Մի անգամ բակում լսեցի՝ ինչպես են երեխաները ռաբիս երգում, տխրեցի. նշան էր, որ նրանց համար դա է օրինակ. Վարդան Մկրտչյան

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

«Հայկական ժամանակ»-ի զրուցը Վարդան Մկրտչյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Մկրտչյան, ի՞նչ է այս մրցանակը Ձեզ համար, եւ, առհասարակ, ի՞նչ կարող են փոխել մրցանակները մշակույթի գործիչների կյանքում:

- Հաճելի է, երբ հասկանում ես, որ թիկունքում գնահատված ես, դրանից հետո քո ամենօրյա պայքարի մեջ այլ ես դառնում, էներգիայի դաշտը փոխվում է: Պատասխանատվության չափն ու ծավալն են մեծանում, որովհետեւ, երբ դու գնահատվում ես պատվավոր կոչումով, քո պատասխանատվությունն ավելի զգայուն է դառնում: Բայց մեկ այլ տեսանկյունից էլ այն արտիստի, գործչի կյանքում ոչինչ չի փոխում. ես գոնե ինձ համար, իմ մեջ ունեմ հստակ ձեւակերպած երազանքներ ու նպատակներ, որոնք Մայր թատրոնի հետ են կապված, եւ, անկախ մրցանակ ստանալ-չստանալուց, քայլում եմ այդ ճանապարհով: Ես հիմա չեմ կարող ասել, թե այդ ճանապարհին ինչն է հաջողվում, ինչը՝ ոչ, հետո կերեւա, ո՛չ հիմա, ո՛չ էլ երբեւէ դա չեմ որոշելու:

Իմ պարագայում մի բան հստակ է՝ ունենք լայն հնարավորություն աշխարհի հետ հարաբերվելիս ներկայանալ այցեքարտային թատրոնով՝ Հայաստանի առաջին ազգային թատրոնի հիմքով: Հիմա սա է իմ երազանքը, եւ ես քայլում եմ այդ ճանապարհով: Ամեն օր, երբ արթնանում եմ ու գնում թատրոն, աշխատում եմ իմ երեւակայությունն ու երազանքներն իրականացնել այդ պատերի ներսում:

- Ամիսներ առաջ ակտիվ քննարկման թեմա էր դարձել կոչումները հանելու մասին ԿԳՄՍ նախարարության նախագիծը...

- Կոռեկտ չեմ համարում նախարարության գործունեության մասին շատ խոսել ու քննարկել, բայց երբ լսեցի պարոն Խզմալյանի հիմնավորումները, դրանք ինձ անխոցելի ու տեղին թվացին: Տեսեք, եթե որեւէ գործչի համար այդ կոչումներն ու պարգեւները չեն լինում գերնպատակ, նորմալ է, աշխարհում տարբեր երկրներում կան գնահատման տարբեր ձեւաչափեր, չափման օբյեկտիվություն: Ոչ թե մարդիկ ապրեն ու արարեն այդ ակնկալիքով, որը վերածվում է հիվանդության, այլ ստեղծագործեն, եւ դա ինչ-որ պահի, ինչ-որ տարբերակով կգնահատվի:

- Ըստ Ձեզ՝ Մայր թատրոնն ինչպե՞ս պետք է խոսի կամ խոսի՞, թե՞ չխոսի արդի խնդիրների մասին: Խաղացանկային ներկայացումներում պե՞տք է արտացոլվեն մեր հասարակության մտահոգությունները:

- Ես խորապես համոզված եմ, որ նման ինստիտուտի, ինչպիսին է Ազգային ակադեմիական թատրոնը, նպատակից եւ ոլորտից դուրս պետք է լինի հասարակական կամ քաղաքական երեւույթներին արագ արձագանքելը: Թատրոնը բացարձակապես դրա պարտավորվածությունը չունի: Թատրոնն ավելի հիմնավոր խնդիրների մասին պետք է մտածի, օրինակ՝ ինչպես անել, որ մարդու ներաշխարհն ավելի մաքուր դարձնի, մտածողությունն ավելի հարստացնի, նոր գաղափարներ առաջացնի, ի վերջո, ապրելու ուժ տա: Մեզանում արդեն վաղուց կան մարդիկ, որոնք տարբեր ձեւաչափերով այժմէական, այս պահին տեղի ունեցող երեւույթները հնչեցնում են խաղի տարբեր ձեւաչափերով, ստենդափեր եւ այլն, բայց ազգային թատրոնը դրա հետ չպետք է առնչվի: Շատ հաճախ սլաքներ են ուղղվում դեպի մեզ, եւ, չգիտես՝ ինչու, ժամանակ առ ժամանակ մարդիկ արթնանում են ու ասում՝ իսկ ո՜ւր են մտավորականները, ինչո՜ւ չեն խոսում: Իսկ ո՞վ է որոշել, որ մտավորականն ամեն վայրկյան պետք է բարձրախոս լինի, ով է դա որոշում կամ ո՞վ իրավունք ունի դա պահանջել:

- Շատ հաճախ պահանջում են հրապարակային քաղաքական տարբեր իրավիճակների վերաբերյալ գնահատականներ հնչեցնել, կարծիք արտահայտել, այսինքն՝ չեզոք չմնալ:

- Մենք մի բան պետք է հասկանանք՝ որեւէ մեկը մեր երկրում ավելորդ չէ, բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, ամեն մեկս մեր գործն ենք անում, մեկս՝ լավ, մյուսս՝ քիչ պակաս: Մենք թշնամիներ չենք, մենք մեր սահմաններից դուրս այնքա՜ն շատ թշնամի ունենք, հերի՛ք է: Պետք է թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում միմյանց հենարան լինենք:

Հիշում եմ՝ ԱՄՆ-ում՝ Կանզասի համալսարանի կենտրոնական գրադարանում, գիդը մեր խմբին, որում կային հայեր, ադրբեջանցիներ եւ նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ, ցույց էր տալիս գրադարանի հնագույն քարտեզը, ապա ասաց՝ եթե ձեր շարքերում հայեր կան, իրենք կարող են շատ լավ զգալ, քանի որ այս քարտեզում հին աշխարհից միայն Հայաստանը կա: Բնականաբար, ինձ շատ լավ զգացի, հետո առաջացանք, այլ գրքեր ու պատմական կարեւոր բաներ էր ցույց տալիս, ադրբեջանցին ուշադիր նայում էր քարտեզին: Մոտեցա իրեն առանց որեւէ չարության, ասացի՝ երկար մի նայիր, միեւնույն է, չես գտնելու: Հիմա, երբ սահմանագծման ու սահմանազատման ֆոնին քարտեզների մասին է խոսվում, ասում եմ՝ ինչքան հետ գնանք, այդքան մենք ավելի շահող ենք լինելու (-հեղ. ժպտում է):

Ադրբեջանում անընդհատ ինչ-որ արհեստական թեզեր են ստեղծում ու սկսում դրա շուրջ պատմություն կառուցել: Իրենք ոչինչ չեն խնայում այդ ճանապարհին, բայց, մեկ է, գիտությամբ զբաղվող մարդկանց այդքան հեշտ չես մոլորեցնի: Նրանց այդ կեղծ պատմություններն ավազե ամրոցներ են, որոնք որեւէ լուրջ հարթակում տեղ չեն գտնում:

- Արցախյան առաջին պատերազմից հետո՝ երկար տարիներ, նրանց ուժին էլ չէինք հավատում...

- Ո՛չ թերագնահատել է պետք, ո՛չ էլ՝ գերագնահատել: Գիտության սահմաններում, տարածության մեջ որեւէ կեղծիք հաջողություն չունի: Ուժը ծնում է իրավունք, մենք դա տեսնում ենք, եւ իրենք իրենց մեծ եղբայրների անթաքույց օգնությամբ պատմական հանցագործություններ են անում մեր երկրի, մեր բնակչության նկատմամբ: Այս իրավիճակում պետք է մեր մեջ ավելի ամուր ու կատարյալ լինենք: Արցախյան առաջին պատերազմից հետո մենք պետք է ավելին անեինք, քան անում էինք, մի տեսակ շատ էինք հանգստացել, իսկ դա սխալ էր:

Մի քանի հարյուր տարի առաջ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ հնարավոր է՝ ինքնաթիռով թռչել կամ ունենալ այն, ինչ այսօր ստեղծվել է, բայց, կարծում եմ, այդ ամենը եղել է, որովհետեւ ինչ-որ մարդիկ ունեցել են անիրական թվացող մեծ երազանքներ: Մենք չպետք է վախենանք երազելուց, ամբիցիոզ երազանքներից եւ դրանց հասնելու ճանապարհի դժվարություններից էլ չպետք է վախենանք: Գիտության, արվեստի մարդիկ պետք է դառնան հասարակության մեջ հեղինակություններ, ոչ թե անհասկանալի ձեւերով հարստացած մարդիկ, ինչպես կար երկար ժամանակ: Բոլորն էլ պետք է հարգվեն, բայց հեղինակությունները պետք է այդ մարդիկ լինեն: Մեր հասարակության մեջ կային բազմաթիվ արատավոր երեւույթներ, չեմ կարող ասել, որ դա ամբողջովին վերացել է, բայց զգալի պակասել է: Ես մի անգամ բակում լսեցի, թե ինչպես էին երեխաները ռաբիս երգում, շատ տխրեցի, սա նշան էր այն բանի, որ այդ երեխաների համար նման երաժշտությունն է օրինակ, իրենք դա են շատ լսում ու դա են սովորել:

Ինձ երջանիկ կզգամ, որ օրերից մեկ օր բակում պատահաբար լսեմ, թե ինչպես է մի երեխա Կոմիտաս երգում, որովհետեւ սա է մեր ուղղությունը, մենք այդտեղ ենք ինքնատիպ եւ անպարտելի: Իսկ այն մյուս գծում պարտվելու ենք, անընդհատ ենք պարտվելու ու կորցնելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37895 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել