Երևան
12 °C
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տարածված է շների չումա հիվանդությունը, որն արդեն Երեւանում էլ կա, ասում է կենդանասեր, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը: Վերջինս ահազանգում է՝ հնարավորինս արագ պետք է օրակարգում դնել այս հարցը: Ինքը որպես ավագանու անդամ անելու է ամեն ինչ, որ Երեւանի համայնքային բյուջեից գումար հատկացվի՝ շներին պատվաստելու համար:
Թափառող կենդանիների չլուծված խնդիրների, հասարակության՝ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի եւ այլ հարցերի շուրջ վերջինիս հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.
- Տիկին Վարդանյան, վերջին շրջանում հաճախ է խոսվում թափառող կենդանիների վերաբերյալ խնդիրների մասին, նկատենք, որ ոչ միայն մայրաքաղաքում, նաեւ՝ մարզերում: Եթե մայրաքաղաքում կա խնդրով զբաղվող կառույց, ապա մարզերում շատ ավելի վատթար պատկեր է. մի կողմում կենդանասերներն են, որոնք պաշտպանում են շներին, մյուս կողմում՝ ագրեսիվ շներից տուժած եւ յուրաքանչյուր քայլափոխի թափառող կենդանիներից զգուշացող մարդիկ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ համալիր լուծում կարելի է ձեռնարկել՝ այս խնդիրը կարգավորելու համար:
- Աշխարհի զարգացած երկրներում արդեն այդ հարցը վաղուց լուծված է, իսկ լուծումը միակն է ամբողջ աշխարհում, այն է՝ ստերջացումն ու համայնքային կացարանների հիմնումը: Այդ կացարաններում են պահվում շները, եւ դրսում դուք գրեթե չեք տեսնի թափառող շների, դա արվում է շների եւ, իհարկե, մարդկանց ապահովության համար:
Ինչ վերաբերում է համալիր լուծմանը, դեռ այն ժամանակ, երբ ՀՈԱԿ-ի տնօրենը Արմեն Բեգոյանն էր, ես, նա, ներկայիս պաշտոնակատար Հարություն Առաքելյանն ու Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպում ենք ունեցել: Քննարկեցինք, որ եթե իր բյուջեով Դիլիջանի համայնքապետարանը կացարան կառուցի, Երեւանը կարող է ապահովել անվճար ստերջացման աշխատանքները: Դրական պատասխանը կա, ձգձգման պատճառը կացարանը սարքելու տեղի հարցն է: Կարծում եմ՝ այդ ծրագիրն իրականացնելը իրատեսական է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կացարանները կառուցելու եւ շներին պահելու հարցում կարող է մեծ լինել նաեւ հանրության դերն ու աջակցությունը:
- Ըստ Ձեզ՝ Հայաստանում կենդանիների, մասնավորապես՝ շների հետ, վարվեցողության մշակույթ կա՞: Մարդիկ բավարար իրազեկվա՞ծ են՝ ինչ ասել է շների կատաղություն, քնեցում եւ այլն:
- Իմ կարծիքով՝ հանրությունը, մեղմ ասած, տեղեկացված չէ: Եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք, կետերին խորությամբ տիրապետում է հասարակության 5 տոկոսը, ոչ ավելին: Կարծում եմ՝ առաջնային պատճառն այն է, որ հասարակության հետ իրազեկիչ ու կրթական բավարար աշխատանք չի տարվում, իսկ երկրորդը մշակութային կոմպոնենտն է. մեր հասարակության մեջ կենդանիների հանդեպ ոչ նորմալ վերաբերմունք գոյություն ունի: Ցավով եմ ասում, բայց նույնիսկ մեր լեզվամտածողության մեջ կա շների հանդեպ կանխակալ վատ վերաբերմունք, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել՝ «շան անունը տուր, փայտը վերցրու ձեռքդ», «շան օրի ես», «շան հոտ է գալիս»:
Երբ կրթություն էի ստանում Իտալիայում, սովորելով այդ երկրի լեզուն՝ հասկացա, որ նրանց լեզվամտածողության մեջ բազմաթիվ վատ արտահայտություններ թուրք բառի հետ են ասոցացվում, շատ ծխող մարդուն, անճաշակ հագնվածին ասում են՝ կարծես թուրք լինես: Նրանց լեզվամտածողության մեջ դա է մտած, իսկ մեզ մոտ, չգիտես՝ ինչու, բոլոր վատ արարքները կապված են մարդու լավագույն, ամենամտերիմ ու հավատարիմ ընկերոջ՝ շան հետ: Իհարկե, սա նոր խնդիր չէ: Մենք նույնիսկ երեխա դաստիարակելիս ենք շանը վատ հիշատակում, երեխայի մոտ վախ ներշնչում. կերակրելիս ասում ենք՝ կե՛ր, այլապես շունը կգա կուտի, կե՛ր, որ շունը չկծի եւ այլն, օրինակները բազմաթիվ են:
- Կարծում եք՝ միայն ստերջացումը բավարա՞ր է՝ մայրաքաղաքում թափառող շների խնդրին լուծում տալու համար:
- Ոչ: Առաջին պարտադիր պայմանը ստերջացումն է, իսկ երկրորդը՝ կացարանները, որ թափառող կենդանիների հարցն ընդմիշտ լուծում ստանա: Օրինակ՝ Հռոմում, եթե դու քո տանն ապրող շանը բաց թողնես, բացի մեծ չափով տուգանքից, անձը նաեւ ազատազրկվում է: Այնտեղ օրենքով պատժելի է նման արարքը, ինչը Երեւանում շատերի մոտ գուցե ծիծաղ առաջացնի: Այնտեղ բոլոր շները հաշվառված են ու չիպավորված: Հայաստանում շատ մեծ տենդենց կա, այստեղ շներին տանում, բաց են թողնում, որովհետեւ հոգնում են, կամ շունը հիվանդ է եւ այլն: Եղել է դեպք, երբ ես թափառող շան համար զանգահարել եմ ոստիկանություն, եւ նրանց աշխատակիցները, լինելով այս հասարակության ներկայացուցիչ, շատ անլուրջ են վերաբերվել խնդրին: Ցավով եմ նշում, բայց այդպես է:
- Արդյոք իրականացվո՞ւմ են միջոցառումներ՝ շների հնարավոր հիվանդությունների մասին պատշաճ իրազեկելու ու պաշտպանելու ուղղությամբ:
- Օրինակ՝ կատաղություն հիվանդությունը հասարակության մեջ շատ սխալ ընկալում ունի: Մարդկանց թվում է՝ եթե շունը հաչում է, կատաղություն է, այնինչ կատաղությունը հիվանդություն է ու բացարձակ կապ չունի շան ագրեսիայի կամ շատ հաչելու հետ: Մենք մեծ խնդիր ունենք նաեւ լեշմանիոզ հիվանդության հետ կապված: Երեւանի «Թափառող կենդանիների վնասազերծում» ՀՈԱԿ-ը հավաքած շներին ստերջացնելու ժամանակ նաեւ թեստավորում է, դրական պատասխանի պարագայում շները քնեցվում են, որովհետեւ օրենքն է պահանջում: Լեշմանիոզ հիվանդությունը փոխանցվում է շնից շուն, կարող է փոխանցվել նաեւ շնից մարդ ու մարդուց մարդ, ինչը կյանքի համար վտանգավոր է: Իմ տեղեկություններով՝ Դիլիջան քաղաքում այժմ տարածում է գտել մեկ այլ՝ չումա հիվանդությունը: Երեւանում եւս կա արդեն այդ հիվանդությունը: Մենք պետք է բոլոր շներին թեստավորենք ու պատվաստենք: Ես փորձելու եմ ամեն ինչ անել, որ Երեւանի համայնքային բյուջեից գումար հատկացվի՝ չումայի դեմ շներին պատվաստելու համար:
- Ըստ Ձեզ՝ պետական մակարդակով քայլեր արվում են՝ խնդրի համալիր կարգավորման ուղղությամբ:
- Արված աշխատանքը այդքան էլ բավարար չեմ գնահատում: Պարտադիր է ստեղծել կացարաններ: Այժմ հնարավորինս արագ պետք է օրակարգում շատ խիստ կերպով դնել չումայի հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT