Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Համերգային միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տիկնոջ հետ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:

Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործությունները։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է եկել հայազգի հանրահայտ մեներգչուհի, Մեծ թատրոնի արտիստ Աննա Ագլատովան:

Հիշեցնենք՝ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգ է սպասվում նաև այսօր՝ նոյեմբերի 28-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Արվեստ 23» ՀԿ տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը մանրամասնել էր, թե երբ և ինչպես է ծնվել նախագիծը։ Վերջինս նկատել էր՝ այս ամառ Սպիվակովի հայաստանյանն այցն է եղել շարժառիթը։

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ալեքսանդր Կլյուչկոն:

Սպիվակովի այցն ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն այսքանով չեն սահմանափակվի. Վլադիմիր Սպիվակովին նաև Գյումրին է սպասում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1183 դիտում

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը