Վիճաբանել է մոր հետ, հարվածներ հասցրել նրան. Կարբիի 73-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները:

Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 73-ամյա կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժածի որդին է՝ ծնված 1979թ.:

Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 43-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները: 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողի մահվան պատճառն են գլխուղեղի արյունազեղումները և գանգուղեղային փակ բութ վնասվածքը:

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44075 դիտում

Ժնևում Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Կբարձրանա նաև զինվորական երկարամյա ծառայության թոշակը. նախարարը մանրամասներ է հայտնել նոր որոշումից

Վերականգնվել է 56 մլն 467 հազար դրամ վնաս. ամփոփվել է Ավան և Նոր Նորք շրջանների դատախազության 2025-ի աշխատանքը

Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամ վնասը

Կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10 հազար դրամով. ԱՍՀ նախարար

Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ վարչապետ

Հայաստանը հավատարիմ է մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին․ Միրզոյան

ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post

Իրենք էլ չեն հավատում իրենց հաջողությանը, թե չէ Տաշիր Սամոն արդեն հրաժարվել էր օտարերկրյա քաղաքացիություններից

Սասունյանի համար վատ լուր ունեմ․ որոշել ենք ջախջախել ստի մենաշնորհը ամերիկահայ հանրության համար․ Հարությունյան

Համակարգչային շերտագրման սարք` Արարատի ԲԿ-ին․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

Ո՞ւմ համար եք աշխատում, ամոթ է, փողով խելքներդ կերե՞լ են․ քաղաքացիները՝ տներ այցելող Կարապետյանի քարոզիչներին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում. մանրամասներ

Չորս տարի է՝ Պուտինը փորձում է «երեք օրում գրավել Կիևը»․ Ուկրաինան ձգտում է արդար խաղաղության․ Զելենսկի

Պապիկյանն Իրանի նախագահին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ ինչ են քննարկել նախարարն ու Փեզեշքիանը

15-ամյա Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ուզում են ՀՀ-ն դարձնել ծայրագավառ. եթե ՔՊ-ն չլինի իշխանության, TRIPP-ը կյանքի չի կոչվելու. տեսանյութ

Երեխաների ճակատագրի վրա մի խաղացեք, հասկանում եմ, որ ձեր երեխաները չեն․ հեռու մնացեք դպրոցների թեմայից

Ավստրիայում կայացած Եպիսկոպոսական ժողով-հավաքը ևս մեկ ապացույց է ՀԱՍԵ ներկա կացության թշվառության և պերճանքի

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

ՌԴ-ն խաղաղության շահառու չէ. տարիներ շարունակ կա՛մ կոնֆլիկտն են օգտագործել, կա՛մ փակ սահմանները. տեսանյութ

Խոջոյանն ու Ավստրիայի զարգացման գործակալության տնօրենը քննարկել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով ծրագիրը

Վարդենիս-Մարտունի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Փաստաբան է ձերբակալվել

Մեկ միլիոն այց առողջության ապահովագրության շրջանակում․ ցուցանիշը փաստում է՝ ռեֆորմն անհրաժեշտ էր․ Ավանեսյան

Քննարկվել են Հայաստանի և FIA-ի, նաև Formula 1-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

«Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երրորդ փուլը թևակոխում է գործնական փուլ

Սրբուհի Գալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են խաղաղության օրակարգը

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարան են հանձնվել

Սա ևս մեկ պատմական իրողություն է․ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի առաջին դեսպանը

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները

Լավ կյանքը հասանելի է այն մարդկանց, որոնք ուզում են ընթանալ կրթության ճանապարհով՝ անկախ տարիքից․ վարչապետ

Պատմական հարցը, որ լուծվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոմոպեդը գողացած երիտասարդները ձերբակալվել են

Վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀՀ ողջ տարածքում տեղակայված բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են․ արձանագրումներ