Երևան
12 °C
Երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանի խոսքով՝ «Project LA»-ի գրեթե բոլոր համերգներին ներկա են լինում պատերազմներին մասնակից տղաները, զոհվածների հարազատները: Վերջինս ասում է՝ անչափ ցավալի է նման կարգավիճակում տեսնել ծնողներին, սակայն միևնույն ժամանակ հաճելի է այն իմաստով, որ նրանք մոտենում են խմբի անդամներին ու ասում, որ այս կամ այն երգը սփոփանք է իրենց համար, ինչն էլ պարտավորեցնող է:
Սուջյանի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորեւ.
- Գոռ, վերջերս Դուք եւս մասնակցում էիք «Ստարմուս» փառատոնին. միեւնույն բեմում էիք աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանի եւ Բրայան Մեյի հետ: Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ նման հնարավորություն կընձեռվի: Այդ հանդիպման եւ շփումների ընթացքում ի՞նչ էին ասում նրանք հայկական երաժշտության մասին, եւ հնարավո՞ր է՝ առաջիկայում համագործակցություն նրանց հետ:
- Սերժ Թանկյանի հետ բազմիցս առիթներ ունեցել էի հանդես գալու, հիշում եմ՝ առաջին անգամ «Թումո»-ի բացմանը՝ «Դորիանս» խմբով: Հենց այդ ժամանակ էլ բախտ է վիճակվել ծանոթանալ ու շփվել Թանկյանի հետ: Իսկ ինչ վերաբերում է Բրայան Մեյի հետ միեւնույն բեմում հանդես գալուն, ապա դա իսկապես մեծ իրադարձություն էր. ինձ համար մեծ պատիվ էր: Մանկուց շատ եմ սիրել «Քուին» խումբը, միշտ նրանց համերգները դիտել ու հիացել եմ: Անկեղծ ասած՝ շատ չհասցրի նրանց հետ շփվել, բայց որքանով հասցրի նկատել, շատ տպավորված էին: Հետագայում համագործակցության ցանկությունը, իհարկե, մեծ է, սակայն հստակ խոսակցություն դեռեւս չկա: Տեսնենք, առաջ Աստված:
- Վերջին շրջանում մեր երաժշտական խմբերը հայկական ավանդական երգերը նորովի՝ նոր գործիքավորմամբ են ներկայացնում: Ըստ Ձեզ՝ սա արվում է հայկականը պահելու համա՞ր, թե՞ պարզապես դյուրին տարբերակ է «նոր գործ» ներկայացնելու:
- Չեմ կարող ասել, թե յուրաքանչյուրի նպատակը որն է, բայց ամեն դեպքում, կարծում եմ, նախաձեռնությունը վատ չէ: Մենք էլ, օրինակ, «Project LA»-ի շրջանակներում անդրադառնում ենք հայ գրողների գործերին: Երեխաները դպրոցներում հաճախ բանաստեղծության փոխարեն սովորում են երգը, ոմանց համար դա ավելի հաճելի է, ավելի մատչելի: Սա էլ մի միջոց է՝ հետաքրքրություն առաջացնելու դեպի մեր գրողերը:
- Ձեր կատարումները հաճախ Լուսինե Հոլիկյանն է ժեստերի լեզվով թարգմանում: Այսինքն՝ այդ գործերը հասանելի են դարձվում նաեւ լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:
- Անկեղծ ասած՝ ես էլ եմ պատահաբար տեսել տեսանյութերը: Ընդհանուր քննարկումներ չեն եղել, անձամբ ծանոթ էլ չեմ Լուսինեի հետ: Ամեն դեպքում, շատ ողջունելի է ու հաճելի:
- Աշխարհն այսօր ապրում է անորոշ ժամանակներ. ինչ եք կարծում՝ երաժշտությունը կարո՞ղ է հոգեթերապիայի միջոց դառնալ:
- Երաժշտությունն էլ է շատ դեպքերում դեգրադացիայի ենթարկվում, այդ տենդենցը եւս նկատվում է: Սակայն լավ երաժշտությունը, այո, կարող է հոգեթերապիայի միջոց դառնալ: Երաժշտություն կա, որ կարող է մարդկային հոգեւոր վիճակի վրա բացասաբար ազդել, եւ, հակառակը, կարող է անչափ դրական անդրադառնալ: Խոսքերը, երաժշտությունը, երգի ուղերձը կարող են ազդել մարդու հոգեւոր դաշտի վրա: Շատ դեպքերում մարդիկ մոտենում են ու ասում՝ «ձեր երգն օգնեց, կարեւոր որոշում կայացրինք», «մենք վիճել էինք, բայց ձեր այս երգի շնորհիվ հաշտվեցինք» եւ այլն: Սրանք ամենակարեւոր գնահատականներն են արտիստի համար, ինչը շատ ոգեւորիչ է: Մեր գլխավոր նպատակն է, որ երգը օգնի մարդկանց:
- Քանի որ խոսեցինք երաժշտության լավ եւ վատ լինելուց. հայկական երգարվեստում որակի, ճաշակի առումով ի՞նչ է փոխվել:
- Եթե այս հարցն ինձ տայիք 15 տարի առաջ, ես շատ հստակ կպատասխանեի, բայց հիմա ինչ-որ բաներ դեպի դրականն են փոխվել, ինչ-որ բաներ էլ՝ բացասականը, ու դժվար է միանշանակ պատասխանելը: Ավելի հասանելի է ճաշակով երաժշտությունը, ու, կարծում եմ, ավելի մասշտաբային է դարձել: Տեխնիկական առումով, համագործակցության մեջ ճշտապահության եւ այլ հարցերի տեսանկյունից հիմա մենք շատ ու շատ առաջ ենք գնացել: Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո ավելի դրական փոփոխություններ կնկատենք, եթե, իհարկե, մեր երկրում խաղաղություն լինի:
- ՀՀ-ում ապրող երաժիշտները այլ երկրներում հանդես գալիս ի՞նչ դժվարությունների առաջ են կանգնում:
- Ապրում ենք ինտերնետի դարում. այսօր կարող ես տանը նստած տեսանյութ նկարել, եւ այն տեսնեն աշխարհի տարբեր ծայրերում: Կարծում եմ՝ համագործակցության առումով էլ խնդիրներ շատ չկան: Մենք բազմաթիվ երաժիշտներ ունենք, որոնք դրսում մեծ բեմեր են նվաճել ու նվաճում են: Տաղանդի պակաս Հայաստանը չունի:
- Գոռ, ընդհանուր ներքաղաքական անցուդարձը, բացասական անցքերը որքանո՞վ են բարդացնում ստեղծագործող մարդու կյանքը:
- Այնքան դժվար է այդ հարցին պատասխանելը, որովհետեւ մենք հենց հիմա էլ գտնվում ենք վտանգավոր իրավիճակում. պատերազմն ամեն պահ կարող է բռնկվել: Այս անկայուն վիճակը բոլորիս վրա է իր բացասական ազդեցությունն ունենում: Անկախ ամեն ինչից՝ առաջին հերթին չենք ուզում լսել մեր զինվորների կորուստների մասին, դա ամենացավալին է: Ինքս շատ հաճախ եմ շփվում որդեկորույս ծնողների հետ. շատ դժվար է: Աննկարագրելի ցավ է, ու բոլորս պետք է կարեկցող լինենք: «Project LA»-ի գրեթե բոլոր համերգներին ներկա են լինում մեր հերոսները, պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը: Շատ ցավալի է նման իրավիճակում տեսնել ծնողին, բայց նաեւ հաճելի է այն իմաստով, որ նա մոտենում է մեզ ու ասում, որ այդ երգերը սփոփանք են իր համար. սա մեզ պարտավորեցնում է: Ունենք երգ, «Ռեքվիեմ» է կոչվում, Ալեն Մարգարյանի անունից այն նվիրվում է պատերազմում զոհված մեր բոլոր հերոսներին: Մենք ինչ էլ անենք, երգենք, չերգենք, ոչինչ չի կարող փոխարինել այդ հերոսների սխրանքը, բայց ծնողին ինչ-որ չափով սփոփանք դառնալը պատիվ է:
- Առաջիկայում ի՞նչ նոր գործեր սպասեն Ձեր երկրպագուները: Մենահամերգով ե՞րբ եք պատրաստվում հանդես գալ եւ որտե՞ղ:
- Կլինեն նոր տեսահոլովակներ, նոր անդրադարձեր. Գեւորգ Էմինին ենք անդրադարձել, առաջիկայում նոր երգ կլինի: Կանդրադառնանք նաեւ Չարենցին, Տերյանին, տեսահոլովակներ եւս կլինեն: Պարբերաբար համերգներ ենք ունենում, բայց առայժմ հիմնականում ակումբներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT