Երևան
12 °C
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում տնտեսական աճն արագացել է: 2022 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, մեր ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով:
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ ՀՀ-ում հունիսից սկած է տնտեսական աճն արագացել, և նկատելի է արտաքին առևտրի հետ կապված ոլորտների աճը: Նշենք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով:
«Աճել է մեծածախ առևտուրը, մանրածախը ոչ այդքան, դա էլ կապված է գնաճի հետ, ինչը բացասական ազդեցություն է ունենում մանրածախ առևտրի վրա: Այս տնտեսական աճը զգալիորեն կապված է Հայաստանից դուրս կատարվող իրադարձություններով, օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմով: 14,8 տոկոս ՀՆԱ-ի աճի կեսը պայմանավորված է այդ հանգամանքներով: Մինչ այդ իրադարձությունների տեղի ունենալը՝ տնտեսական աճը 7-8 տոկոս էր, ինչը կրկին լավ ցուցանիշ էր, սակայն՝ ոչ այդքան բարձր: Կարող ենք ասել՝ Հայաստանն ավելի շատ հաջողում է միջազգային լարված իրավիճակում, քան՝ ձախողում: Իրավիճակը, իհարկե, կարող է փոխվել, դա կազդի նաև Հայաստանի վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է տնտեսագետը:
Դիտարկմանը՝ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով, զրուցակիցը նշում է՝ մի քանի տարի է, ինչ կլիմայական փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենում գյուղատնտեսության վրա:
«Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտում կան գործընթացներ, որոնք էլ ավելի ուշադրություն են պահանջում Կառավարությունից: Սակայն Էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ ուշադրություն չի դարձնում գյուղատնտեսության ոլորտին: Ճիշտ չէր գյուղատնտեսության նախարարությունը միացնել էկոնոմիկայի նախարարությանը, չպետք է թերագնահատել այդ ոլորտը»,- կարծում է նա:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ՀՀ մեծ ներհոսքին և այդ ֆոնին նոր ներդրումային ծրագրեր իրականացնելուն՝ Միքայելյանը նկատում է՝ ներդրումային առաջարկներով պետք է հանդես գալ, գեներացնել գաղափարներ, օրինակ՝ կարող է ստեղծվել մարմին, որը կզբաղվի ներդրումային այդ առաջարկներով:
«Իսկ ինչ վերաբերում է ներհոսքին, այս պահին առաջին և կարևոր քայլերից մեկն այն պետք է լինի, որ չպետք է թույլ տրվի, որ դրամն այսքան արժևորվի: Պետք է կուտակել գումարներ պետության պահուստային հիմնադրամում: Դա թույլ կտա իրականացնել պարտքների մարում, զինտեխնիկայի գնման նպատակով լրացուցիչ գումար կարող է լինել, կամ ընդհանրապես պահուստային գումար դառնալ պետության կարիքների համար: Հաջորդ տարին համաշխարհային տնտեսության մեջ բարդ է լինելու: Եթե հիմա հաջողակ իրավիճակ է, հաջորդ տարի հնարավոր է հաջողակ չլինի մեզ համար. կուտակված լրացուցիչ գումարները չէին խանգարի մեզ»,- նկատում է տնտեսագետը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՀՀ-ում խոսում են տնտեսական աճի մասին, սակայն երկրում գնաճ է, աղքատության բարձր մակարդակ կա, մարդկանց կենսակերպը չի փոխվում՝ Հրանտ Միքայելյանն ասում է՝ գնաճի դեմ հիմա հնարավոր չէ պայքարել:
«Կոչեր են հնչում, որ գնաճը պետք է զսպվի, բայց դրա գինը կարող է լինել տնտեսական աճի անկումը, ինչն անցանկալի է: Այո՛, տնտեսական աճը և կենսամակարդակը անմիջական փոխկապակցված չեն: Կարող է լինել տնտեսական աճ, սակայն կենսամակարդակը կարող է նվազել կամ աճել: Հետագայի համար կարող է կուտակվել տնտեսական պոտենցիալ՝ կենսամակարդակի բարձրացման համար: Դա կարող է լինել մի քանի տարիների ընթացքում: Կենսամակարդակի բարձրացման մասին եթե խոսենք, ապա պետք է եկամուտները բարձրացվեն, հարկերը նվազեցվեն, բայց սա կարճաժամկետ լուծում է: Որպես երկարաժամկետ լուծում կարող է լինել, օրինակ, աշխատատեղերի բացումը»,- նշում է զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT