«Կոռուպցիա» և «ձուկ» բառերն ասոցացվում են՝ ձուկ բռնելու կամքը չի նշանակում ձուկ բռնել. հարկավոր է կարթ ունենալ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Մելիքյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քննիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման և գործունեության մեկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել կառույցի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Նա նշել է, որ ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքն արդյունավետ քննության նոր հնարավորություններ և միաժամանակ մեծ սպասումներ է ձևավորում Կոմիտեից: Ներկայացնելով քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները՝ Սասուն Խաչատրյանն ասել է, որ մեկ տարում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվն ավելի քան եռապատկվել է. 2021թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այժմ քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 114 քրեական գործ: Կոմիտեի նախագահը նաև անդրադարձել է միջազգային համագործակցությանը և նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով ամենից առաջատար դիրքերն է զբաղեցնում:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի նախագահ,

Պետական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի աշխատողներ,

Այսօր մենք նշում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման առաջին տարեդարձը, և նաև սահմանված է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օր: Ցանկանում եմ բոլորիս և հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողներին շնորահավորել այս օրվա առիթով:

Պիտի ընդգծեմ, որ հակակոռուպցիոն պայքարը մեր իշխանության, մեր կառավարության ամենակարևոր հանրային պարտավորություններից է, այսինքն՝ հանրության առաջ ստանձնած պարտավորություններից: Եթե փորձենք պատասխանել հարցին, թե որքանով է կատարվում այդ պարտավորությունը, թերևս առաջինն ընդունված է դիմել միջազգային համաթվերին և վարկանիշներին: Եվ կտեսնենք, որ միջազգային բոլոր զեկույցներում Հայաստանի Հանրապետությունը հիշատակվում է որպես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց գրանցած երկիր, ընդ որում՝ այդ առաջընթացը շարունակական է: Այսինքն՝ արձանագրվում է, որ ոչ թե իրադարձություն է տեղի ունեցել, այլ պրոցես է, որը շարունակում է ընթանալ: Նաև պարոն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ Արևելյան գործընկերության երկրների շրջանում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով բացարձակ առաջատար է:

Հիմա միջազգային հարթակներից վերադառնանք Հայաստանի Հանրապետություն և ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք մենք գոհ ենք Հայաստանում վարվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքներից և արդյունավետությունից: Պիտի արձանագրենք, որ մենք մեծ հաշվով, չենք կարող ասել, որ դժգոհ ենք, բայց, մյուս կողմից, նաև չենք կարող ասել, որ գոհ ենք: Ոչ թե այն պատճառով, որ աշխատանքներ չեն արվել, և արդյունքներ չկան, այլ ամենաշատը այն պատճառով, որ, այնուամենայնիվ, հակակոռուպցիոն պայքարի առումով՝ հանրության ակնկալիքները - ընդ որում, դրանք կարող են լինել օբյեկտիվ և չափազանցված - հանրության ակնկալիքների մի օբյեկտիվ հատված մենք չենք իրագործել, և դա պետք է ընդունենք ու խոստովանենք:

Մյուս կողմից, դեռ 2018 թվականին կառավարության ծրագրում մենք, նկատի ունենալով, որ կոռուպցիան, այնուամենայնիվ, կազմակերպված երևույթ է կամ կազմակերպվածության որոշակի տարր է պարունակում, կոռուպցիայից զերծ երկիր ունենալու տեսլականն ենք որդեգրել, և այն շարունակում է լինել առաջնահերթություն: Երկու առումով չենք կարող ասել, որ լիարժեք գոհ ենք մեր կատարած աշխատանքներից, կրկին եմ ասում՝ երկու պատճառով, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրենց շփումներում հանդիպում են կոռուպցիոն երևույթների, իհարկե, այդ կոռուպցիոն երևույթները բացահայտվում են, չեն հովանավորվում պետության կամ կառավարության կողմից: Մյուս պարագայում՝ ասացի, որ հանրության ակնկալիքների և նաև մեր ակնկալիքների օբյեկտիվ մի հատված մենք իրապես չենք կարողացել իրագործել:

Հարց է ծագում, թե ինչու չենք կարողացել իրագործել՝ արդյոք քաղաքական կամքն է պակաս եղել, թե արդյոք քաղաքական կամքի նվազում է տեղի ունեցել: Բացարձակապես ոչ: Ընդհակառակը, երբ նախկինում ես հիշում եմ կառավարությունում մի քանի անգամ ունեցած մեր խորհրդակցությունները, այդ թվում՝ ներկաների մասնակցությամբ, խնդիրներ էինք առաջադրում, թե ինչու, այնուամենայնիվ, չենք կարողանում բավարար չափով, ծավալով և խորությամբ արձանագրել հաջողություններ, մենք, ի վերջո, եզրահանգում էինք, որ այստեղ շատ կարևոր է անել ինստիտուցիոնալ որակի բարեփոխումներ, որոնք հնարավոր կդարձնեն քաղաքական կամքի արձանագրումը: Որովհետև, եթե շատ կոպիտ օրինակ բերեմ՝ քանի որ «կոռուպցիա» և «ձուկ» բառերն իրար հետ ասոցացվել են և ասոցացվում են՝ ձուկ բռնելու կամքը դեռևս չի նշանակում ձուկ բռնել, որովհետև դրա համար հարկավոր է նաև կարթ ունենալ և էլ չեմ ասում՝ այլ գործիքակազմ:

Ճիշտ է, մենք Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման օրվա առիթով ենք հավաքվել, ուզում եմ հարցի հենց ինստիտուցիոնալ կողմը նշել, որովհետև, այո, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը շատ կարևոր և քաղաքական կամք պահանջող ինստիտուցիոնալ բարեփոխում է: Որովհետև նախ, առաջին հերթին, մենք ձևավորեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որի ձևավորման պրոցեսը տարբերվում է մեր ունեցած պատկերացումներից և ընդհանրապես, գործունեության ոլորտը շատ կոնկրետացված է. հենց հատկապես հակակոռուպցիոն գործերով է զբաղվում, և մեր առաջին քննչական մարմինն է, որը, բացի քննչական գործունեությունից, նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն ծավալելու հնարավորություն ունի:

Սա շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի առումով, որովհետև, ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեն իր ինստիտուցիոնալ ձևավորման պրոցեսում լիարժեք հնարավորություն ունի իրական և ոչ թե տիտղոսային պայքար մղել կոռուպցիայի դեմ: Չնայած մեծ հաշվով պիտի արձանագրենք, որ կոռուպցիայի և կոռուպցիոն երևույթների դեմ պայքար վարում է ոչ միայն Հակառուպցիոն կոմիտեն: Ըստ էության, առաջին շարքում նստած մեր բոլոր գործընկերները շատ էական դերակատարում ունեն կոռուպցիայի դեմ պայքարում: Նաև դա էլ է պետք է արձանագրել, որ առանձին վերցրած մարմինը չի կարող ընդհանրապես պայքարել կոռուպցիայի դեմ կամ արդյունավետ արմատախիլ անել, եթե դրա համար չկա քաղաքական կամք և համագործակցություն: Բայց կոռուպցիայի դեմ պայքարի մեր ինստիտուցիոնալ կամքի, այսինքն՝ կարթի ձևավորման պրոցեսում ես շատ կարևոր եմ համարում հիշատակել նաև հետևյալը, որ, ի վերջո, ձևավորվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը շատ կարևոր ինստիտուտ է և նույնպես կայացման ճանապարհ է անցնում:

Դատական համակարգի հակակոռուպցիոն ճյուղը ձևավորվեց՝ Վճռաբեկ հակակոռուպցիոն պալատով և դատավորներ, որոնք քննում են կոռուպցիոն գործեր: Այսինքն՝ դատական համակարգում նույնպես այս ճյուղը ձևավորվեց: Պիտի ընդգծենք Գլխավոր դատախազությունում ապօրինի գույքի բռնագանձման ստորաբաժանման ձևավորումը, այդ գործառույթի համար Գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց, ընդ որում՝ կրկին սովորականից որոշակիորեն տարբերվող ընթացակարգերով: Նաև պիտի ընդգծեմ, որ, բացի այդ ստորաբաժանումից, մենք հիմա տեսնում ենք, որ նաև Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը որոշակի նախաձեռնություններ է ցուցաբերում, որոնք առնչություն ունեն կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիոն երևույթների պատճառած վնասի հաղթահարման հետ:

Շատ կարևոր է ընդգծել նաև այն օրենսդրական մի շարք փոփոխությունները, որոնք լիարժեք ձևով ոչ միայն ցույց են տալիս կոռուպցիայի դեմ պայքարելու, կոռուպցիան կանխարգելելու իշխանության քաղաքական կամքը, այլև շատ կոնկրետ գործիքներ են ստեղծում դրա համար: Կոռուպցիան ընդհանրապես, էլի ցանկանում եմ հիշեցնել բոլորիս, կապված է իշխանություն և լծակներ ունեցող մարդկանց հետ: Ուզում եմ ընդգծել այն փոփոխությունները, որ արեցինք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգերում: Մենք այդ հայտարարագրման համակարգերն այնքան ենք զարգացրել - իհարկե, չեմ համարում, թե դա արդեն կատարելության է հասել - որ պետական պաշտոնյաների վարքագծի և հայտարարագրման եկամուտների վերահսկման մեխանիզմներում շատ էական փոփոխություններ ենք կատարել:

Ուզում եմ հատկապես կարևորել - այս հանգամանքին ուշադրություն հաճախ չի դարձվում - բայց, օրինակ, կանխիկի շրջանառության կրճատման օրենսդրությունը էական նշանակություն ունի հակակոռուպցիոն պայքարում, որովհետև, կներեք, ոչ ոք կաշառք չի տալիս և ստանում անկանխիկ: Չնայած արդեն նշվեց կրիպտոարժույթների պարագան, բայց, համենայնդեպս, դա հետագծելի է, կարելի է նաև ավելի տեսանելի դարձնել:

Ուզում եմ արձանագրել, որ մենք հակակոռուպցիոն պայքարի շատ էական ինստիտուտներ ենք ներդրել Հայաստանի Հանրապետությունում: Այո, մենք 2018 թվականին, 2019 թվականին անընդհատ դրա վրա աշխատում էինք, բայց նաև այս կա, որ ենթադրենք մի իշխանություն կամ կառավարություն կարող է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի ավելի կամք, մյուս կառավարությունը կարող է ունենալ պակաս կամք: Շատ կարևոր է, որ անհատների կամքից կախված չլինի երկրում կոռուպցիայի պայքարի ոչ թե մակարդակը, որովհետև տարբերություններ միշտ էլ կլինեն, այլ մեծ հաշվով լինի մի նշաձող, որից ներքև չի կարող իջնել երկրում հակակոռուպցիոն պայքարը:

Այս ամենն ասում եմ հետևյալի համար. եթե մինչև հիմա մենք ունեցել ենք ամենատարբեր օբյեկտիվ պատճառները և պատճառաբանությունները, թե ինչու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը բավարար խորություն չունի, և ինչու Հայաստանում կոռուպցիայի հասցրած վնասների պատշաճ վերականգնում չկա, հիմա այսօր, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ ամբողջությամբ համալրված չէ, այսինքն՝ դեռևս թափուր հաստիքներ կան, պարզ է, որ աշխատանքի մեջ դեռ դժվարություններ կան, բայց ուզում եմ ասել, որ մենք՝ հանրության առաջ և ինքներս մեր առաջ, մենք էլ հանրության մաս ենք և մեզ եկեք այս առումով չտարբերենք հանրությունից, մենք հիմա բոլոր ինստիտուցիոնալ հիմքերը ձևավորել ենք: Եթե այն ժամանակ ասվում էր, որ օրենսդրական խոչընդոտներ կան՝ սկսած բանկային գաղտնիքից շարունակած այլ հանգամանքներով, ապօրինի գույքի բռնագանձում և այլն, այժմ այդ բոլոր մեխանիզմները ստեղծված են, և ես Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով, բայց ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է շատ կոնկրետ արդյունքներ ցույց տանք:

Շատ լավ է, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված արդեն կոնկրետ գործեր գնացել են դատարան: Հույս ունեմ, որ մեր օրենսդրությունը բավարար չափով բարեփոխված է, որպեսզի նախադեպեր ստեղծվեն, և գործընթացները պատշաճ ձևով առաջ գնան: Կրկին ուզում եմ ասել, ընդգծել և ուրախ եմ, որ գործնականում դա նաև ապացուցվել է. մենք բազմիցս ենք ասել, որ կոռուպցիայի վերաբերյալ, այսինքն՝ ոչ միայն կոռուպցիայի, մնացած բոլոր դեպքերում էլ օրենքի կիրառության առումով մեզ համար չկա նախկին իշխանություն և ներկա իշխանություն: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է անվերապահորեն իրականացվի: Եվ, իհարկե, այդ առումով Հակակոռուպցիոն կոմիտեի դերը շատ կարևոր է: Նաև, իհարկե, դատական ընդհանուր համակարգի մեջ Գլխավոր դատախազությունը շատ առանցքային դերակատարում ունի, դատական համակարգը առանցքային դերակատարում ունի: Ես ուզում եմ ասել, որ մենք այդ նախապատրաստական ինստիտուցիոնալ աշխատանքն իրականացրել ենք:

Պիտի ուրախությամբ ընդգծեմ, որ հակակոռուպցիոն պայքարի մեր կամքն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ ետպատերազմական շատ ծանր շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, ետընտրական շրջանում, քաղաքական ինչ-որ սրացումների շրջանում մենք այս բարեփոխումների գործընթացը ոչ մի րոպեով չենք կանգնեցրել: Հենց սրա համար, որ առիթ լինի, և իհարկե, առիթը ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով՝ արձանագրելու, որ ինստիտուցիոնալ բոլոր նախապայմանները ստեղծված են, որպեսզի հանրությունը ստանա պատասխաններ, մենք բոլորս ստանանք պատասխաններ, և մենք բոլորս տեսնենք արդյունքներ:

Ընդհանրապես ես ասում եմ, որ մեր երկրում առկա բոլոր պրոբլեմների արմատները գտնելու համար մենք կարող ենք ուսումնասիրել այն խնդիրները, որոնք ունենք կրթական համակարգում, այդտեղից բխում է, և ես դա հաստատում եմ: Բայց որպեսզի հասկանանք՝ իրապես ինչ է տեղի ունեցել մեզ հետ, ինչու են շատ իրադարձություններ տեղի ունեցել և ինչ պատճառահետևանքային կապեր ունեն դրանք, պետք է մինչև վերջ խորանանք և հասկանանք Հայաստանում կոռուպցիայի իրական ծավալները և իրական հետևանքները: Բայց սա ուղղակի քաղաքական հայտարարություն պետք է չլինի: Դա պիտի կոնկրետ հանրությանը, պետությանը հասցված վնասի վերականգնումով արտահայտվի:

Ամեն տարի, այո, նախկինում Հատուկ քննչական ծառայության օրն էր, ես հիշում եմ՝ այս դահլիճում մենք արձանագրեցինք, որ աննախադեպ ծավալի՝ 4.2 մլրդ դրամի վերականգնում էր տեղի ունեցել պետական բյուջե, բայց այն ժամանակ դա մեծ թիվ էր թվում և մեծ էր, որովհետև, եթե չեմ սխալվում, պարզվեց, որ մեկ տարվա ընթացքում ավելի շատ վերականգնում է եղել՝ 3, 4, 5 կամ նույնիսկ 10 անգամ, քան Հատուկ քննչական ծառայության ստեղծման օրվանից սկսած: Այո, սա որպես վիճակագրություն հետաքրքիր է, բայց ուզում եմ ասել, որ հիմա թվերի կարգերը պետք է փոխվեն, որովհետև մենք գիտենք, որ այդ թվերը կան ինչ-որ տեղերում, ծվարած են, այդ գույքերը, այդ թվերը, այդ մարդիկ: Թվերն իրենց հերթին պետք է արտահայտվեն ամեն տարի:

Շատ ուրախ եմ, որ Գլխավոր դատախազի հետ այս թեմայի շուրջ մենք պայմանավորվել ենք, որովհետև ընդհանուր վերահսկողությունը քննչական մարմիններինն է՝ և՛ Քննչական կոմիտեի, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեի, և՛ Ազգային անվտանգության ծառայության, և՛ Ոստիկանության, և՛ Պետական վերահսկողական ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը պարզ է: Մենք ամեն տարի պետք է հանրությանը ցույց տանք, որ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում - կապ չունի, թե որ մարմինը - պետական բյուջե վերադարձվել է այսքան գույք, այսքան գումար, պատասխանատվության է ենթարկվել այսքան մարդ՝ կապ չունի ներկա, թե նախկին, գործող, թե չգործող:

Սա պետք է լինի այսօրվա մեր հանդիպման ամենակարևոր արձանագրումը, որովհետև, կրկին եմ ասում, նախկինում շատ է եղել, ներկաները կհիշեն, որ ես հրավիրել եմ, ասել եմ և նույնիսկ կարծիք եմ հայտնել, և այդ կարծիքն ամենևին էլ անհիմն չի եղել, ես տեսել եմ և զգացել, որ կան պետական կոնկրետ օղակներ, այդ թվում՝ իրավապահ համակարգում, որտեղ չերևացող, անապացուցելի դիմադրության որոշակի երևույթներ, դրսևորումներ կան: Բայց եղել են նաև օբյեկտիվ պատճառներ առ այն, որ գործիքակազմի սահմանափակության հետ կապված խնդիր կա: Այսօր մենք այդ խնդիրը հաղթահարել ենք, և հիմա ժամանակն է, որպեսզի մեր խոսակցության թեման, ոճը, արդյունքները և տեսանելիությունը փոխենք էականորեն:

Ցանկանում եմ նաև ասել, որ այս, ինչի մասին ես ասում եմ, ոչ թե քաղաքական նպատակահարմարության կամ ճաշակի հարց է, այլ կոռուպցիան մի երևույթ է, որի կողմից երկրի անցյալին և ապագային հասցված վնասը շատ կոնկրետ բովանդակություն ունի: Այդ բովանդակությունը մեծ մասամբ պարզաբանված է, բայց նաև շատ կոնկրետ թվաբանություն ունի: Այդ թվաբանությունը պետք է պարզաբանվի, այսինքն՝ մենք պետք է այդ թիվը կոնկրետ ունենանք, ամեն տարի ունենանք և նաև հանրագումարում ունենանք, և այդ թիվը պետք է երևա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մեջ: Եվ այն մանկապարտեզները, որոնք չեն կառուցվել կոռուպցիայի պատճառով, պիտի կառուցվեն այդ թվում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում վերականգնված գումարից, դպրոցները, զինվորի աշխատավարձը, որն այդպես էլ մնացել է անհասկանալի, մնացած ամեն ինչը՝ ճանապարհները, ենթակառուցվածքները, անվտանգությունը և այդպես շարունակ:

Եվ, իմիջիայլոց, հակակոռուպցիոն պայքարի առումով ես չափազանց կարևորում եմ այդ գործով զբաղվող մարդկանց սոցիալական երաշխիքների համակարգը: Մենք նաև դա անընդհատ քննարկում և խոսում ենք, և կրկին եմ ասում՝ շատ կարևոր է և ուրախ եմ, որ, ի վերջո, հանրությունն այս ուղերձն ընկալել է: Որովհետև ամեն անգամ, երբ հարց է ծագում, որ պետք է քննիչների, դատավորների, դատախազների, ոստիկանների աշխատավարձը բարձրացնել, առաջին ռեակցիան այն է լինում, որ այս երկրում այսքան սոցիալական պրոբլեմ կա, դուք էլի «էլիտայի», այսպես ասած, աշխատավարձն եք բարձրացնում և սոցիալական երաշխիքներ ստեղծում:

Բայց իրականում մենք դա անում ենք ոչ թե այդ մարդկանց համար, ովքեր աշխատավարձ են ստանում, այլ ժողովրդի, հանրության համար, որովհետև այդ մարդիկ ժողովրդի շահերը պիտի պաշտպանեն: Այստեղ էլ կոռուպցիայի կանխարգելման շատ կարևոր նպատակ կա, որ քննիչը, իր աշխատասենյակից դուրս գալով և փողոցում քայլելով, պետք է մարդկանց աչքերին ուղիղ նայելու բարոյական իրավունքը չկորցնի: Բայց մենք նաև նրա թիկունքը պետք է ապահովենք, որպեսզի այդ երևույթներն ավելի զորեղ չգտնվեն, քան այն առաքելությունը, որ հանրությունը, պետությունը, օրենսդրությունը դնում է նրանց առաջ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, և օգտվելով առիթից, որ այսօրվա միջոցառմանը ահա այսպիսի ներկայացուցչական լսարան կա, չնայած ոչ բոլոր շահառուներն են ներկա, իրենք էլ կլսեն կամ իրենց հետ էլ առիթ կունենամ այս թեմայով խոսելու, մեզ հաջողություն եմ մաղթում:

Պիտի արձանագրեմ՝ այո, ուրախ եմ, որ մեր քաղաքական կամքը ոչ մի միլիմետրով չի նվազել: Սա շատ կարևոր է, որովհետև իշխանության գալով հեղափոխությամբ, շատ հեշտ է ասել՝ կոռուպցիայի դեմ կպայքարենք և այլն: Ճշմարտության ժամը հիմա է: Մենք, 4 տարուց ավելի իշխանության մեջ լինելով, այդ հնարավորություններին պոտենցիալ առնչվելով և այլն՝ որքանո՞վ է մեր քաղաքական կամքը մնացել նույնը: Ես ուզում եմ հստակ ասել, որ մեր քաղաքական կամքը նույնիսկ ավելացել է, ավելին, որովհետև այն ժամանակ գուցե մենք ի վիճակի չէինք, նույնիսկ ընդդիմադիր լինելով, գնահատել, թե կոռուպցիան ինչպիսի խորը և ողբերգական հետևանքներ է ունեցել և ունենում մեր իրականության վրա: Հիմա մենք դա գիտենք առավել մանրամասն, մենք ամեն օր առնչվում ենք այդ պրոբլեմի հետ, մենք ամեն օր մեր մաշկի վրա դա զգում ենք որպես պատասխանատու մարդիկ, ովքեր պետք է երկրի ճակատագրի հետ կապված խնդիրներ լուծեն:

Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել:

Կրկին շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում: Բայց ես կրկին ցանկանում եմ ասել հետևյալը՝ մենք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությունների տեղ այլևս չունենք: Ես կոնկրետ՝ որպես Կառավարության ղեկավար, որպես ժողովրդի մանդատը ստացած պաշտոնյա, արձանագրում եմ, որ մենք այլևս չունենք ասելու վայ, գիտեք օրենքի այս կետը կարծես, բանկային գաղտնիքը, դատական համակարգը և այլն: Հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, պետք է այս մեխանիզմը լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի: Կրկին եմ ասում՝ սա քաղաքական նպատակահարմարության խնդիր չէ: Սա մեր պետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից է: Շնորհակալ եմ»:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետ Փաշինյանը պարգևները հանձնել է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին, ևս մեկ անգամ շնորհավորել ու մաղթել արդյունավետ ծառայություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1129 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը