Երևան
12 °C
ՀՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված, բայց լարվածության թուլացման հնարավորություններ մենք տեսնում ենք: Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ վերջին 10 օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև տարբեր ձևաչափերով, որոնք, իր գնահատմամբ, բանակցությունների որոշակի տարածք են բացել:
Փաշինյանի խոսքով՝ այս փուլում իրենք բավարարված են սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքներով:
«Պարզ է, որ ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և մոտավոր ճանապարհային քարտեզի պատկերացում է տալիս, թե ինչպես պետք է լուծենք այս խնդիրը»,- նշեց նա:
ՀՀ վարչապետը հայտնեց, որ Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչպես նաև Չեխիայի մայրաքաղաքում նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եթե որևէ բան չփոխվի, սրանք կլինեն հիմնական հանդիպումները, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- ասաց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի հոդվածին և այն մեղադրանքներին, թե ՀՀ իշխանությունները ցանկանում են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը հստակեցրեց՝ ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում Վարդան Օսկանյանի հեղինակությամբ:
«Այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան: Դա տեղի է ունեցել 2007 թվականին և եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը: Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն են Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս: 1998 թվականին էլ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը դուրս թողել բանակցության գործընթացից՝ դրանով դնելով անկյունաքարը և վավերացրել Ստամբուլյան խարտիան»,- ասաց վարչապետը և հավելեց, որ իրենց իշխանությունն անկեղծ պայքարել է դա հետ շրջելու համար:
Փաշինյանի խոսքով՝ իր հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն այն է, որ ինքն ասել է «Արցախը Հայաստան է և վերջ», և սա ամենամեծ և ամենաարդարացված քննադատությունն է համարվում։
«1990թ-ի ՀՀ-ի անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորման մասին ԳԽ-ի և ԼՂԻՄ-ի որոշումներին։ Այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ամենամեծ քննադատությունները ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ իմ կողմից իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունը անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից, առանց բացառության՝ բոլոր։ Մեր ընտրությունը հետևյալն է՝ գործել՝ այս իրողությունները հաշվի առնելով, թե ոչ, թող պատասխանեն այս հարցերին»,- ընդգծեց վարչապետը:
Նա նշեց, որ իրեն ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը նախորդ ղեկավարներն են։
«Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են, սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից, որովհետև այն բանակցային թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել: Մենք էլ այս ամենի միջով անցել ենք ու ասում ենք, որ որդեգրել ենք խաղաղության օրակարգը: Եվ ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության ու ժողովրդի աջակցությունն այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT