Երևան
12 °C
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ սեռավարակներով պայմանավորված՝ սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը Հայաստանում գնալով մեծանում է: Ըստ նրա՝ սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով առաջանում են մի շարք բարդություններ:
Բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև․
- Պարոն Շահրամանյան, վերջին ողբերգական դեպքը (16 և 21-ամյա տղաների ինքնասպանությունը), որի քննարկման առանցքը տղաների սեռական կողմնորոշումն էր, հանրության շրջանում լայն արձագանք ստացավ: Կարծրացած որակումներից զատ, բարձրաձայնվեցին մի շարք խորքային խնդիրներ, այդ թվում՝ մեր երկրում սեռական դաստիարակության թերի լինելու վերաբերյալ: Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ արձանագրումներ եք արել:
- Պետք է փաստել, որ տեղի է ունեցել ողբերգություն. երկու երիտասարդ դիմել է ինքնասպանության՝ անկախ ամեն ինչից և ենթադրյալ պատճառներից: Մեդիադաշտում այս ցավոտ թեման ակնթարթորեն դարձավ թեժ քննարկման առարկա։ Որոշ կայքեր և լրատվամիջոցներ ոչ թե լրատվություն էին ներկայացնում, այլ ինչ-որ մեկի «մտքի փայլատակումը», որը մատուցում էին որպես լրագրողական նյութ՝ վտանգավոր վերնագրով: Սոցկայքերում կայծակնային արագությամբ սկսվեց հայհոյախառն և ագրեսիվ դատափետումը. մի մասը՝ փրփուրը բերանին ու հևիհև, մեղադրում էր ծնողին, մյուս մասը, մատ թափ տալով, քիթը խոթել էր ուրիշի անկողին. ընդ որում՝ ոչ թե փաստը արձանագրվեց, այլ առանց վերլուծության ինքնասպանության հիմքում դրվեց միայն տղաների սեռական կողմնորոշումը: Կարևորը մնաց ստվերում։
Բացարձակապես անտեսվեց այն հանգամանքը, որ ինքնասպանություն կատարածներից մեկը՝ Արսենը, անչափահաս էր և գտնվում էր դեռահասային վտանգավոր տարիքում, երբ դեռահասի հոգեկանը անչափ խոցելի է և անկայուն, սեռականությունն էլ՝ դեռ չձևավավորված։ Այդ տարիքում դեռահասները, անտեղյակ լինելով և չունենալով ձևավորված սկզբունքայնություն, հաճախ ենթարկվում են տարատեսակ հոգեբանական ազդեցությունների և մանիպուլյացիաների՝ դառնալով խեղված խմբակների և սեկտաների գերի, որոնք վերջին տարիներին անվերահսկելիորեն շատանում են։ Հոգեորսության այս տեսակը, ցավոք, վարակի պես տարածվում է՝ ընդգրկելով նոր զոհերի։ Բացի այդ, ստվերում մնաց մի կարևոր փաստ. հաշվի առնելով տղաների տարիքը (15 և 21) և մնացյալ հանգամանքները՝ ակամայից հստակորեն ուրվագծվում է մանկապղծության պատկեր՝ սեքսոլոգիական բոլոր դրսևորումներով։
- Խնդրում ենք մասնագիտորեն մեկնաբանել, թե ո՞ր տարիքից է նախընտրելի զբաղվել երեխայի սեռական դաստիարակությամբ, առհասարակ, պե՞տք է զբաղվել, թե՞ ոչ:
- Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը, ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետևաբար, այն պետք է սկսել կյանքի առաջին օրերից: Սովորաբար գոյություն ունի այն կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը՝ ծնողների հետ: Սա չափազանց նեղ մոտեցում է սեռական դաստիարակության հարցին:
Յուրաքանչյուր երեխա սեփական մարմինն ուսումնասիրելու ցանկություն ունենում է դեռ վաղ հասակից։ Եվ այդ ուսումնասիրությունն անում է մեծ հաճույքով ու լրջությամբ։ Եվ որքան էլ ծնողները շեղեն նրա ուշադրությունը, միևնույն է, երեխայի մոտ հարցեր են առաջանում։ Ընդ որում՝ շատ բնական ու տրամաբանական հարցեր։ (Ինչո՞ւ են տարբերվում տղաներն ու աղջիկները, ինչի՞ համար են սեռական օրգանները, ինչպե՞ս են երեխաները ծնվում)։ Հենց այս և բազմաթիվ այլ տեսակի հարցերին ճշգրիտ պատասխաններ տալու համար պետք է սեռական դաստիարակությունը։
- Հաճախ մարդիկ, ունենալով զանազան սեռական խնդիրներ, ամաչում կամ այլ պատճառներից ելնելով, չեն դիմում համապատասխան մասնագետի: Ըստ Ձեզ՝ պատճառն ավելի շատ հայկական ավանդական մտածելակերպի մե՞ջ է, թե՞ կրթական բացի: Խնդրում ենք նաև ասել՝ Ձեզ դիմողների թիվը վերջին տարիներին ի՞նչ փոփոխության է ենթարկվել:
- Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին՝ սեռական կուլտուրայի առանձնահատկությունները, սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները:
Դիմելիությունը սեքսոպաթոլոգին այսօր բավականին պրոգրես է ապրում՝ համեմատած նախորդ տարիների, որը ողջունելի է: Այսինքն՝ այն պատնեշը, որը կար բժիշկ-հիվանդ հարաբերություններում, շնորհիվ ինտենսիվ և ակտիվ գործունեության ծավալման, հանրամատչելի հոդվածների, էլեկտրոնային նամակագրությունների, հասցվել է փոքրագույնի: Տեղեկատվական նման հարթակները թույլ են տալիս, ինչու չէ, նաև օգնում են մարդկանց ազատ և անկաշկանդ բարձրաձայնել իրենց սեռական առողջությանը վերաբերող հարցերը: Դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ արմատացել են և լռության մատնվել. լռել են ընտանիքներում, լռել են զույգերի միջանձնային հարաբերություններում՝ կարծրանալով, հասցրել տրամաբանական հանգուցալուծմանը՝ ընտանեկան աններդաշնակությունների, ամուսնալուծությունների, սեռական ցանկության նվազման կամ իսպառ բացակայության, պոտենցիայի խանգարման, ցավերով և վախով ուղեկցվող սեռական հարաբերությունների։
- Հայաստանում սեռավարակների առումով ի՞նչ իրավիճակ է, ո՞ր տարիքային խմբերի մոտ է խնդիրն առավել շատ արձանագրվում. այս վիճակագրությունը վերջին տարիներին ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել:
- Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված՝ սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել և՛ քո, և՛ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում երիտասարդ տղամարդիկ, և եթե նրանք գնում են այնպիսի երկրներ, որտեղ սեռական հարաբերության հասանելիությունը բարձր է, շատ հաճախ վերադառնում են՝ մի շարք վարակներ ձեռք բերած, և վարակում են այստեղ իրենց կանանց։ Ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա՝ հանգեցնելով անպտղության:
- Իսկ սեռավարակների սրման տարիքը ո՞րն է համարվում։
- Սեռավարակների սրման տարիքը համարվում է 20-30 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, ինչը շատ բարդացնում է բուժումը: Որքան էլ զարմանալի թվա, վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք ժամանակին չեն ստուգվել:
- Առողջական ի՞նչ խնդիրների կարող է բախվել մարդը, եթե նրա մոտ բացակայում է սեռական կյանքը: Խնդրում ենք առանձին նշել երկու սեռերի դեպքում էլ:
- Հարկադրական սեռական ժուժկալությունը հիմնականում դրսևորվում է նևրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սևեռումով և այլն: Սեռական ժուժկալության դրսևորումները ցայտուն են արտահայտված հիմնականում պատանիների մոտ՝ սեռական հասունացման շրջանում: Հասուն մարդիկ և տարեցները սեռական ձեռնպահությունը թեթև են տանում: Նման դեպքում հատուկ ֆիզիոլոգիական պաշտպանական մեխանիզմ է երազախաբությունը, որը թեթևացնում է տղամարդկանց մոտ տանջալից դրսևորումները:
Հազվադեպ և անկանոն սեռական կենսակերպը կնոջ մոտ կարող է առաջացնել հորմոնային խանգարումներ: Բացի դրանից, սեռական զսպվածությունը նաև կարող է հանգեցնել հետագայում օրգազմի խանգարման: Սեռական կյանքից երկար ժամանակ հրաժարվելը կնոջ մոտ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Սեռական հարաբերությունից հաճույք ստանալը և օրգազմի (հեշտանքի) միջոցով լիցքաթափումը կարևոր են նրա նորմալ հոգեկան առողջության համար: Դրա բացակայության դեպքում կինը դառնում է դյուրագրգիռ, նյարդային, բռնկվող, զգալի փոփոխություններ են կատարվում բնավորության մեջ:
Տղամարդկանց մոտ սեռական կյանքի բացակայությունը նույնպես անհետևանք չի մնում. առաջանում են կանգային երևույթներ սեռական օրգաններում, ինչը հետագայում կարող է որոշ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ:
- Իսկ նույնասեռականների դեպքում ի՞նչ իրավիճակ է դիմելիության առումով: Մասնագետներին դիմելու հարցով նրանք անկաշկա՞նդ են:
- Համեմատաբար, քիչ, բայց, իհարկե, դիմում են տարբեր խնդիրներով։ Խտրականության և պիտակավորման հետևանքով նույնասեռականներն առավել հակված են նևրոզների, դեպրեսիաների և ինքնասպանության փորձերի: Թշնամաբար տրամադրված հոմոֆոբների միջավայրում նույնասեռականներից մեծ ճիգեր են պահանջվում նևրոտիզացիայից խուսափելու համար: Հետևաբար, նույնսասեռականները ևս սեքսոլոգիական բուժօգնության կարիք ունեն:
Ի վերջո, հավերժ վիճելի հարցը՝ նույնասեռկանությունն ի ծնե՞ է, թե՞ ձեռքբերովի, ցանկության դեպքում հնարավո՞ր է վերադարձ նախկին կողմնորոշմանը:
- Ժամանակակից բժշկագիտությունը հրաժարվում է կտրուկ մոտեցումից: Այժմեական բժշկության մեջ կան թե՛ բնածին, թե՛ ձեռքբերովի տարբերակները ներկայացնող բազմաթիվ տեսություններ, որոնք իրար չեն հակասում։ Ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ նույնասեռականությունը հոգեկան խանգարում չէ և ենթակա չէ բուժման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT