«Գրանդ Հոթելից»՝ մինչև ԱԺ, փողոց, ապա՝ տուն. Քոչարյանին իշխանության բերելու նպատակով ստեղծված պլատֆորմը քայքայվում է

Դեռ նախորդ շաբաթ անդրադարձել էինք «Հայաստան» դաշինքի ներսում տիրող  իրավիճակին՝ չբացառելով, որ առաջիկայում ականատեսը կլինենք հիշյալ քաղաքական ալյանսի փլուզմանը։ Մեր ենթադրությունն իրականություն դարձավ. դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը (ՎՀԿ) որոշել է լքել այն․ կուսակցության խորհրդի 2022 թ․ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ այն դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։  

ՎՀԿ անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, Հայաստանի ասորական համայնքը ներկայացնող Զեմֆիրա Միրզոեւան, որը խորհրդարան է անցել «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։

««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում»,- մասնավորապես նշված է կուսակցության տարածած հայտարարության տեքստում։

Արձագանքելով ՎՀԿ-ի որոշմանը՝ «Հայաստան» խմբակցությունը նշել է․ «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:  

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում ՎՀԿ անդամ այն հայաստանականներին, ովքեր վերջերս լքել էին կուսակցությունը։ Խոսքը դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համար Աննա Գրիգորյանի, ինչպես նաեւ Արթուր Սարգսյանի մասին է․ նրանք մեծ հավանականությամբ կշարունակեն պահել մանդատներն ու լինել խմբակցության անդամ։ Հարկ է նշել, որ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, ԱԺ կանոնակարգ օրենքը պատգամավորին հնարավորություն է տալիս նաեւ դուրս գալ խմբակցությունից եւ գործել անկախ պատգամավորի կարգավիճակով։

«Գրանդ Հոթելից»՝ մինչեւ ԱԺ, Աժ-ից՝ մինչեւ փողոց, ապաեւ՝ տուն

«Հայաստան» դաշինքը, կարելի է ասել, «Հայրենիքի փրկության շարժում» կոչվող 16+ կուսակցություններից մնացած քաղաքական փշրանքն էր, որը, ինչպես եւ կանխատեսելի էր, ՎՀԿ-ի դուրս գալով է՛լ ավելի փշրվեց։   

Դաշինքը, հիշեցնենք, ձեւավորվել է հետպատերազմական թոհուբոհի շրջանում, երբ  ծայրահեղ լարված էին հասարակական տրամադրությունները, եւ ամեն մի արհեստական քաղաքական միավոր ԱԺ մտնելու հավակնություն ուներ։ Նախկին նախագահ, «Մարտի 1-ի գործով» պատասխանատվություն կրելուց պլստացած Ռոբերտ Քոչարյան+ՀՅԴ+Վահե Հակոբյան կոնսենսուսի արդյունք դաշինքի հուշագիրը ստորագրվեց խորհրդանշական օր՝ մայիսի 9-ին, «Գրանդ Հոթելում»։

Վերհիշենք, թե ինչպես էր Քոչարյանը ժամանակին մեկնաբանում ՀՅԴ-ի եւ ՎՀԿ-ի հետ դաշինք կազմելը։ «Ինչո՞ւ Դաշնակցություն։ Որովհետեւ սա այն կուսակցությունն է, որը աշխարհով մեկ պայքարել է եւ պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Սա այն կուսակցությունն է նաեւ, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցության փորձ․ Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախագահության տարիներին, նույնիսկ երբ դեռ կոալիցիա ձեւավորված չէր։ Փորձն արդյունավետ էր, արդյունքները կան, եւ բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել։ Իսկ ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, քանի որ այն ծնվել է Սյունիքում եւ հիմա տարածվում է Հայաստանով մեկ։ Որովհետեւ Սյունիքը ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար։ Սյունիքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում։ Այստեղ վտանգները լուրջ են, եւ, կարծում եմ, Սյունիքը այսօր մեր պայքարի խորհրդանիշն է հանդիսանում»։ 

Թե ինչո՞ւ էր Քոչարյանը Վահե Հակոբյանի կուսակցությունը նույնացրել Սյունիքի հետ, գիտի միայն ինքը։ Ենթադրում ենք՝ այն պատճառով, որ դրա ղեկավարը Սյունիքի նախկին մարզպետն է, եւ որ այդ կուսակցության անդամ են Սյունիքի մարզի մի քանի համայնքապետներ, որոնցից մասնավորապես երեքը, ինչպես հայտնի է, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել։ Բացի նրանցից, ինչպես օրերս նշել էր «Հայաստան» դաշինքի անդամ, ՎՀԿ-ն օրերս լքած, ծնունդով սյունեցի՝ կապանցի Աննա Գրիգորյանը, կուսակցությունից դուրս է եկել «ամբողջ սյունիքի թեւը»։

ՎՀԿ-ի՝ «Հայաստան» դաշինքից դուրս գալով, փաստորեն, Սյունիքը դադարեց լինել  «Հայաստան»-ի քաղաքական պայքարի խորհրդանիշը, այդ խորհրդանիշն այժմ ՀՅԴ-ական նարատիվն է՝ «ո՛չ» Հայաստանի թրքացմանը», եւ մեկ էլ՝ մուրազը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Քոչարյանի քաղաքական ամբիցիաները, փաստորեն, խորհրդարանում այս պահին սպասարկում է մեկ ուժ՝ նախկին նախագահի հետ «երկարատեւ աշխատանքի» «արդյունավետ փորձ» ունեցած ՀՅԴ-ն։ 

Լեռը երկնեց, մուկ ծնեց

Դաշինքը Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու քաղաքական պլատֆորմ էր, որը, փաստորեն, 2021 թ․ ընտրությունների արդյունքներով կորցրեց իր ֆունկցիոնալ նշանակությունը։ 

Ի՞նչ տեղի ունեցավ այս ընթացքում․ դաշինքը չկարողացավ հասնել իր գերնպատակին՝ իշխանություն վերցնելուն, Քոչարյանը չդարձավ երկրի ղեկավար, դաշինքը որոշեց այսուհանդերձ ստանձնել մանդատներն ու ռադիկալ ընդդիմություն աշխատել խորհրդարանում։ Դա էլ չհաջողվեց, քանի որ ապակառուցողական վարքագիծը, վուլգար, կեղծ հայրենասիրական զեղումները ի չիք դարձրին նրանց գործունեության քաղաքական բովանդակությունը, եթե, իհարկե, այդ բովանդակությունը նշմարելի էր։

Մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունը որոշեց բոյկոտել ԱԺ աշխատանքները՝ դուրս գալ փողոցային պայքարի, դա էլ չհաջողվեց, փողոցով իշխանափոխություն անելը Քոչարյանը «գցեց ոտքին» եւ ստիպված եղավ մի ոտքից կաղալով՝ վերադառնալ խորհրդարան։ Իսկ խորհրդարանում այժմ, փաստորեն, մնացել է միայն ՀՅԴ-ն՝ չկա Քոչարյանը, չկա Վահե Հակոբյանի կուսակցական թեւը։ «Հայաստան» ասելիս այլեւս պետք է հասկանալ մեկ կուսակցության խմբակցություն՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»+ նախկին ՎՀԿ-ականներ եւ անկուսակցականներ։

Դաշինքում այս պահին կա 12 ՀՅԴ-ական, 11 ի սկզբանե անկուսակցական պատգամավոր (ներառյալ մանդատից օրերս հրաժարված Արամ Վարդեւանյանը)։ Թե ինչպե՞ս են համալրվելու մանդատը վայր դրած պատգամավորների թափուր տեղերը՝ ըստ նախընտրական ցուցակի հաջորդականությա՞ն, թե՞ կլինեն մանդատից հրաժարվողներ եւ ցուցակի հաջորդ համարների համար «տեղ բացողներ», պարզ կդառնա առաջիկայում։ 

Երբ է ստեղծվել ՎՀԿ-ն, որտեղ է «ծնվել» եւ քանի անդամ ունի

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ձեւավորել էր ավելի վաղ՝ դեռ մինչ 2021-ի ընտրությունները։ Կուսակցության՝ 2021 թ․ հաշվետվության (հրապարակվել է սեպտեմբերին) մեջ որպես դրա ստեղծման ամսաթիվ նշված է 27․12․2016, հասցեն է Երեւան, Վազգեն Սարգսյան 10, 110 տարածք։ 

Այսինքն՝ ՎՀԿ-ի առնչությունը Սյունիքի հետ սահմանափակվում է միայն դրա ղեկավարի նախկին աշխատանքի տեղանքով, եւ Քոչարյանի՝ կուսակցությանը տված «ծննդյան վկայականը» կեղծ է։  Հաշվետվությունը ներկայացնելու պահին կուսակցությունն ունեցել է 2 հազար 134 անդամ, ղեկավար կազմի 11 անդամից 6-ի լիազորությունները դադարեցվել են դեռեւս 2021 թվականի մայիսի 2-ին։ Մասնավորապես հիշյալ անանց՝ Գայ Պետրոսյան, Ռոբերտ Հայրապետյան (դաշինքի նախընտրական ցուցակի 41-րդ համարն է, Վահե Հակոբյանի՝ մարզպետ ժամանակվա խորհրդականը), Ավետիք Հովհաննիսյան (դաշինքի նախընտրական ցուցակի 73-րդ համարն է), Անժելա Նալբանդյան (PARA TV-ի պրոդյուսեր, Հակոբյանի կնոջ ղեկավարած «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի փոխնախագահ), Վահե Աթոյան, Մարիա Պետրոսյան (Վ․ Հակոբյանի քենին է)։ Մանվել Փարամազյանն էլ, ըստ հաշվետվության, ղեկավար կազմում չէ ս․թ․ հուլիսի 6-ից։ Ղեկավար կազմում ընդգրկված են նաեւ Առուշ Առուշանյանն ու Արթուր Սարգսյանը։ Նրանք, ինչպես արդեն նշեցինք, դուրս են եկել կուսակցությունից, ենթադրաբար՝ նաեւ ղեկավար կազմից:

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4143 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել