Երևան
12 °C
Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն, սակայն մինչ այդ պետք է համապատասխանեն քաղաքացիության համար անհրաժեշտ մի քանի չափանիշների։
Սա սահմանված է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով, որը ներկայացրել է ոստիկանությունը։ Այն այժմ հանրային քննարկման փուլում է և տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft–ում։
Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ նման մոտեցումներ տարբեր երկրներում են գործում:
«Եթե դիտարկում ենք այլ երկրների փորձը, ապա եթե ուզում ես քո երկրից բացի այլ երկրի քաղաքացիություն էլ ձեռք բերել, պետք է այդ երկրի տնտեսության մեջ ներդրում կատարես։ Ընդ որում՝ ներդրման չափերը տարբեր են՝ կախված, թե այդ քաղաքացիությունը որքանով է արժեքավոր համարվում։ Քանի որ մի բան է, օրինակ, Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալը, մեկ այլ բան՝ Մալթայի։ Նկատենք, որ այս պահին բավականին մեծ հոսք կա Հայաստան՝ ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Քթոյանը։
Հայաստան գալու ձգտումը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, նկատում է տնտեսագետը։ Դրանք այն օտարերկրացիներն են, որոնք խուսափում են ՌԴ-ում զորակոչի մասնակցել կամ երկու երկրում էլ ապագան անորոշ են տեսնում։
«Ցանկանում են որոշակիություն մտցնել և փորձում են իրենց տնտեսությունը տեղափոխել այլ երկրներ։ Սակայն մեր պարագայում էլ այլ ռիսկեր կան, դրանք բացակայում են այն երկրների դեպքում, որոնք այս կարգը ազատորեն կիրառում են։ Օրինակ՝ Մալթայի նման երկրի համար ոչ մի ռիսկ չկա, և կարևորը գումար աշխատելն է։ Սրանից ելնելով՝ այդ երկրի քաղաքացիությունն են ձեռք բերում նրանք, ովքեր հնարավոր է՝ քրեական հետապնդումների տակ են, անվտանգային խնդիրներ ունեն, սպառնալիքների ներքո են գտնվում։ Մալթայի համար միևնույն են այս հանգամանքները, քանի որ ավելի գրավիչ է այն ներդրումը, որը կարող է հոսել երկիր»,- նշում է նա։
Ըստ նրա՝ չնայած մեր երկրում ներդրումների գրավչությունն առկա է, սակայն այստեղ էլ խնդիր է անվտանգային ոչ միանշանակ իրավիճակը։ Պետք է այդ բոլոր ռիսկերը գնահատել բավարար չափով և նոր այդպիսի որոշում ընդունել։
«Սա նման է այն մոտեցմանը, որը սահմանում է՝ զինծառայությունից կարող ես ազատվել, երբ վճարում ես ինչ-որ քանակի գումար։ Այստեղ յուրաքանչյուր ոք պետք է մասնակցի այդ խնդիրների լուծմանը, բայց ոչ միայն ֆինանսապես։ Հիմա էլ մեզ մոտ կան, օրինակ, ՌԴ-ի քաղաքացիներ, որոնք այստեղ տնտեսություն են հիմնել, սակայն պարտադիր չէ ինչ-որ բան իրականացնելու դեպքում ՀՀ քաղաքացի լինեն։ Հիմնական գործարքները նրանք կարող են կատարել այն կարգավիճակին համապատասխան, որը ունեն»,- ասում է տնտեսագետը։
Բայց, օրինակ, հողի ձեռքբերման համար պահանջվում է ՀՀ քաղաքացիություն, շեշտում է զրուցակիցը, որը օտարերկրացիները կարող են այլ տարբերակով լուծել․ «Մյուս կողմից էլ կա այդ խնդիրը, երբ որ օտարերկրացիների համար ՀՀ-ն որոշ ոլորտներում դրել է սահմանափակումներ, դրանք դրվել են՝ որոշակի ռիսկերը հաշվի առնելով: Այժմ այդ ռիսկերը կարող են շրջանցել՝ համապատասխան գումարներ վճարելով կամ ՀՀ քաղաքացիություն ստանալով»։
Քաղաքացիություն ստանալու համար տարբեր ոլորտներում նախագծով սահմանված չափանիշները, ըստ Քթոյանի, իրատեսական են, քանի որ ՀՀ քաղաքացիությունը միանգամից չի կարող տրվել։
«Եթե դու քաղաքացիություն ես ուզում, չես կարող այդ պահին ցանկանալ, կես տարի հետո՝ ոչ։ Ցանկացած երկրի դեպքում էլ ժամկետային սահմանափակում կա, դու անմիջապես ներդրում չես անում ու դառնում քաղաքացի։ Քաղաքացի դառնալ նշանակում է, որ անձի տնտեսական շահերի կենտրոնը նաև, ի հավելումն այլ բաների, գտնվում է տվյալ երկրում, իսկ տնտեսական շահերի կենտրոնում գտնվելը շատ բաներ է ենթադրում. պետք է անշարժ գույք տնօրինես, բնակվես այդտեղ»,- հավելում է Արմեն Քթոյանը։
ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Միևնույն ժամանակ, ըստ օրենքի, նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Կառավարության որոշմամբ:
«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նշված ոլորտի համար արդեն սահմանվել են հստակ չափանիշները։
Օրինակ՝ տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝
Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրության և գնահատման չափանիշներն են՝
գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունենալը և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ հանդիսանալը, հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, որը կարող է կիրառվել ի շահ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը։ Ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոններում մրցանակային տեղեր զբաղեցնելը, նորարարական-փորձարարական նախագծեր իրականացնելը և էական արդյունքներ գրանցելը, հայապահպանությանը նպաստելը կամ ի շահ Հայաստանի Հանրապետության գործելը:
ՀՀ առողջապահության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝
առողջապահական բնագավառում դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը կամ առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելը։
ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև, օրինակ, ռազմական դրության պայմաններում Հայաստանի կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած օտարերկրացի բուժաշխատողները։
Նախագիծն կարող է օրինական ուժ ստանալ միայն Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։ Իսկ այժմ քաղաքացիները կարող են իրենց առաջարկությունները, դժգոհությունները արտահայտել հանրային քննարկման հարթակում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է
Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները
Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար լրացուցիչ ծրագիր կգործարկի. փոխվարչապետ
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 մլրդ դրամ. Խաչատրյան
Ինչու է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է
Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապօգնության բժշկի մահվան մասին
Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները
Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին
ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. փոխվարչապետ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում
Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ի՞նչ են նրանք նվիրել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում
Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա
Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ
Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան
Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն
Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել. կան վիրավորներ
ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի
Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ
Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպե՞ս մասնակցել. տեսանյութ
Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է
Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել
Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան
Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը
Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել
Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել
Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ
Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ
Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել
Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT