Երևան
12 °C
«Դալմա գարդեն մոլ» զվարճաառևտրային կենտրոնն արդեն 10 տարեկան է: Ավելի քան 40 միլիոն այցելու, նորանուն և ճանաչված միջազգային բրենդների հետ համագործակցություն. սա այն ճանապարհն է, որով անցել և շարունակում է անցնել «Դալմա»-ն։
Մոլն իր ռազմավարության առանցքում դրել է ապագան և զարգացումը. այս նպատակով «Դալմա»-ն ջանքերն ու ռեսուրսներն ուղղելու է նաև երեխաներին, սահմանամերձ մարզերի զարգացմանը, հայրենիքի պաշտպաններին, կրթությանն ու էկոլոգիական նախաձեռնություններին։
Ժամանակակից աշխարհից և թրենդներից հետ չմնալով՝ զվարճաառևտրային կենտրոնն իր 10-ամյակի առթիվ հանդես է գալու նոր ինտերերային փոփոխություններով, հետաքրքիր ծառայություններով։ Այն նաև շուտով թողարկելու է իր նոր բջջային հավելվածը։
«Լինել ավելի պատասխանատու». ահա այս խորագրով է «Դալմա»-ն նշում իր 10-ամյակը։
«Դալմա»-ի Արտաքին և ներքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանն հրավիրված ասուլիսում նշեց՝ կենտրոնի ռազմավարության մեջ այս անգամ կորպորատիվ և սոցիալական ծրագրերն են:
«Մենք նախորդ տարիներին ևս տարբեր նախագծեր ենք իրականացրել, սակայն այս մասշտաբով նախագծերը մեր ոլորտում առաջինն են։ Ինչպես 10 տարի առաջ մշակույթ փոխեցինք շոփինգի բնագավառում, այնպես էլ այժմ պետք է հիմք դնենք մի մշակույթի, որի առանցքում մնայուն արժեքների ստեղծումն է։ Մեծ համերգների փոխարեն այսօր մեր 10-ամյակը նշում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ. նախատեսում ենք երկար ճանապարհ անցնել»,- շեշտեց Չաքարյանը։
Նախկինում տարբեր համագործակցություններ արդեն եղել են մի շարք կազմակերպությունների հետ, օրինակ՝ «Կողբ» հիմնադրամի հետ, որի արդյունքում Կողբում կա «Դալմա»-ի անվան պուրակ։ Չաքարյանի խոսքով՝ ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն էլ էլեկտրական հեծանիվների տեղակայումն է, որի շնորհիվ գեներացված էլեկտրաէներգիան ուղղվել է սահմանամերձ այն դպրոցներին, որոնք ունեին դրա կարիքը։
«Դեռ «Դալմա»-ի նախագծման ժամանակ մենք կարևորություն էինք տվել էներգախնայողությանը և այլ էկոլոգիական հարցերին, ինչի արդյունքն են մեր մոլի բնական լույսի մեծ ռեսուրսն ու բնական բույսերի առկայությունը։ Այսօր էլ պատրաստվում ենք էկոլոգիական հետաքրքիր ծրագրեր իրականացնել և մոլում տեղադրել թափոնամաններ, որոնցով կկարողանանք տեսակավորել աղբը»,- ասաց «Դալմա»-ի արտաքին և ներքին կապերի գծով փոխտնօրենը։
10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում «Դալմա»-ն ընտրել է այնպիսի կազմակերպությունների հետ համագործակցություն, որոնք ամբողջությամբ արտացոլում են կենտրոնի նոր ռազմավարությունը։ Այդ կազմակերպություններից մեկը «Բարի մամա» ՀԿ-ն է։
Ըստ Չաքարյանի՝ սա սկիզբ է դնելու ավելի սերտ համագործակցության, որի շրջանակներում կանոնավոր կերպով աջակցելու են սահմանամերձ մարզերում բնակվող երեխաներին․ «Ներդրումն ենք ունենալու նրանց զարգացման գործում: «Բարի մամա»-ի նպատակն է կանխարգելել երեխաներին լքելու դեպքերը, խթանել ներառական կրթության զարգացումը, ապահովել լքված երեխաների բարօրությունը։
Այս տարի արդեն օգնել ենք կազմակերպությանը հավաքագրել ֆոնդը և կազմակերպել ամառային ճամբար։ Ինչպես նաև հունիսի 1-ին մենք ավելի քան 40 երեխայի հյուրընկալեցինք մեզ մոտ և կազմակերպեցինք նրանց ուրախ ժամանցը։ Այսուհետև ոչ թե համագործակցում ենք, այլ պարտավորվում ենք լինել կազմակերպության կողքին»։
10-ամյակի պատասխանատվության ծրագրերի շրջանակում «Դալմա»-ն համագործակցելու է նաև «Զինծառայողների ապահովագրության hիմնադրամ»-ի հետ (1000+): «Մենք կանոնավոր կերպով աջակցելու ենք հիմնադրամին զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցության ապահովման գործում։ Այսուհետև «Դալմա»-ն ամեն ամիս իր գովազդային հասույթի 10 տոկոսն ուղղելու է հիմնադրամին՝ որպես նվիրատվություն»,- ասաց Չաքարյանը։
«Դալմա»-ն մյուս նախագիծն իրականացնելու է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տուն» հետ համատեղ։ Ընտրվելու են շահառուներ, որոնց բիզնես նախագծերը ֆինանսավորվելու են․ «Այս ծրագրով մենք օգնում ենք այդ անձանց ոչ միայն մնայուն արժեք ստեղծել, այլև իրենց ընտանիքների համար եկամուտ ունենալ»։
«Դալմա»-ն համագործակցելու է նաև COAF-ի (Children of Armenia Fund) հետ՝ հիմնելով «Դալմայի» անվան կրթաթոշակը, որի շրջանակներում ամեն տարի մարզերից երեքական երեխայի ուսման վարձն է վճարելու։ Ապագա ուսանողը ընտրվելու է COAF-ի կրթական ծրագրերից որևէ մեկին մասնակցելու և բարձր առաջադիմությամբ բուհ ընդունվելու արդյունքում (մարքեթինգ, բիզնես, հաշվապահություն և իրավաբանություն ուղղություններով):





Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT