ՌԴ-ը մտահոգված է Հայաստանով. Երվանդ Թարվերդյանը դրական է գնահատում Սոչիում կայացած հանդիպման արդյունքները

«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ Սոչիում կայացած հանդիպման արդյունքները: Վերջինիս համոզմամբ՝ այս հանդիպմամբ հանրությունը ևս մեկ անգամ հասկացավ, որ Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է Հայաստանով և տարածաշրջանի հիմնախնդիրներով:

Նկատառմանը, որ նոյեմբերի 9-ից հետո չորրորդ փաստաթուղթն է ստորագրվում, սակայն Ադրբեջանը շարունակում է սադրանքներ իրականացնել ՀՀ սուվերեն սահմանների նկատմամբ, քաղաքական գործիչն ասում է՝ փաստաթղթերն էական չեն. պետք է պատրաստ լինենք զենքով կռվելու:

«Ակնկալել, որ այս հանդիպումից հետո այլևս ոչ մի կրակոց չի լինի, ճիշտ չէ: Մենք պետք է արձանագրենք, որ 30 տարի բանակցություններ էին ընթանում, որոնք արդյունք չունեցան: Ակնկալել, որ 44-օրյա պատերազմից 2 տարի հետո ամեն բան իդեալական է լինելու, ճիշտ չէ»,- կարծում է նա:

Հրապարակված տեքստում, ըստ ամենայնի, ՌԴ-ի, մասնավորապես՝ խաղաղապահների մասին հիշատակումը զգալի է: Կարելի՞ է ենթադրել, որ այն հիմնականում միտված է տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերն ընդգծելուն, հարցին Թարվերդյանն արձագանքում է՝ նորմալ է, քանի որ տարածաշրջանում ՌԴ-ի դերը մեծ է:

«Այն, որ Ադրբեջանն իր սանձարձակությունները կասեցնում է զուտ Ռուսաստանի Դաշնության հորդորով, փաստ է: Որքան էլ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են իրենց վերագրել, այդպես չէ: Ալիևը հենց ինքը հայտարարեց, որ իր ռազմական ագրեսիան կասեցրել է Ռուսաստանի Դաշնության հորդորով: 44-օրյա պատերազմն էլ կանգնեցվել է ՌԴ-ի անմիջական մասնակցությամբ: Խաղաղապահներն ապահովում են Արցախի հայության անվտանգությունը, և դրանով արդեն իսկ նրանց դերն ընդգծվում է: Ինչո՞ւ ենք խուսափում այն փաստից, որ արցախահայության անվտանգությունն ապահովում է ՌԴ-ը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդը:

Հարցադրմանը՝ Ռուսաստանն իր բոլոր պարտավորություններն Արցախում պատշաճ կատարո՞ւմ է, վերջինս ասում է՝ տեղյակ չէ, թե բոլոր գործառություններն ինչպես են կատարվում. «Հարցեր կան, որոնք իրավիճակից ելնելով՝ թերի են կատարվում: Սակայն այն, որ մենք այսօր ունենք Արցախ, պետք է շնորհակալ լինենք Ռուսաստանի Դաշնությանը»:

Իսկ Հայաստանի Հանրապետությանը պետք չէ՞ շնորհակալ լինել, Թարվերդյանն ասում է՝ ՀՀ-ը պատերազմը պարտվել է սխալ քաղաքականության պատճառով:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն այս ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացրել Արցախում, արդյոք տեղի ունեցած բոլոր փոփոխությունները վերագրում է միայն ՌԴ-ի՞ն, վերջինս շեշտում է՝ պատերազմը կանգնեցնելն է վերագրում Ռուսաստանին, ինչպես նաև արցախցիների անվտանգ ապրելու հնարավորությունը. «Տնտեսական մասով ՀՀ-ը մի շարք ծրագրեր իրականացնում է, սակայն ռազմական մասով Ռուսաստանն է»:

Խաղաղապահների տեղակայումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ սադրանքների է դիմել, կարո՞ղ ենք ենթադրել, որ խաղաղապահները թերի են կատարում իրենց աշխատանքը, նա ասում է՝ չենք կարող ասել, թե ներքին ինչ քննարկումներ են լինում նման դեպքերից հետո: Վերջինս նաև վստահ է՝ երեկվա հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը կոշտ զրույց ունեցած կլինի Իլհամ Ալիևի հետ: «Ճիշտ է, կրակոցներ լինում են, սադրանքներ՝ նույնպես, սակայն ՌԴ-ն Արցախի ռազմական անվտանգության հիմնական երաշխավորն է»,- ասում է նա:

Երվանդ Թարվերդյանը դրական է գնահատում նաև Արցախում օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքը, քանի որ, ըստ նրա, արցախցին հասկացել է, որ իր հողը պետք է պաշտպանի:

Հարցադրմանը՝ իսկ ինչպե՞ս է գնահատում այն, որ հանրահավաքին ծածանվում էին Արցախի ու ՌԴ-ի դրոշները, սակայն ոչ Հայաստանի, վերջինս ասում է՝ չի ողջունում այդ փաստը:

«Արցախը պետք է հասկանա, որ 30 տարի շարունակ իրենց երաշխավորը եղել է Հայաստանի Հանրապետությունը, որն այդքան ծրագրեր է իրականացրել: Ես ասել եմ, որ պետք է համախմբվել և ցույց տալ, թե ինչ է ուզում արցախցին: Եթե իրենք չեն պայքարում իրենց ուզածի համար, ՀՀ-ն ինչպե՞ս հասկանա, թե իրենք ինչ են ցանկանում»,- նկատում է նա:

Տեսնո՞ւմ է արդյոք ՀՀ-ի ու Արցախի իշխանությունների միջև համագործակցություն, քանի որ շատ հաճախ Արցախի իշխանությունների հայտարարությունները չեն համընկնում ՀՀ իշխանությունների դիրքորոշումների հետ, զրուցակիցն ասում է՝ պետք է աշխատեն իրար հետ, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ՀՀ-ը ֆինանսավորում Արցախի ծրագրերը. «ՀՀ-ի ու Արցախի կառավարություններն ու խորհրդարանները պետք է սերտորեն համագործակցեն: Դա անհրաժեշտություն է, ոչ թե ցանկություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45532 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա