Փաստաթուղթը և շանսեր ունի, և ռիսկեր, կարևոր է՝ ինչ արտաքին քաղաքականություն ես վարում. քաղաքագետը՝ Սոչիի հանդիպման մասին

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունից պարզ է դառնում, որ Ռուսաստանը փորձում է վերագտնել իր դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, նկատում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ռուսաստանը փորձում է մեր տարածաշրջանում «ջութակի» դեր ստանձնել. վերագտնել իր մոդերությունը։ Եռակողմ հայտարարությունը հիմնականում դրա մասին էր։ Այնտեղ շեշտվում է խաղաղապահ առաքելության գործունեության պահանջվածությունը, Հայաստանը և Ադրբեջանը փաստաթղթային մակարդակով պարտավորվում են իրենց գործունեությամբ չհակասել տարածաշրջանում ՌԴ շահերին։ Եռակողմ հայտարարության հիմնական հետևությունը սա էր»,- ասում է նա:

Ըստ Սուրենյանցի, իհարկե, կային չլուծված հարցեր, մասնավորապես՝ ԼՂ հարցում կոնսենսուս, սակայն միակ հետևությունն այն էր, որ ՌԴ-ը փորձում է մեծացնել իր ազդեցությունը և նվազեցնել Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում»:

Անդրադառնալով նրան, որ, ըստ ՌԴ նախագահի, համատեղ հայտարարությունը մինչ հրապարակվելը խմբագրվել է, Սուրենյանցը նկատում է՝ ՌԴ-ն այս փուլում փորձեց սառեցնել ԼՂ հարցի կարգավիճակի լուծումը:

«Ենթադրաբար նաև խաղաղապահ առաքելության մանդատի երկարաձգմուը, գուցե նաև ալ հարցեր, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Այս պահին չկա այդ հարցերում կոնսենսուս։ Եթե ուշադիր հետևենք երեկ կայացած Պուտին և Ալիև հանդիպմանը, կնկատենք՝ հանդիպման սկզբում հակասություններ են երևում Պուտինի խոսքի և Ալիևի պատասխանների միջև։ Ըստ երևույթի՝ որոշել են այս հարցերին անդրադառնալ ավելի ուշ»,- կարծում է նա՝ հավելելով՝ գուցե փաստաթղթում ֆիքսել են այն սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ունեն:

Զրուցակցի կարծիքով՝ եռակողմ հանդիպման հայտարարության մեջ, սակայն, կան կետեր, որոնք Հայաստանը պետք է դիվանագիտական ճիշտ քայլերի միջոցով ծառայեցնի իր շահերին:

«Առաջին հերթին խաղաղապահ առաքելության մասին հիշատակումն է, դրական է, որ դրա պահանջվածության մասին փաստաթղթում նշում կա։ Հումանիտար հարցերի տակ ենթադրում եմ, որ կա ռազմագերիների վերադարձի հարցը: Եվ տարածքների  ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին հիշատակումն է կարևոր, որը ճիշտ աշխատանքի դեպքում թույլ կտա մենք առնվազն մեր տարածքների պաշտպանության դիրքերից հանդես գալ։ Փաստաթուղթը որևէ մեկի օգտին չի լինում. այն և՛ շանսեր ունի, և՛ ռիսկեր. կարևոր է, թե ինչ արտաքին քաղաքականություն ես իրականացնում»,- ընդգծում է նա:

Ըստ նրա՝ Արցախի հարցի վերաբերյալ որ պաշտոնական Բաքուն ունի դիվանագիտական հարթակում ձեռքբերումներ, նկատելի էր դեռ Պրահայում տեղի ունեցած գործընթացից:

«Սա ոչ միայն Մոսկվայում է երևացել, այլ դեռևս արևմտյան հարթակներում, օրինակ՝ Պրահայի գործընթացում որևէ հիշատակում չկար Արցախի մասին։ Եթե ճիշտ են հրապարակումները, մենք գիտենք, որ կան ամերիկյան պատկերացումները, որի 15-րդ կետում միայն էթնիկ հայերի մասին է խոսվում, այսինքն՝ արևմտյան հարթակներում մենք այս միտումը տեսնում ենք: Եվ զարմանալի կլիներ, եթե Մոսկվայում մեկ հանդիպումով հնարավոր լիներ վերականգնել Արցախի սուբյեկտիվությունը»,- ասում է Սուրենյանցը:

Վերջինս շեշտում է՝ ժամանակը ցույց կտա, թե արդյոք ՌԴ-ը Ղարաբաղի հարցում ինչ-որ բաներ կարո՞ղ է համոզել Ադրբեջանին․ «Դա կախված է ոչ միայն բանակցություններից, այլ ուկրաինական պատերազմից, տարածաշրջանային զարգացումներից և բազմաթիվ այլ գործոններից»։ 

Հարցին՝ Սոչիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի հետագա գործողությունները որո՞նք պետք է լինեն, քաղաքագետը նշում է՝ առաջին հերթին ռուսական ուղղությամբ արդյունավետ աշխատանք կատարելը. «Որովհետև, իմ կարծիքով, միևնույն է, գլխավոր մոդերատորը տարածաշրջանում շարունակելու է մնալ ՌԴ-ը: Սակայն նաև պետք է փոխլրացնող աշխատանք կատարել արևմտյան, իրանական ուղղությամբ, այսինքն՝ մեր օրակարգի շուրջ հնարավորինս շատ դաշնակիցներ ունենալ տարբեր ուղղություններով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1436 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել