շատ: Հատկապես վերջին ռազմական գործողություններից հետո, երբ որոշակի դիրքեր գրավել են, զինվորները մնացել էին բաց երկնքի տակ, շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէր եղել արագ որևէ տեխնիկա նրանց հասցնել: Դրսում մնացած այդքան զինվոր միանգամից բահի ու քլունգի կարիք է զգացել: Պահանաջարկը այդ պահին մեծանում է, բնականաբար, ՊՆ-ն էլ չի հասցնում արագ ապահովել, իսկ շատերը գրում են, թե բահ ու քլունգ զինվորը չունի: ՊՆ-ը ժամանակի առումով ուղղակի չի հասցնում արագ տեղ հասցնել, քանի որ նաև թղթաբանությունն է խանգարում»,- ասում է զրուցակիցը:

Հարցադրմանը, թե ի՞նչ թղթաբանության մասին է խոսքը, և արդյոք այն հնարավոր չէ՞ կրճատել, վերջինս ընդգծում է՝ այս թեմայի մասին շատ է բարձրաձայնել. «Մինչ ԳՇ-ից թղթաբանությունը հասնում է այլ օղակներ, մինչ գրանցում են, թե, օրինակ, որ դիրքին ինչ ու որքան պետք է ուղարկել, ժամանակ է անցնում: Իսկ քաղաքացիները կես օրվա մեջ գումարը հավաքում են, ապրանքը գնում ու ուղարկում դիրքեր, կամ հենց զինվորի հարազատները իրենց որդուն անհրաժեշտ իրերը իրենք են տանում ու փոխանցում»:

Ըստ փորձագետի՝ նույնիսկ այս զգայուն թեման շատերը դարձնում են ներքին քաղաքական հարցեր լուծելու միջոց. հավաքագրումներ են անում, հետո այն «մտցնում պետության աչքը», թե տես՝ դու չես կարողանում ապահովել, ես եմ անում: Պետությունն էլ այս պատճառով հրաժարվում է նման օգնությունից, որի կարիքը իսկապես կա:

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ նման դեպքերը անջրպետ են ստեղծում հանրության և պետության միջև. «Մի կողմից չես կարող մեղադրել պետությանը, որովհետև կան տարրեր, որոնք այս հավաքագրումներին քաղաքական ենթատեքստ են տալիս, ինչը պետությունը չի ցանկանում, մյուս կողմից էլ հանրությանը չես կարող մեղադրել, որը չի կարող ձեռքերը ծալած նստել՝ տեսնելով, որ իր որդին սահմանում ունի մի շարք իրերի կարիք. այդ պահին այդ ծնողը թքած ունի ամեն ինչի վրա: Այս թեման շատ նուրբ է, կատեգորիկ հայտարարություններով արգելել էլ պետք չէ: Մինչ նմանատիպ հայտարարություններ անելը, պետությունը պետք է աշխատի հասարակական գործիչների հետ, որոնց ներգրավմամբ այդ գործընթացները կկազմակերպի: Թե չէ ամբողջովին մերժել հասարակության օգնությունը, շատ վտանգավոր է»,- կարծում է նա:

Անդրադառնալով այն պնդումներին, թե պետությունը չի ցանկանում, որպեսզի բարձրաձայնվի այն իրերի ցանկը, որոնց կարիքը ՊՆ-ն ունի, որպեսզի հակառակորդը չիմանա՝ փորձագետն ասում է՝ հակառակորդը ամեն ինչ էլ գիտի՝ մենք ինչ ունենք կամ չունենք:

«Թշնամին մինչև չի հետախուզում, չի անում, չի հարձակվում: Պատահական չէ, որ մեզ վրա հարձակվում է գիշերը, քանի որ շատ լավ գիտի՝ մենք չունենք գիշերային տեսանելիության սարքեր, որպեսզի կարողանանք իրենց հակադարձել: Արդեն ասացի, որ մեզ մոտ թղթաբանությունը շատ է, և հենց դրա պատճառով էլ այս սարքերը էլի բացակայում են: Սրա դեմ ես միշտ պայքարել եմ, ասել՝ այսքան թղթաբանությունը պետք է վերացնել: Հրամանատարը, եթե ցանկանում է իր պատասխանատվության տակ եղած տեխնիկան փոփոխության ենթարկի, զեկուցագրեր է գրում, հիմնավորումներ, դրանք մի քանի ձեռքով են անցնում, ինչը նաև ժամանակատար է: Այստեղ խնդիրը հրամանատարի կամ սպայի մեջ չէ, այլ ՊՆ-ի խորքային խնդիրն է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2454 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել