Երևան
12 °C
Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է։ Այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է․
«Նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Ա. Ն.-ն, գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի, 505 II 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թ.-ի ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելիս, թույլ է տվել մի շարք խախտումներ: Մասնավորապես, թույլ է տվել Կառավարության 2007 թ.-ի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի, 2006 թ.-ի օգոստոսի 18-ի թիվ 1467-Ն որոշմամբ հաստատված հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգի 28-րդ կետի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ: Այնուհետև, Ա. Ն.-ն, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։
Միաժամանակ, նշված քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով 2022 թ.-ի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացված՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկի երթևեկությունը կարգավորող Արամ Լորսաբյանի, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի ուղեկցման շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի, շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավար Գրիգորի Առաքելյանի և տուժող Սոնա Մնացականյանի նկատմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին քննիչի միջնորդությունը, այն բավարարել է՝ գտնելով, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը կարգավորող իրավանորմերի համակողմանի ուսումնաիրության արդյունքում հաստատվել է, որ վրաերթի նախորդող պահին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկը կարգավորող Ա. Լ.-ն գտնվել է ՃԵԿ-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավորման դիրքով և կատարել է նույն կանոնների 17-րդ կետի պահանջներից բխող գործողություններ, այսինքն՝ Ա. Լ.-ի կողմից պահպանվել են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում է նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը։
Անդրադառնալով Գ. Ա.-ի և Ա. Ս.-ի գործողություններին՝ դատախազն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի դիսպոզիցիան պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել ճանապարհային երթևեկության մասնակիցների գործողությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտի՝ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թ.-ի թիվ 1467-Ն որոշման շրջանակներում, համաձայն որի հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության սահմանված արագության պահպանման համար: Սակայն նշված որոշումը բովանդակում է սոսկ ընդհանուր բնույթի պահանջ՝ երթևեկության սահմանված արագության պահպանման համար՝ առանց սահմանելու այն իրագործելու հստակ մեխանիզմները, այսինքն՝ չկա օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով կանոնակարգված այնպիսի նորմ, որը կսահմանի անձանց, տվյալ դեպքում՝ Գ.Ա.-ի և Ա.Ս.-ի վրա դրված պարտականության իրականացման կառուցակարգը։ Մինչդեռ, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Այսինքն, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թ.-ի թիվ 1467-Ն որոշման 18-րդ հոդվածով սահմանված պարտականության իրականացման կարգը, որպիսի պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստի և պատասխանատու անձանց արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից: Հետևաբար, Ա. Ս.-ի և Գ. Ա.-ի գործողությունները դիտարկելով քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների, վերը շարադրված իրավակարգավորումների լույսի ներքո՝ հաստատված է համարվել, որ վերջիններիս արարքներում բացակայում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:
Միաժամանակ, նույն որոշմամբ դատախազն արձանագրել է, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ տուժող Սոնա Մնացականյանը փողոցի երթևեկելի մասը հատել է հետիոտնի համար նախատեսված անցումով, կանաչ լույսի առկայությամբ, և միևնույն ժամանակ ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք կհաստատեին, որ վերջինիս համար տեսանելի և ընկալելի են եղել կանաչ լուսի առկայությամբ ճանապարհի հատումը արգելելու վերաբերյալ կարգավարի գործողությունները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում են նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշները»։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի էր ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել էր ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս մահացել է: Կինը եղել էր հղի: Նա 28 տարեկան էր: Կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը ձերբակալվել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT