Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ լիագումար նիստում:
Ելույթն ամբողջությամբ ներկայացրել է ԱԺ կայքը։
Գևորգյանն ասել է․
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ գլխավոր քարտուղար,
Կոնգրեսի հարգելի՛ անդամներ
Նախ, որպես Խորհրդարանական վեհաժողովի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, կցանկանայի պատրաստակամությունս հայտնել մեր կազմակերպության ինստիտուտների միջեւ տեղական ժողովրդավարության խնդիրներին առնչվող ամենաարդյունավետ եւ արդյունքահեն համագործակցությանը նպաստելու հարցում: Քաջատեղյակ եմ Կոնգրեսի կարեւորությանն ու դերին՝ ելնելով Հայաստանի կառավարության անդամի իմ նախկին փորձից:
Հարգելի՛ գործընկերներ, աշխարհը փոխվում է՝ ստեղծելով նոր իրողություններ եւ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Այս հարցերը քննարկվում են կա՛մ համաշխարհային մակարդակում, կա՛մ էլ՝ ազգային: Մինչդեռ հասարակ մարդկանց կյանքում հիմնական փոփոխությունները տեղի են ունենում տեղական մակարդակում:
Կյանքի որակն առաջին հերթին փոխակերպվում է համայնքներում: Մարտահրավերները, որոնց բախվել ենք վերջին տասնամյակում, ինչպես նաեւ եվրոպական անվտանգության ամբողջ ճարտարապետության խորը վերափոխումը, ընդհանուր առմամբ թուլացնում են ամբողջ եվրոպական մայրցամաքում բարեկեցիկ եւ ապահով ապագայի նկատմամբ լավատեսությունը:
Թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառնալիքները, եւ երբեմն էլ՝ կառավարությունների դանդաղ արձագանքը դրանց, նվազեցնում են հասարակության վստահությունը ժողովրդավարական կառավարման ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Շատ հաճախ որոշ պետությունների հանդեպ վերաբերմունքում եւ նրանց հետ հարաբերություններում ականատես ենք լինում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների եւ օրենքի գերակայության ակնհայտ ու անընդունելի փոխզիջումների, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական առաջնահերթություններով եւ շահերով:
Պետք է ընդունենք, որ դա թուլացնում է մեր արժեհամակարգը, որին բոլորս պետք է անվերապահորեն հավատարիմ մնանք: Մյուս «նոր նորման», իմ կարծիքով, այն է, որ որոշ երկրներում համապետական ընտրությունները ճանապարհ են հարթում, այսպես կոչված, «մեծամասնության դիկտատուրայի» ձեւավորման համար, որն այնուհետ օգտագործում է իր կասկածելի ժողովրդավարական լիազորությունները, որպեսզի պահանջի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների լիակատար հավատարմությունը:
Գործընկերնե՛ր, այս օրերին հետեւելով Կոնգրեսի քննարկումներին՝ կրկին համոզվեցի, որ միայն իրական եւ մարդկանցից չկտրված տեղական ժողովրդավարությունն է, որ կարող է օգնել պահպանելու այդ նույն մարդկանց հավատը ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Այն կարող է օգնել հաղթահարելու վերջին մի քանի տարիներին պոպուլիզմի կողմից առաջացրած ժողովրդական կառավարման համակարգի ցնցումները:
Տեղական ժողովրդավարության ինստիտուտները պետք է շարունակեն մնալ արդարության եւ քաղաքացիների հավասար մասնակցության սկզբունքների հավատի պատվարները՝ ապահովելով հանրային բարիքների եւ ռեսուրսների արդար ու թափանցիկ բաշխումն այն դժվարին պայմաններում, որտեղ այս օրերին հայտնվել են մեր պետություններից շատերը:
Եզրափակելով խոսքս՝ կարծում եմ, որ, ելնելով վերը նշվածից, պետք է հատուկ ուշադրություն դարձնել տեղական ժողովրդավարության դերին եւ կարեւորությանը Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովի շրջանակում:
Գագաթնաժողովը կարող է նաեւ նոր համաեվրոպական դիսկուրս մեկնարկել տեղական ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման հարցերի շուրջ՝ տարբեր դերակատարների մասնակցությամբ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովը, Եվրոպական տարածաշրջանների հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ այլ համապատասխան եւ շահագրգիռ հաստատություններ ու կազմակերպություններ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT